Սալվատոր մունդի (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սալվատոր մունդի
Leonardo da Vinci, Salvator Mundi, c.1500, oil on walnut, 45.4 × 65.6 cm.jpg
տեսակգեղանկար
նկարիչենթադր. Լեոնարդո դա Վինչի
տարի1490
բարձրություն65,6 սանտիմետր
լայնություն45,4 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և ընկուզենու փայտ
գտնվում էանհայտ[1]
հավաքածուԱբու Դաբիի Լուվր
սեփականատերAbu Dhabi Tourism & Culture Authority?
հիմնական թեմաԱշխարհի փրկիչ
Salvator Mundi by Leonardo Da Vinci Վիքիպահեստում

Սալվատոր մունդի, նկար, որում պատկերված է Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ։ Այն համարվում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություն։ Նկարը համարվում էր կորած, իսկ ավելի ուշ հայտնաբերվել և վերականգնվել է, իսկ 2011 թվականին ցուցադրվել։ Նկարում պատկերված է Քրիստոսը վերածննդի զգեստավորմամբ, ով բարձրացրած աջ ձեռքով ու խաչված մատերով օրհնություն է տալիս, իսկ ձախ ձեռքով պահել է բյուրեղյա գունդ։ 2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը: Ընդ որում, 50,3 միլիոնը գանձվել է որպես հարկ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն է, որը պատկերվել է Ֆրանսիայի Լուի  12-րդի համար 1506 -1513 թվականների ընթացքում։ Վերջերս վավերացված գործը մի ժամանակ պատկանել է Անգլիայի Չարլզ 1-ին և արձանագրվել է արվեստի իր ժողովածուում 1649 թվականին, մինչ Բուքինգեմի և Նորմանդիայի դուքսն այն 1763 թվականին աճուրդի կներկայացներ։ 1900 թվականին է այն գտնվել է, երբ բրիտանացի կոլեկցիոներ Ֆրանսիս Քուկն այն գնել է մոնսերատի առաջին վիկոնտի կողմից։

Նկարը նախկինում վնասվել է ռեստավրացիոն փորձերի հետևանքով, իսկ հեղինակի անունը ջնջվել։ Քուկի հետնորդները 1958 թվականին այն վաճառել են 45 ֆունտով։ 2005 թվականին նկարը ձեռք է բերվել արտ դիլերների մի կոնսորցիումի կողմից, որոնց մեջ էր նաև հին վարպետների գործերի ուսումնասիրող Ռոբերտ Սիմոնը։ Այն բազմաթիվ անգամներ կեղծվել է, ուստի կրկնօրինակման տեսք ունի ու նկարագարվում է որպես «աղավաղված, մութ ու մռայլ»[2]։ Հետագայում այն վերականգնվել ու համարվել է Լեոնարդո դա Վինչիի կտավ։ Այն 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի փետրվարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում «Լեոնարդո դա Վինչի․Միլանի պալատական նկարիչ» ցուցադրության ժամանակ [2][3][4]։ 2013 թվականին կտավը գնվել է ռուս հավաքորդ Դմիտրի Ռիբոլովլևի կողմից 127․5 միլիոն դոլարով շվեյցարացի դիլեր Իվս Բուվիերի միջոցով[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://edition.cnn.com/style/article/salvator-mundi-leonardo-da-vinci-whereabouts/index.html
  2. 2,0 2,1 Esterow Milton (June 2011)։ «A Long Lost Leonardo»։ ARTnews (ARTnews)։ Վերցված է 2011-06-30 
  3. BBC News (12 July 2011)։ «Lost Leonardo Da Vinci painting to go on show»։ BBC։ Վերցված է 2011-07-12 
  4. «Scholars authenticate a painting that was missing for centuries»։ En.99ys.com։ Վերցված է 2013-07-22 
  5. Reyburn, Scott. Recently Attributed Leonardo Painting Was Sold Privately for Over $75 Million. New York Times. 3 March 2014. [1]
  6. Grosvenor Bendor։ «Salvator Mundi at heart of art fraud case»։ arthistory.com։ Bendor Grosvenor։ Վերցված է 12 March 2015 
  7. Clémençon, Gilles. Accusé d’escroquerie, le "roi des ports francs" Yves Bouvier riposte. RTS Info. 22 March 2015. [2]