Լեշմանիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեշմանիոզ
Skin ulcer due to leishmaniasis, hand of Central American adult 3MG0037 lores.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասնախակենդանիների վարակներ[1]
Բուն պատճառC34767[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Հիվանդությունների բազա3266, 29171 և 7070
MedlinePlus001386
eMedicine783750
MeSHIDD007896
Disease OntologyDOID:9065
NCI ThesaurusC34767[1]
Leishmaniasis Վիքիպահեստում

Լեշմանիոզ, Լեշմանիա տիպի պարազիտների պատճառով առաջացող հիվանդություն[2]։ Այն տարածվում է որոշակի տարածքներում ապրող թռչող միջատների՝ մլակների, մոծակների և այլն, խայթոցի հետևանքով[2]։ Հիվանդությունը կարող է ներկայանալ երեք տիպով՝ մաշկային, մաշկալորձաթաղանթային, ընդերային լեշմանիոզ[2]։ Մաշկային տարբերակը լինում է մաշկի վրա խոցերի առաջացմամբ, իսկ մաշկալորձթաղանթային տեսակը ներկայանում է խոցերի առաջացմամբ մաշկին, բերանի և/կամ քթի խոռոչների լորձաթաղանթների վրա։ Ընդերային տեսակի ժամանակ սկզբում դիտվում են մաշկային խոցեր, որին հետագայում ավելանում է ջերմությունը, էրիթրոցիտների քանակի նվազումը և օրգանոմեգալիան՝ մեծացած լյարդը և փայծաղը[2][3]։

Ինֆեկցիաները մարդկանց մոտ առաջանում են մոտ 20 տեսակից ավելի Լեշմանիաների հետևանքով[2]։ Ռիսկի գործոններն են հանդիսանում աղքատությունը, թերսնուցումը, անտառահատումը և ուրբանիզացումը[2]։ Բոլոր երեք տեսակները լեշմանիոզ հիվանդությունները ախտորոշվում են մանրադիտակի տակ հարուցչին հայտնաբերելուց հետո[2]։ Որպես լրացում, ընդերային տարբերակը, երբեմն, ախտորոշվում է արյան թեստերի միջոցով[3]։

Լեշմանիոզը կարելի է կանխարգելել հատուկ պայմաններում քնելով, օրինակ միջատասպան նյութերով պատված ցանցով պաշտպանված վրաններում[2]։ Այլ կանխարգելման մեթոդներից են ինսեկտիցիդների օգտագոծումը, որի շնորհիվ նվազում է միջատների տարածումը, ինչպես նաև կանխարգելման մեթոդ է հիվանդ մարդկանց վաղաժամ հայտնաբերումը և բուժումը[2]։ Բուժման անհրաժեշտությունը կախված է նրանից թե որտեղ է հիվանդությունը ձեռք բերվել, Լեշմանիայի տեսակից, և ինֆեկցիայի տիպից[2]։ Ընդերային հիվանդությունը բուժելու նպատակով օգտագործվող հավանական դեղորայքից են լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ն[4], որը հանդիսանում է պենտավալենտ անտիմոնալիսի և պարոմոմիցինի [4]համադրություն է, օգտագործվում է նաև միլտեֆոզինը[5]։ Մաշկային տարբերակի ժամանակ օգտակար կարող են լինել պարոմոմիցինը, ֆլյուկոնազոլը, պենտամիդինը[6]։

Մոտ 4-12 միլիոն մարդ ներկայումս ախտահարված է[7][8]։ Հիվադներ են հայտնաբերվում մոտ 98 երկրներում[3]։ Մոտավորապես 2 միլիոն նոր դեպքեր են դիտվում տարեկան[3] և 20-50 հազար մահվան դեպքեր են գրանցվում ամեն տարի[2][9]։ Մոտ 200 միլիոն մարդ Ասիայում, Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Եվրոպայում ապրում են այն տարածքներոմ, որտեղ հիվանդությունը տարածված է[3][10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է զեղչեր որոշ դեղորայքների վրա, որպեսզի հիվանդության բուժումը լինի հասանելի[3]։ Այս հիվանդությունը դասակարգվում է որպես մոռացված տրոպիկական հիվանդություն[11]։ Հիվանդությունը կարող է հանդիպել որոշ կենդանիների մոտ, օրինակ շների և կրծողների դասին պատկանող կենդանիների մոտ[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկային լեշմանիոզի ժամանակ առաջացող խոց

