Սուրբ Հիերոնիմոս (Լեոնարդո դա Վինչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սուրբ Հիերոնիմոս
Leonardo da Vinci - Saint Jerome.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի1483
բարձրություն103 սանտիմետր
լայնություն75 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և panel?
գտնվում էՎատիկանի թանգարաններ
հավաքածուՎատիկանի թանգարաններ
հիմնական թեմաՀիերոնիմոս
կայք
Saint Jerome by Leonardo da Vinci Վիքիպահեստում

«Սուրբ Հիերոնիմոս» (իտալ.՝ San Girolamo), իտալացի մեծ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող անավարտ կտավ, որը պահվում է Վատիկանի պատկերասրահում։ Պատվիրված լինելով Ֆլորենցիայի եկեղեցական իշխանությունների կողմից, այն այդպես էլ անավարտ մնաց, քանի որ նկարիչը 1482 թվականին հեռացավ Միլան։ Նկարը պատկանում է Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցում Լեոնարդո դա Վինչիի՝ աշխատելու ժամանակահատվածին։

Հորինվածքի գլխավոր հերոսը Սուրբ Հիերոնիմոսն է։ Հիերոնիմոսի կազմվացքը արտահայտիչ է։ Առաջին ձեռքին նա պահում է քար։ Նրա առաջ պառկած է այդ սրբի սովորական ուղեկիցը՝ առյուծը։

Պահպանվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը մեզ է հասել վնասված վիճակում։ Այն ուժեղ կտրված էր, իսկ հետո՝ բաժանված երկու մասի, որոնցից մեկը` ներքևի կտորը, կարող էր ծառայել որպես կրպակի ծածկ։ Այդ կտորները միասին հավաքել է կարդինալ Ֆեշը։ Ըստ լեգենդի՝ նա նկարի ներքևի մասը գտել է ինչ-որ խանութում, որտեղ այն ծառայում էր որպես սեղան։

Կարդինալ Պիոս IX-ի մահից հետո, ցանկանալով ունենալ Լեոնարդոյի ստեղծագործությունը Վատիկանի նկարչական պատկերասրահում, «Սուրբ Հիերոնիմոսի» համար վճարում է (1845 թվական) 2500 հազար ֆրանկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edoardo Villata, Leonardo, Milano 2005, pag. 24
  • Milena Magnano, Leonardo, collana I Geni dell’arte, Mondadori Arte, Milano 2007, pag. 58.
  • Brockwell, Maurice Walter, Leonardo da Vinci. Kessinger, 2004, p. 7
  • Zöllner, Frank, Leonardo da Vinci: the complete paintings and sculptures. London: Taschen, 2003, p. 221