Պիեռ Ռոնսար
Պիեռ Ռոնսար ֆրանսերեն՝ Pierre de Ronsard | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 11, 1524[1] |
| Ծննդավայր | Couture-sur-Loir |
| Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1585[1][2][3][…] (61 տարեկան) |
| Վախճանի վայր | Լա Ռիշ |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Լեզու | միջին ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան |
| Գրական ուղղություններ | Պլեադա |
| Անդամակցություն | Պլեադա |
| Ազգականներ | René des Roches? և Claude de Fontbrenier? |
Ռոնսար Պիեռ (սեպտեմբերի 11, 1524[1], Couture-sur-Loir - դեկտեմբերի 27, 1585[1][2][3][…], Լա Ռիշ), ֆրանսիացի բանաստեղծ։ «Պեադայի» պարագլուխը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1550—1552-թվականներին լույս է ընծայել «Ներբողներ»-ի հինգ ժողովածու, որտեղ անտիկ գրականության փորձը յուրացրած բանաստեղծը երգել է լինելության, բնության, սիրո բերկրանքը, հաստատել գրականության հասարակական խոշոր նշանակությունը, մշակել ուսմունք բանաստեղծական ոգեշնչման մասին։ «Սիրային բանաստեղծություններ» (1552 – 1553) ժողովածուի սոնետներն ու սիրերգերը գրված են պետրարկիզմի ոգով։ Սակայն հաջորդ տարիների ժողովածուներում Ռոնսարը հաղթահարել է այդ ազդեցությունը։ «Հիմներ» (1555 – 1556) գրքում արտացոլել է կյանքի ու մահվան մասին իր փիլիսոփայական խորհրդածությունները, «Դատողություններ այդ ժամանակի աղետների մասին» (1560 – 1562) և քաղաքական այլ բանաստեղծություններում զարգացրել է կրոն, մոտիվներ, տեսական հայացքներն ամփոփել է «Քերթողական արվեստի համառոտ շարադրանք» (1565) գրկում։ Նրա տեղծագործության վերջին շրջանի առավել նշանակալի երկը «Սոնետներ Էլենին» (1578) շարքն է։ Ռոնսարը ստեղծագործել է ժամանակի գրեթե բոլոր քնարական ու էպիկական ժանրերով։ 14–րդ դարի 2-րդ կեսի ֆրանսերեն բանաստեղծության զարգացումն ընթացել է Ռոնսարի ներգործությամբ։ Նրա բարերար ազդեցությունն են կրել նաև ուշ միջնադարի եվրոպացի մի շարք գրողներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Armstrong A. E. Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռոնսար» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 700)։ |