Լեշմանիոզի նշաններից են մաշկի վրա առաջացող վերքերը, որոնք արտահատվում են վարակված միջատի խայթոցից մոտ շաբաթներ կամ ամիսներ անց։

Լեշմանիոզը կարելի է բաժանել հետևյալ տիպերի[12]՝

  • Մաշկային լեշմանիոզը ամենատարածված տեսակն է։ Այս դեպքում խայթոցի տեղում առաջանում է բաց վերք, որը բուժվում է մի քանի ամիսներց մինչև 1-1․5 տարվա ընթացքում։ Վերքի լավացումից հետո նրա տեղում մնում է կոպիտ սպի[2][3]։ Տարածուն կամ ցրված մաշկային լեշմանիոզի ժամանակ դիտվում են բազմաթիվ վերքեր, որոնք հիշեցնում են բոր հիվանդությունը։ Այս վերքերը սովորաբար ինքնուրույն չեն լավանում[3]։
  • Մաշկալորձաթաղանթային ձևի ժամանակ առաջանում են մաշկի և լորձաթաղանթների խոցեր։ Դրանք գերազանցապես առաջանում են քթում և բերանի խոռոչում[2][3]։
  • Ընդերային լեշմանիոզը կամ kala-azar («սև տենդ») այս հիվանդության ամենածանր ձևն է։ Բուժում չստանալու դեպքում այն ունենում է մահացու ելք[2]։ Այլ բարդություններ, որոնք կարող են առաջանալ ախտահարումից ամիսներ կամ տարիներ անց, հանդիսանում են՝ ջերմությունը, լյարդի և փայծաղի ախտահարումը, անեմիան[2]։

Լեշմանիոզը համարվում է փայծաղի զգալի մեծացման (շոշափումով հայտնաբերվող) դասական պատճառներից մեկը։ Այս օրգանը նորմայում չի շոշափվում որովայնի ֆիզիկական զննման ժամանակ։ Ծանր դեպքերում այն կարող է գերազանցել իր չափսերով լյարդին։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեշմանիայի կյանքի ցիկլը

Լեշմանիոզը փոխանցվում է ախտահարված էգ մլակների կամ այլ թռչող միջատների խայթոցով[2]։ Այս միջատները տարածում են նախակենդանի Լեշմանիայիային[2]։ Մլակները ներմուծում են վարակիչ փուլում գտնվող՝ մետացիկլիկ պրոմաստիգոտներին, այրունածծման փուլում (1)։ Մետացիկլիկ պրոմաստիգոտները, երբ հասնում են դեպի բացված վերքը ֆագոցիտոզի են ենթարկվում մակրոֆագերի կողմից (2) և վերածվում են ամաստիգոտների (էուկարիոտ օրգանիզմ՝ պրոտիստ բջիջ, որը չունի արտաքինից պատող տեսանելի թարթչային կամ մտրակներ պարունակող շերտ) (3)։ Ամաստիգոտները բազմանում են վարակված բջջի մեջ և ախտահարում տարբեր հյուսվածքներ։ Կախված նրանից, թե որ ոևտեղ է գտնվում Լեշմանիան, այդեղ էլ առաջանում են բորբոքային փոփոխությունները (4)։ Կախված ախտահարված հյուսվածքի դիֆերենցացիայից առաջանում են հիվանդության համապատասխան տեսակները։ Մլակները վարակվում են այն ժամանակ, երբ ծծում են հիվանդ տիրոջ արյունը, կուլ տալով ամաստիգոտներով վարակված մակրոֆագեին(5,6)։ Միջատի մարսողական համակարգում պարազիտը դառնում է պրոմաստիգոիտ (7), որը բազմանում է, տարբերակվում է մետացիկլիկ պրոմաստիգոիտի և միգրաիցայի է ենթարկվում դեպի միջատի կնճիթը(8)։

