Թուրինի թագավորական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրինի թագավորական պալատ
Torino-PalazzoReale.jpg
Ժամանակակից կարգավիճակ`կանգուն
Երկիր`Իտալիա Իտալիա,
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն և բարոկկո
Ճարտարապետ`Ascanio Vitozzi և Carlo di Castellamonte
WorldHeritageBlanc.svg
Թուրինի թագավորական պալատ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Torino palazzo reale (v2).jpg
Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21-րդ նստաշրջան)
Համար 823
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Թուրինի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Torino), Իտալիայի հյուսիսում՝ Թուրին քաղաքում գտնվող Սավոյ ընտանիքի պատմական պալատը: Կառուցվել է 16-րդ դարում, 17-րդ դարում արդիականացվել է Մարիա Քրիստինա Ֆրանսուհու կողմից (1606–1663 թթ.) բարոկկո ոճի ճարտարապետ Ֆիլիպպո Յուվարայի նախագծով: Պալատն ներառում է Չիաբլես պալատը և Թուրինի տաճարը, որտեղ գտնվում է հայտնի Թուրինյան սավանը: 1946 թվականին շենքը դարձել է պետության սեփականությունը և վերածվել թանգարանի: 1997 թվականին պալատը Սավոյ ընտանիքի 13 այլ նստավայրերի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի կառուցումը 1645 թվականին պատվիրել է ռեգենտ Մարիա Քրիստինան[2]: Նա ուզում էր որդու քաղաքացիական պատերազմից վերադառնալուց հետո թագավորական նոր նստավայր ունենալ:

Պալատի կառուցման համար ընտրվել է նախկին եպիսկոպոսի պալատը, որը կառուցվել էր Սավոյ ընտանիքի նոր մայրաքաղաքի՝ Թուրինի կենտրոնում Էմմանուել Ֆիլիբերտի կառավարման օրոք (1528-1580 թթ.): Պալատի առավելություններից էր բաց և արևոտ դիրքը և պալատական այլ շենքերին մոտ լինելը[3]: Դուքսը եպիսկոպոսի պալատից կարողանում էր վերահսկել քաղաքի երկու մուտքերը (Պալատինե և Պրետորիա դարպասները): Թուրինում եպիսկոպոսի պալատը 1536 թվականին գրավեցին ֆրանսիացիները, և այն դարձավ Սավոյի ֆրանսիական փոխարքաների նստավայրը: Եպիսկոպոսի պալատի դիմաց գտնվում էր Պալացո Վեչիոն (Palazzo Vecchio) կամ Palazzo di San Giovanni-ն: Ճարտարապետական իր առանձնահատկության համար շենքը հայտնի էր որպես «Pasta con Tonno» (թունայով մակարոնեղեն): Հետագայում այն փոխարինվեց դուքսի պալատով:

Այսպիսով, եպիսկոպոսի պալատը դարձավ իշխանական նստավայր և Էմմանուել Ֆիլիբերտը ընդլայնեց այն, որպեսզի տեղավորի իր արվեստի, կենդանիների, մարմարի, կահույքի ընդարձակվող հավաքածուն: Էմմանուել Ֆիլիբերտը մահացել է Թուրինում 1580 թվականի օգոստոսին և Սավոյների գահը փոխանցվել է նրա որդուն՝ Սավոյի դուքս Կարլ Էմմանուել I-ին (1562-1630 թթ.):

1630 թվականին Վիկտոր Ամադեուս I-ը շարունակել է Սավոյի դքսության հերթագայումը: Նրա մանկությունն անցել էր Մադրիդում, պապիկի՝ Իսպանիայի Ֆիլիպ II-ի պալատում: Քրիստինա Ֆրանսուհին դուքսի պալատը Թուրինից տեղափոխեց Վալենտինո պալատ, որն այդ ժամանակ գտնվում էր փոքր մայրաքաղաքի ծայրամասում: Այս պալատում են ծնվել Վիկտոր Ամադեուս I-ի և Քրիստինա Ֆրանսուհու երեխաների մեծ մասը:

Վիկտոր Ամադեուս II-ի կառավարման օրոք ստեղծվել է Դանիել պատկերասրահը և անվանվել ի պատիվ Դանիել Սեյտերի, ով ստեղծել է սրահի որմնանկարները: Վիկտոր Ամադեուս II-ն ուներ ամառային բնակարանների շարք, որոնք նայում էին դեպի պալատ և ձմեռային բնակարան, որը նայում էր դեպի այգիներ:

Սուրբ սավանի մատուռը, որտեղ այժմ գտնվում է Սուրբ սավանը, կառուցվել է 1668-1694 թվականներին:

1946 թվականին իտալական պետության կողմից պալատը դարձել է «Սավոյների կյանքի և գործունեության թանգարան»: Պալատի սենյակները զարդարված են հարուստ գոբելեններով, չինական ու ճապոնական ծաղկամաններով: Թագավորական զինապահեստում գտնվում են մեծ քանակությամբ զենքեր, այդ թվում 16-17-րդ դարերի նմուշներ:

Պալատում է գտնվում Ֆիլիպպո Յուվարայի ստեղծած «Scala delle Forbici» սանդուղքը: Պարուրաձև գմբեթով Սուրբ սավանի մատուռը կառուցվել է պալատի արևմտյան թևում: Թագավորական պալատի դարպասներին զավթիչներին դուրս հանելու համար դաջված է մեդուզայի խորհրդանիշ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]