Լեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդա
հին հունարեն՝ Λήδα
Դիմանկար
ԱմուսինՏինդարեուս[1][2]
Ծնողներհայր՝ Ֆեստի, մայր՝ Deidamia?
ԵրեխաներԿլիթեմնեստրա, Հեղինե Չքնաղ[3], Պոլիդևքոս, Կաստոր, Timandra?, Phoebe? և Կաստոր և Պոլիդևքես
 Leda Վիքիպահեստում
«Կապիտոլիական Լեդա»՝ հունական օրիգինալի հռոմեական կրկնօրինակ

Լեդա (հին հունարեն՝ Λήδα), հին հունական առասպելաբանության մեջ[4][5] Էտոլիայի արքա Ֆեստիի և Եվրիտեմիդայի դուստրը (կամ էլ, ըստ Եվմելոս Կորնթացու, Սիզիփոսի և Պանտիդիայի դուստրը[6]), Սպարտայի արքա Տինդարիոսի կինը[7]։ Հիշատակվում է «Իլիականում» (III 384) և «Ոդիսականում» (XI 298):

Հիանալով Լեդայի գեղեցկությամբ՝ Զևսը Էվրոտ գետի ափին, կարապի կերպարով, հայտնվում է Լեդային և տիրանում նրան[8]։ Նա ունենում է երկու ձու[9], և նրանց միության արդյունքը լինում են Պոլիդևքոսը և Հեղինեն։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նա երեք ձու է ունեցել[10], որի արդյունքում ծնվել են Կաստորը, Պոլիդևքոսը և Հեղինեն[11]։ Կամ էլ երկու ձվերից ծնվել են 4 երեխաներ[12]։ Մեկ այլ առասպելի համաձայն էլ, զբոսանքի ժամանակ նա գտել է ձու, որը կրել է Նեմեսիսը[13]։

Դիոնիսիոս Սիրակուզցին գրել է «Լեդա» պիեսը։ Լեդան կախվել է Հեղինեի առևանգությունից հետո[14]։

Ի պատիվ Լեդայի կոչված են (38) Լեդա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1856 թվականին Վեներայի բլուրներից մեկը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդայի անվանումը որոշ առասպելաբաններ կապում են Լետոյի անվան հետ, և անվանումը բացատրում են նրանով, որ Լեդան սկզբնական շրջանում եղել է գիշերվա մարմնավորումը, լուսատուների մայրը։ Մեկ այլ վկայությամբ, Լեդա անվանումը ոչ այլ ինչ է, քան լիկիական գրվածքներում հանդիպող «Lada» անվանումն է, որը նշանակում է կին (ամուսին իմաստով), կին։ Բառը ունի կարիա-լելեգական ծագում։

Կա վարկած, համաձայն որի, քանի որ աշխարհի շատ ազգերի դամբարաններում, այդ թվում նաև Կրետեի մինոսյան դամբարաններում, կան ջայլամի ներկված ձևեր, այն հիմք է հանդիսացել լեգենդի ծագման համար[15]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի նկարիչներ Լեոնարդո դա Վինչիին, Միքելանջելոն և Կորեջիոմ Լեդային պատկերել են Զևսի գրկում կամ առանց նրա։ Լեդայի պատկերը կարապի հետ միասին ունի ինչպես էրոտիկ (Պիեռ Ռոնսար), այնպես էլ փիլիսոփայական նշանակություն (Ուիլյամ Բաթլեր Եյթս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Tyndareus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1429.
  2. Любкер Ф. Leda (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 727.
  3. Любкер Ф. Helena (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 597.
  4. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.47-48
  5. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.249
  6. Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика I 146, Эдмондс
  7. Гесиод. Перечень женщин, фр.23а М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 7, 10 далее
  8. Гигин. Мифы 77
  9. Гораций. Наука поэзии 147
  10. Авсоний. Гриф о числе три 10 и комм.
  11. Первый Ватиканский мифограф I 77, 2
  12. Первый Ватиканский мифограф III 1, 64
  13. Сапфо, фр.166 Лобель-Пейдж
  14. Էվրիպիդես։ Հեղինե 136, 200
  15. Немировский А. И. Этруски: От мифа к истории. М., 1982. С.222