Ուսումնասիրելով Լեշմանիայի երեք կենսաբանական տեսակների (L. major, L. infantum, and L. braziliensis) գենոմային կազմը, ստացվել է պարազիտների կենսաբանական կազմի մասին բազմաթիվ տեղեկություններ։ Օրինակ, ցույց է տրվել, որ Լեշմանիայի սպիտակուց կոդավորող գեները հասկացվում են որպես մեծ պոլիցիստրոնիկ միավորներ գլխից գլուխ կամ պոչից պոչ տիպով։ Լեշմանիան ունի յուրահատուկ գենի էքսպրեսիան ռեգուլյացիայի ենթարկող հատկություն, որի շնորհիվ հարմարվում է շրջակա միջավայրի փոփոխություններին։ Իմանալով այդ տեղեկույունները ստեղծվում են հնարավորություններ նոր դեղորայքներ և պատվաստումներ ստեղծելու համար[13]։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ Նոր Աշխարհում, գրականությունը նշում է միայն մարդու համար Լեշմանիայով վարակվելու(Lutzomyia) մեկ տեսակի փոխանցող, Գալատիի կողմից 2003 թվականին արված հետազոտությունը առաջարկել է նոր դասակարգում Նոր Աշխարհի մլակների համար։ Այս հետազոտությանը ավելացվել են փոխանցողների որոշակի ենթատեսակներ։ Աշխարհի այլ տեղերում, լեշմանիոզի հիմնական փոխանցող է համարվում Ֆլեբոտոմուսը[13]։

Օրգանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերային հիվանդությունը սովորաբար հարուցվում է Leishmania donovani, L. infantum, կամ L. chagasi[3] կողմից, սակայն չի բացառվում այդ հարուցիչների կողմից հիվանդության այլ տեսակների առաջացումը[3]։

Մաշկային ձևը հարուցվում է ավելի քան Լեշմանիայի 15 տեսակների կողմից[3]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի գործոններ են համարվում աղքատությունը, թերսնուցումը, անտառահատումը, սանիտարական ցածր պայմանները և ուրբանիզացիան[2]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղնուղեղային հեղուկի նմուշ՝ ընդերային լեշմանիոզ

Լեշմանիոզը ախտորոշվում է արյունաբանական լաբորատորիայում ամաստիգոտի (Լեշման-Դոնովանի մարմնիկներ) ուղղակի վիզուալիզացիայի շնորհիվ։ Պերիֆերիկ արյան չմակարդված նմուշը կամ փայծաղից, լիմֆատիկ հանգույցներից, մաշկի վերքերից վերցված ասպիրատները բարակ շերտով անցկացվում են առարկայական ապակու վրա և ներկվում Գիմզայի ներկով (pH 7.2)։ Առարկայական ապակին մշակում են մոտ 20 րոպեի չափով։ Ամաստիգոտները երևում են արյան և փայծաղի մոնոցիտներում կամ շատ հազվադեպ շրջանառող նեյտրոֆիլներում, ասպիրացված հյուսվածքի մակրոֆագերում։ Դրանք փոքր, շրջանաձև 2-4 μմ դիամետրով, անկանոն ցիտոպլազմայով մարմնիկներ են։ Ունեն կորիզ և փոքր, ցուպիկանման կինետոպլաստ։ Հաճախ կարելի է ամաստիգոտներ նկատել ազատ շրջանառելով արյան բջիջների միջև[14]։ Ինչևէ, հյուսվածքներից օրինակների վերցնումը հաճախ ցավոտ է հիվանդի համար և ախտահարված բջիջների հայտնաբերումը լինում է դժվարաված։ Սա է պատճառը, որ մշակվում է ոչ ուղղակի իմունոլոգիական ախտորոշման մեթոդներ, այդ թվում իմունոֆերմենտային անալիզ ( անգլերեն՝ enzyme-linked immunosorbent assay, ELISA), հակածին պատված փայտիներ, ուղղակի ագլյուտինացիայի թեստեր։ Չնայած այն բանին, որ այս թեստերը ունեն լայն տարածում, դրանք չեն համարվում ստանդարտ ախտորոշիչ թեստեր, քանի որ չունեն բավարար սպեցիֆիկություն և զգայունություն։

