Սալվատոր մունդի (նկար, դա Վինչի)
Սալվատոր մունդի լատիներեն՝ Salvator Mundi | |
|---|---|
| տեսակ | գեղանկար |
| նկարիչ | Լեոնարդո դա Վինչի[1][2] և Leonardeschi? |
| տարի | մոտ 1500 |
| բարձրություն | 65,7 սանտիմետր |
| լայնություն | 45,4 սանտիմետր |
| ուղղություն | Իտալական Վերածնունդ |
| ժանր | հոգևոր արվեստ |
| նյութ | յուղաներկ, ընկույզի փայտի վահանակ և ընկուզենի |
| գտնվում է | անհայտ[3], Քաջարի տուն[4] և Աբու Դաբիի Լուվր |
| հավաքածու | Աբու Դաբիի Լուվր |
| սեփականատեր | Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ |
| հիմնական թեմա | Աշխարհի փրկիչ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Սալվատոր մունդի, նկար, որում պատկերված է Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ։ Այն համարվում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություն։ Նկարը համարվում էր կորած, իսկ ավելի ուշ հայտնաբերվել և վերականգնվել է, իսկ 2011 թվականին ցուցադրվել։ Նկարում պատկերված է Քրիստոսը վերածննդի զգեստավորմամբ, ով բարձրացրած աջ ձեռքով ու խաչված մատերով օրհնություն է տալիս, իսկ ձախ ձեռքով պահել է բյուրեղյա գունդ։ 2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը։ Ընդ որում, 50,3 միլիոնը գանձվել է որպես հարկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն է, որը պատկերվել է Ֆրանսիայի Լուի 12-րդի համար 1506 -1513 թվականների ընթացքում։ Վերջերս վավերացված գործը մի ժամանակ պատկանել է Անգլիայի Չարլզ 1-ին և արձանագրվել է արվեստի իր ժողովածուում 1649 թվականին, մինչ Բուքինգեմի և Նորմանդիայի դուքսն այն 1763 թվականին աճուրդի կներկայացներ։ 1900 թվականին է այն գտնվել է, երբ բրիտանացի կոլեկցիոներ Ֆրանսիս Քուկն այն գնել է մոնսերատի առաջին վիկոնտի կողմից։
Նկարը նախկինում վնասվել է ռեստավրացիոն փորձերի հետևանքով, իսկ հեղինակի անունը ջնջվել։ Քուկի հետնորդները 1958 թվականին այն վաճառել են 45 ֆունտով։ 2005 թվականին նկարը ձեռք է բերվել արտ դիլերների մի կոնսորցիումի կողմից, որոնց մեջ էր նաև հին վարպետների գործերի ուսումնասիրող Ռոբերտ Սիմոնը։ Այն բազմաթիվ անգամներ կեղծվել է, ուստի կրկնօրինակման տեսք ունի ու նկարագարվում է որպես «աղավաղված, մութ ու մռայլ»[5]։ Հետագայում այն վերականգնվել ու համարվել է Լեոնարդո դա Վինչիի կտավ։ Այն 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի փետրվարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում «Լեոնարդո դա Վինչի․Միլանի պալատական նկարիչ» ցուցադրության ժամանակ[5][6][7]։ 2013 թվականին կտավը գնվել է ռուս հավաքորդ Դմիտրի Ռիբոլովլևի կողմից 127․5 միլիոն դոլարով շվեյցարացի դիլեր Իվս Բուվիերի միջոցով[8][9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.christies.com/lot/lot-6110563/?intObjectID=6110563
- ↑ https://www.openscience.fr/Internal-geometry-of-Salvator-Mundi-so-called-Cook-version-attributed-to
- ↑ https://edition.cnn.com/style/article/salvator-mundi-leonardo-da-vinci-whereabouts/index.html
- ↑ https://archive.org/details/gri_33125001303847/page/n288
- 1 2 Esterow, Milton (2011 թ․ հունիս). «A Long Lost Leonardo». ARTnews. ARTnews. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ BBC News (2011 թ․ հուլիսի 12). «Lost Leonardo Da Vinci painting to go on show». BBC. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Scholars authenticate a painting that was missing for centuries». En.99ys.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Reyburn, Scott. Recently Attributed Leonardo Painting Was Sold Privately for Over $75 Million. New York Times. 3 March 2014.
- ↑ Grosvenor, Bendor. «Salvator Mundi at heart of art fraud case». arthistory.com. Bendor Grosvenor. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ Clémençon, Gilles. Accusé d’escroquerie, le "roi des ports francs" Yves Bouvier riposte. RTS Info. 22 March 2015.
