Երաժշտական գործիքների թանգարան (Միլան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երաժշտական գործիքների թանգարան (այլ կիրառումներ)
Երաժշտական գործիքների թանգարան | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների թանգարան, պատկերասրահ և պատմական շենք-թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Միլան |
Մասն է | Sforza Castle Civic Museums? |
Հասցե | Piazza Castello |
Մակերես | 4500 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 2500 արխիվային միավոր[2] |
Կայք | strumentimusicali.milanocastello.it |
Երաժշտական գործիքների թանգարան (իտալ.՝ Museo degli strumenti musicali), երաժշտական գործիքներին նվիրված թանգարան Միլանի Սֆորցա ամրոցում, որտեղ ցուցադրվում է 15-րդ դարից մինչև 20-րդ դարերի երաժշտական գործիքների հարուստ և բազմազան հավաքածու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ստեղծվել է 1958 թվականին ուսուցիչ Նատալե Գալինիի երաժշտական գործիքների հավաքածուի գնման արդյունքում։ Սկզբում գործիքները տեղադրվել են Մորանդո պալատում, այնուհետև հավաքածուի ընդլայնումից հետո 1963 թվականին տեղափոխվել են Սֆորցա ամրոցի առաջին հարկ։
Թանգարանը գտնվում է Սֆորցա ամրոցի համալիրում, որտեղ տեղակայված են նաև Սֆորցա ամրոցի պատկերասրահը, Հին արվեստի թանգարանը, Միլանի եգիպտական թանգարանը, հնագիտական թանգարանը, Կիրառական արվեստի հավաքածուն, Անտիկ կահույքի և փայտե քանդակների թանգարանը։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանի երաժշտական գործիքների թանգարանում ցուցադրվում են 15-րդ դարից մինչև 20-րդ դարերի շուրջ 700 երաժշտական գործիքներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Լոմբարդիա շրջանի գործիքներին։ Հավաքածուն ներառում է կսմիթահար գործիքներ, լոմբարդյան և կրեմոնյան ջութակներ, որսորդական փողեր, բազմաթիվ փայտե գործիքներ (օրինակ՝ ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, անգլիական եղջերափողեր), ֆագոտ, դաշնամուր և մի քանի հին երգեհոններ։ Մասնավորապես, կրեմոնյան ջութակագործ վարպետները (ցածր Լոմբարդիայի Կրեմոնա քաղաքից) իրենց ստեղծած բարձր որակի երաժշտական գործիքներով հայտնի են ամբողջ աշխարհում։ Թանգարանում են ցուցադրվում նաև նախկին Studio di fonologia musicale di Radio Milano-ի սարքավորումները։
2000 թվականին Անտոնիո Մոնցինո հիմնադրամը 18-րդ դարից 20-րդ դարերին Մոնցինո ընտանիքի կողմից ստեղծված քաղաքացիական հավաքածուն համալրել է ևս 79 երաժշտական գործիքներով։ Այս երաժշտական գործիքները ներկայացնում են լոմբարդյան ջութակագործ վարպետների ավանդույթները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի սրահներից մեկը
-
Փողային գործիքների սրահ
-
Բնական եղջերափողերի կրկնօրինակներ, Michael Leichamschneider, Վիեննա, 1712
-
Ընձուղտ դաշնամուր, Վիեննա, 19-րդ դար
-
Դաշնամուր, Johann Fritz, Վիեննա, 1815
-
Մոնցինո կիթառ
-
Գուադանինի կիթառ
-
Մանդոլիանայի ստեղնաշար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, autori vari
- Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
- Andrea Gatti, Museo degli strumenti musicali, Milano, Electa, 1997, ISBN 88-435-4681-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, eutori vari
- Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
- http://www.comune.milano.it/dseserver/webcity/documenti.nsf/0/5A4CA30F4FDC7CA8C125726C005484BE?opendocument Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
- COLLECTIONS OF APPLIED ARTS AND THE MUSEUM OF MUSICAL INSTRUMENTS ON THE FIRST AND SECOND FLOORS OF THE ROCCHETTA Արխիվացված 2013-01-13 Wayback Machine
- http://www.ufficiostampa.rai.it/comunicati_aziendali/20120614/rai__lo_studio_di_fonologia_torna_a__suonare_.html Արխիվացված 2013-02-18 archive.today
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սֆորցա ամրոցի համալիրի կայք Արխիվացված 2012-06-26 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երաժշտական գործիքների թանգարան (Միլան) կատեգորիայում։ |