Մշակվել են բազմաթիվ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստեր, որոնք օգտագործվում են Լեշմանիայի ԴՆԹ հայտնաբերելու նպատակով[3]։ Այս թեստը համարվում է բարձր ախտորոշիչ սպեցիֆիկություն և զգայունություն ունեցող հիվանդությունը հայտնաբերող հետազոտություն։ Ամենազգայուն ՊՇՌ թեստերը օգտագործում են փոքր շղթայով ԴՆԹ, որը հայտնաբերվում է պարազիտի մոտ։ Կինետոպլաստային ԴՆԹ-ն պարունակում է միտոքոնդրիալ սպիտակուցների հաջորդականություն իր մեծ շղթաներում (~25-50 պարազիտի հաշվարկով), և ուղեկցող ՌՆԹ իր փոքր շղթաներում (~10'000 պարազիտի հաշվարկով)։ Այս սպեցիֆիկ մեթոդով, հնարավոր է հայտնաբերել Լեշմանիա, անգամ եթե փորձանմուշում պարազիտների քանակը շատ քիչ է։ Երբ լինում է անհրաժեշտություն ախտորոշելու Լեշմանիայի սպեցիֆիկ տեսակները՝ այս ՊՇՌ մեթոդները ունեն առավելություններ այլ հետազոտությունների նկատմամբ[15]։

Հիվանդության բազմաթիվ տեսակներ փոխանցվում են կենդանիներից, սակայն լինում են դեպքեր, երբ այն տարածվում է մարդուց այլ մարդկանց։ Մարդկանց մոտ վարակը առաջանում է մոտ 21-30 տեսակներից, որոնք ախտահարում են նաև կաթնասուններին[16]։ Տարբեր տեսակներ ունեն միմյանց հետ նմանություն, սակայն շնորհիվ իզոֆերմենտային անալիզի, ԴՆԹ սեկվեստավորման անալիզի կամ մոնոկլոնալ հակամարմինների շնորհիվ դրանց տարբերակումը լինում է ավելի հեշտ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեշմանիոզը կարելի է որոշ չափով կանխարգելել օգտագործելով ցանցեր, որոնք պատված են իսեկտիցիդներով[2]։ Որպեսզի ապահովվի լավ պաշտպանություն մլակներից, մոծակներից և այլ միջատներից, պետք է ցանցի անցքերի չափսը լինի 0․6 մմ կամ ավելի փոքր։ Մոծակների համար նախատեսված ցանցերը, որոնց դեպքում անցքի չափսը 1․2 մմ է չի տալիս անհրաժեշտ ապահովությունը որոշ թռչող միջատների համար[17]։ Այն ցանցերը, որոնց անցքերը ավելի փոքր են քան 0․6 մմ-ը ունեն իրենց բացասական կողմերը՝ խոչընդոտում են օդի շրջանառությունը և նպաստում են տարածքի ջերմաստիճանի բարձրացմանը։ Շատ Ֆլեբոտոմին ցեղին պատկանող մլակներ խայթում են մայրամուտի ժամանակ, այլ ոչ թե գիշերը։ Այս նպատակով ճիշտ է ցանցապատել դռները և պատուհանները կամ օգտագործել միջատասպան սփրեյեր։
  • Շներին ինսեկտիցիդով լիցքավոված վզկապներով ապահովելը։
  • Բնակավայրերը և կենդանիների ծածկերը ինսեկտիցիդներով մշակելը[17]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարամոմիցինը մատչելի (10 ամերիկայն դոլար ) և արդյունավետ դեղորայք է լեշմանիոզի բուժման համար

