Լեդան և կարապը (նկար, դա Վինչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդան և կարապը
տեսակկորսված նկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի16-րդ դար
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և փայտ
գտնվում էԲոյմանս վան Բյոնինգենի թանգարան[1]
հավաքածուՖոնթեբլո և անհայտ
հիմնական թեմաԼեդան և կարապը
Ծանոթագրություններ
 Leda by Leonardo da Vinci Վիքիպահեստում

«Լեդան և կարապը», Լեոնարդո դա Վինչիի կորած համարվող կտավը, որում պատկերված է համանուն դիցաբանական սյուժեն։ Հայտնի է սկզբնական ուրվանկարներով, այլ նկարիչների կրկնօրինակներով և պատմական փաստաթղթերում հիշատակությամբ։ Կտավի բնօրինակը հավանաբար ստեղծվել է 1508 թվականին։

Սկզբնական ուրվանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երևույթին, Լեդայի լեգենդի սյուժեով կտավի գաղափարը նկարչի մոտ առաջացել է դեռևս 1500-ականների սկզբին։ Նկարի առաջին (փետրագրչով) ուրվանկարներն արվել են 1504 թվականին, սակայն կոմպոզիցիոն առումով դրանք էապես տարբերվում են վերջնական տարբերակից։ Այն նկարները, որոնք պահվում են Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում և Չաստվորֆ Հաուսում, պատկերում են խոտերի մեջ կիսածնկած Լեդային կարապի հետ։ Դրանցից մեկում նա շոյում է թռչնի գլուխը, իսկ մյուսում կարապը «համբուրում» է նրա ականջը՝ թևով սիրելիին փարված։ Վինձոր ամրոցում պահվող մի թղթի վրա խոշոր ձիու ուրվանկարի կողքին նշմարվում են Լեդայի երկու փոքր նկարներ։ Այստեղ նա պատկերված է գետնին նստած, և ուրվանկարներից մեկում նրա կողքին փոքրիկ երեխա է պատկերված։ Առավել հայտնի են Լեդայի գլխի պատկերումները, հատկապես նրանք, որոնք ստեղծվել են 1505 և 1506 թվականներին և պահվում են Վինձորյան ամրոցում։

Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի վերջնական տարբերակը ստեղծվել է 1508 թվականին։ Ըստ մեզ հասած կրկնօրինակների, նկարում Լեդան պատկերված է եղել ողջ հասակով՝ կարապի վիզը ձեռքերով գրկած, բայց նրա հայացքը ուղղված է այդ պահին հսկայական ձվերից դուրս եկած երեխաների կողմը, որոնք խաղում են խոտերի վրա։ Նկարի հետագա ճակատագիրը հստակ չէ։ Ըստ Լոմացոյի, նկարը տարվել է Ֆրանսիա[2]։ Նրա վերաբերյալ վերջին հիշատակումն արել է 1625 թվականին Կասիանո դալ Պոցոն, որը տեսել է նկարը Ֆոնտեբլո ամրոցում։

Ողջ հասակով, ամբողջովին մերկ՝ կանգնած է Լեդան կարապի հետ։ Նրա ոտքերի մոտ կա երկու ձու, որոնց կոտրված կեղևների միջից դուրս են եկել չորս նորածին։ Այս աշխատանքը, թեև ոճային առումով չոր է, սակայն միանգամայն նուրբ ձևով է արված՝ հատկապես Լեդայի կուրծքը, բնապատկերն ու բուսականությունը նույնպես պատկերված են մեծ խնամքով։ Ցավոք նկարը վատ վիճակում է, քանի որ այն տախտակը որի վրա պատկերված է, առանձնացվել է, իսկ ներկերի մեծ մասը ջնջվել[2]։

Պատմաբանները ենթադրում են, որ հետագայում նկարը ոչնչացվել է, սակայն, թե հատկապես երբ է դա արվել, անհայտ է։ 18-րդ դարի վերջում թատերագիր Կառլո Գոլդոնին, 1775 թվականին Վերսալի պալատ այցելելիս, նկատել է, որ «Լեդայից» հետք անգամ չի մնացել։ Իր օրագրերում նա նշում է, որ իրեն չի հաջողվել Լեդայի վերաբերյալ հիշատակում գտնել նույնիսկ այն նկարների ցանկում, որոնք մարկիզուհի դե Մենտենոնի հրամանով ոչնչացվել են «անպարկեշտության» համար[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://collectie.boijmans.nl/object/58865
  2. 2,0 2,1 2,2 «Leda and the Swan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  3. Ранее (до 1893 года) авторство приписывалась Содоме, но этот факт вызывает большие сомнения. По современным исследованиям предполагается, что эта картина, в незаконченном виде, досталась Салаи, ученику Леонардо да Винчи, по завещанию последнего после его смерти в 1519 году. Салаи переработал эту картину. Современные рентгеновские исследования дают основания полагать, что картина была начата Леонардо да Винчи, а закончена и переработана уже другим художником или художниками. [1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդան և կարապը (նկար, դա Վինչի)» հոդվածին։