Ջովաննի Անտոնիո Բոլտրաֆֆիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Անտոնիո Բոլտրաֆֆիո
Ծնվել է1467[1][2][3][…] կամ 1466[4][5][6]
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն[7][8]
Վախճանվել է1516[1][4][5][…]
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներVirgin and Child with Sts John the Baptist and Sebastian? և Narcissus at the Fountain?
 Giovanni Antonio Boltraffio Վիքիպահեստում

Ջովաննի Անտոնիո Բոլտրաֆֆիո (Բելտրաֆֆիո) (իտալերեն՝ Giovanni Antonio Boltraffio (Bеltraffio)[9], 1467[1][2][3][…] կամ 1466[4][5][6], Միլան, Միլանի դքսություն[7][8] - 1516[1][4][5][…], Միլան, Միլանի դքսություն), իտալացի Բարձր Վերածննդի նկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարին հաղորդում է, որ նկարիչը ծնվել է ազնվական ընտանիքում։ Նա կրթվել է Ֆոպպայի, Բեռնարդո Ձենալեի և Ամբորջո Բերգոնյեի ավանդույթներով և վերապատրաստում է անցել Լեոնարդոյի արհեստանոցում։ Նրա առաջին ստեղծագործությունը` «Քրիստոսի Հարությունը, Սուրբ Լեոնարդը և Սուրբ Լուչիան», կատարվել է 1491 թվականին Մարկո դ'Օջոնոյի հետ` Միլանի Սան-Ջովանի-սուլ-Մուրո եկեղեցու համար։ Նա օրինակ էվերցնում իր վարպետ Լեոնարդոյի որոշ կտավներից ճշտապահորեն ընդունում է այդ օրինակները։ Եղել է Լյուդովիկո Սֆորցայի պալատական նկարիչը և հայտնի է դարձել իր հոգեբանական դիմանկարների շնորհիվ։ Նա հաջողության է հասել իր կարիերայում, հիմնականում որպես դիմանկարիչ Միլանի և Մանտուայի բակերում, որտեղ նա մեկնել է 1498 թվականին։

Բոլտրաֆֆիոն մահացել է 49 տարեկան հասակում և թաղվել է Կոմիտոյի Սուրբ Պաուլ գերեզմանոցում։

Որոշ արվեստագետներ ենթադրում են, որ Լեոնարդո դա Վինչիի «Տիրամայր Լիտտա» նկարի երեխայի կերպարը պատկանում է Ջովաննի Անտոնիո Բոլտրաֆֆիոյի վրձնին։ Հայտնի են Ջովաննի Անտոնիո Բոլտրաֆֆիոյի նախապատրաստական նկարները, որոնք ճշգրտորեն վերարտադրում են այդ պատկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fiorio M.T. Giovanni Antonio Boltraffio: un pittore milanese nel lume di Leonardo. Milano: Jandi Sapi, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]