Բուժումը որոշվում է ելնելով նրանից թե որ տիպն է հիվանդության, Լեշմանիոզի տեսակը և պարազիտին փոխանցող միջատի տեսակը, հիվադնության առաջացման վայրը[2]։ Ընդերային լեշմանիոզի համար, որը հանդիպում է Հնդկաստանում կամ Հարավային Ամերիկայում, խորհուրդ է տրվում օգտագործել լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ն և հաճախ բուժման նպատակով անհրաժեշտ է լինում նրա մեկ չափաբաժին[3][4]։ Մեկ չափաբաժին ամֆոտերինով բուժված դեպքերը 95 տոկոս են[3]։ Հնդկաստանում գրեթե բոլոր վարակները կայուն են պենտավալենտ անտիմոնալիսի նկատմամբ[3]։ Աֆրիկայում, խորհուրդ է տրվում օգտագործել պենտավալենտ անտիմոնալիսի և պարոմոմիցինի համադրությունը[4]։ Պետք է նշել, որ դրանք կարող են ունենալ արտահայտված կողմնակի ազդեցություններ[3]։ Միլտեֆոսինը, բերանացի ընդունվող դեղորայք է, արդյունավետ է և ընդերային և մաշկային լեշմանիոզների համար[5]։ Կողմնակի ազդեցությունները սովորաբար թեթև են, սակայն այն կարող է հանդիսանալ ծննդաբերական դեֆեկտների առաջացման պատճառ, եթե դեղորայքը ընդունվի հղիության առաջին 3 ամիսների ընթացքում[3][5]։ Այն չի օգնում L. major կամ L. braziliensis դեպքում[6]։

Մաշկային լեշմանիոզի բուժման հետ կապված ապացուցողական տվյալները թույլ են[3]։ Կան տարբեր տեղային օգտագործվող դեղորայք, որոնք կարելի է օգտագործել մաշկային լեշմանիոզի բուժման նպատակով։ Բուժման արդյունավետությունը կրկնին կախված է հարուցչի տեսակից, տեղային պարամոմիցինը արդյունավետ է L. major, L. tropica, L. mexicana, L. panamensis, և L. braziliensis դեպքում[6]։ Պենտամիդինը արդյունավետ է L. guyanensis-ի համար[6]։ Բերանացի ֆլյուկոնազոլը կամ իտրակոնազոլը արդյունավետ են L. major և L. tropica դեպքում[3][6]։ Ջերմային թերապիայի արդյունավետության մասին ապացուցողական տվյալները սկսած 2015 թվականից հուսալի չեն[18]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկային լեշմանիոզի տարածվածությունը Հյուսիսային Աֆրիկայում,Leishmania infantum = կանաչ, Leishmania major = կապույտ, Leishmania tropica = կարմիր[19]
Հաշմանդամության հետևանքով կյանքի/ապրելիության տարների ցուցանիշները լեշմանիոզով 100,000 հիվանդների մետ
     տվյալներ չկան      մինչև 20-ը      20–30      30–40      40–50      50–60      60–70      70–80      80–100      100–120      120–150      150–200      ավելի քան 200-ը

200 երկրներից և տարածքներից, որոնք ԱՀԿ-ին տվյալներ են ներկայացնում, 97 երկրները և տարածքները էնդեմիկ են լեշմանիոզի համար[20]։ Լեշմանիոզի տարածվածությունը տատանվում է Կենտրոնական և Հաևավային Ամերիկայի խոնավ անտառներից մինչև Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի անապատները։ Այն ախտահարում է 12 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հանդիպում են 1․5-2 միլիոն նոր դեպքեր տարեկան[21]։ Ընդերային լեշմանիզը ունենում է 500,000 նոր դեպքեր տարեկան[22]։ 2014 թվականին, նոր դեպքերի ավելի քան 90 տոկոսը, որոնք տեղեկացվել են ԱՀԿ-ին, եղել են 6 երկրներում՝ Բրազիլիա, Եթովպիա, Սոմալի, Հարավային Սուդան և Սուդան[23]։ Սկսած 2010 թվականից, այն հանդիսացել է 52,000 մահվան դեպքերի պատճառ, 1990 թվականին մահվան դեպքերը եղել են 87,000 [9]։

Հիվանդության տարբեր տիպեր ի հայտ են գալիս աշխարհի տարբեր ռեգիոններում[2]։ Մաշկային ձևը ամենահաճախը հանդիպում է Աֆղանստանում, Ալժիրում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Իրանում։ Մաշկալորձաթաղանթային տեսակը ավելի հաճախ հանդիպում է Բոլիվիայում, Բրազիլիայում, Պերույում։ Ընդերային տեսակը՝ Բանգլադեշում, Բրազիլիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և Սուդանում[2]։ Լեշմանիոզ հայտնաբերվում է նաև Ամերիկա մայրցամաքի բնակիչների մոտ՝ Արգենտինայից դեպի Հարավային Տեխաս, պետք է նշել, որ այն չի հանդիպում Ուրուգվայում կամ Չիլիում։ Կան տվյալներ, որ այն սկսել է տարածվել դեպի Հյուսիսային Տեխաս[24]։

Լեշմանիոզը, Լատինական Ամերիկայում, հայտնի է նաև papalomoyo, papa lo moyo, úlcera de los chicleros և chiclera անվանումներով[25]։ 2004 թվականին, Կոլումբիական բանակից 3400 զինվոր, ովքեր գտնվել են պետության հարավային մասում (ավելի կոնկրետ Մետա և Գուավաիրե բաժիններում)՝ հիվանդացել են լեշմանիոզով։ Պարզվել է, որ հիվանդ զինվորներից շատերը չեն օգտագործել պետության կողմից պաշտոնապես տրամադրված միջատասպան նյութերը, պատճառաբանելով, որ այն ունի տհաճ հոտ։ 2004 թվականին նկրարագրվել են մոտ 13,000 դեպք ամբողջ Կոլումբիայի տարածքում։ 2005 թվականի փետրվարին նկարագրվել են հիվանդության մոտ 360 նոր դեպքեր[26]։ Հիվանդությունը հայտնաբերվում է գրեթե ողջ Ասիայով և Միջին Արևելքով։ Աֆղանստանում հիվանդությունը գերազանցապես հանդիպում է Քաբուլում, քանի որ այս տածքը ունի վատ սանիտարա-հիգիենիկ պայմանները, որի հետևանքով նկատվում է պարազիտ տարածող միջատների համար նպաստավոր պայմանների առաջացում[27][28]։

Ելնելով ԱՀԿ 2002 թվականի հետազոտություններից, Քաբուլում, վարակված մարդկանց քանակը եղել է ամենաքիչը 200,000 դեպք, իսկ երեք այլ քաղքներում (Հերաթում, Ղանդահարում և Մազարի Շարիֆում) վարակված մարդկանց քանակ մոտ 70,000 է[29][30]։ Քաբուլը համարվում է մաշկային լեշմանիոզի ամենամեծ կենտրոնը, 2004 թվականի հետազոտություններով, հանդիպման հաճախականությունը եղել է մոտ 67,000 դեպք[31]։ Աֆրիկան, մասնավորապես նրա հյուսիսային և արևելյան մասերը[19], նույնպես հայտնի է լեշմանիոզի դեպքերով։ Լեշմանիոզը հիմնականում զարգացող երկրների հիվանդույուն է, այն հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում, դրանք եզակի դեպքեր են (օրինակ՝ զինվորներ, որոնք ծառայել են իրենց հայրենիքից հեռու)։ Լեշմանիոզի դեպքեր, այդ թվում ընդերային լեշմանիոզ տեսակը, նկարագրվելեն ամերիկացի զիմվորների մոտ, ովքեր 1990 թվականին մասնակցել են Իրաք-Քուվեյթյան պատերազմին, ծառայել են Սաուդիան Արաբիայում և Իրաքում[32][33][34]։ 2005 թվականի սեպտեմբերին, հիվանդությունը հաստատվել է ամենաքիչը 4 նիդերլանդցի ծովահերների մոտ, ովքեր գտնվել են Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում։ Իրենք հետագայում հայրենադաձվել են բուժման նպատակով[35][36]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին նկարագրված մաշկային լեշմանիոզի դեպք Միջին Արևելքում:

Մ.թ.ա․ 7-րդ դարի արքա Աշուրբանիպալիի կավից սալիկների վրա Նկարագրվել են վերքեր, որոնք ըստ երևույթին նման են մաշկային լեշմանիոզին։ Այդ գրույուններից որոշները համարվում են ավելի վաղ տեքստեր՝ 1500-2500 մ․թ․ա․։ Պարսիկ բժիշկները, այդ թվում Ավիցեննան, 10-րդ դարում տվել է այսպես կոչված «ցավոտ բալխի» նկարագրություն[37]։ 1956 թվականին, Ալեքսանդր Ռասսելը, թուրք հիվանդին զննելուց հետո, տվել է հիվանդության մանրակրկիտ նկարագրություն։ Հնդիկ բժիշկները այդ հիվանդությունը նկարագրում էին որպես kala-azar ( արտասանվում է kālā āzār, Ուրդու,Հինդի, Հինդի-ուրդու լեզուներից վերցված այսպես կոչված «սև տենդ», kālā նշանակում է սև և āzār նշանակում է տենդ կամ հիվանդություն)։ Ամերիկյան երկրներից մաշկային լեշմանիոզի դեպքեր նկարագրվում են Էկվադորում և Պերույում։ Նկարագրված են կավե կուժերի վրա մաշկային վերքեր և դեֆորմացված դեմքեր։ Այս նկարագրությունները տրված են մոտ առաջին դարում։ Որոշ 15-16-րդ դարերի տեքստերում՝ Ինկերի կայսրության ժամանակներից մինչև Կոնկիստաներ մնացած ժամանակներում, նկարագրվում են «հովիտի հիվանդություն», «Անդեան հիվանդություն», «սպիտակ լեպտոսպիրոզ»։ Ենթադրվում է, որ դրանք մաշկային լեշմանիոզի նկարագրություններ են[38]։

Հայտնի չէ թե ով է առաջինը հայտնաբերել հարուցիչը։ Դեյվիդ Դուգլաս Կունինգհեմը, Անգլիո-հնդկական բանակի ավագ վիրաբույժը, հավանական է, որ տեսել է հիվանդությունը 1885 թվականին։ Սակայն նա չի կարողացել կապ հաստատել լեշմանիոզ հիվանդության հետ[39][40]։ Պյոտեր Բորովսկին՝ ռուս զինվորական վիրաբույժ, ով աշխատել է Տաշկենտում, նկարագրել է «արևելյան խոց», որը տեղաբնակները անվանել են նուրբ խոց։ 1898 թվականին, նա հրապարակել է հիվանդության պատճառ հանդիսացող հարուցչին։ Նա հստակ կապ է նկարագրել պարազիտի և հիվանդաի միջև, իսկ պարազիտին հստակ համարել է նախակենդանի։ Պետք է նշել, որ իր հրատարակությունները եղել է ռուսերեն լեզվով և չեն շրջանառվել լայն շրջանակներում, որի հետևանքով իր տեղեկույունները իր կյանքի ընթացում միջազգային ճանաչում չեն ունեցել[41]։1901 թվականին, Լեշմաը անջատել է որոշակի օրգանիզմներ, որոնք նկարագրվել են փայծաղից անջատված բիոպտատում այն հիվանդի մոտ, ով մահացել է «Դում Դում տենդից» (Դում-Դումը քաղաք է, որը գտնվում է Կալկաթայի մոտ)։ Նա այդ օրգանիզմները նկարագրել է, որպես Տրիպանոսոմներ, որոնք հայտնաբերվել են առաջին անգամ Հնդկաստանում[42]։ Մի քանի ամիս անց, կապիտան Չարլզ Դոնովանը (1863–1951), հաստատել է հայտնագործությունը, և այն հետագայում հայտնի է դարձել, որպես Լեշման-Դոնովանի մարմնիկներ[43]։ Բայց Ռոնալդ Ռոսն է եղել այն գիտնականը, ով հաստատել է, որ Լեշման-Դոնովանի մարմնիկները եղել են նոր պարազիտի ներբջջային փուլ, նա այդ մարմնիկներին հետագայում անվանել է Լեշմանիա դոնովանի[44]։ Kala-azar-ի հետ կապը առաջին անագամ առաջարկվել է Չարլզ Դոնաանի կողմից, և այն հստակորեն նկարագրվել է Չարլզ Բենտլիի կողմից։ Նա հայնաբերել է L. donovani kala-azar-ով հիվանդի մոտ[45]։ Այս հիվանդությունը դարձել է լուրջ խնդիր Սիցիլիական պատերազմին մասնակցող զինվորների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Լեոնարդ Գուդվինի կողմից արված հետազոտությունը ցույց է տվել, որ պենտոստամը եղել է արդյունավետ բուժման միջոց[46]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄեկԱշխարհ առողջության ինստիտուտը կրկնակի ներկայացրել է պարամոմիցին դեղորայքը, որը նախատեսված է լեշմանիոզի բուժման համար։ Այս դեղորայքը համարվում է օրֆան («որբ» դեղորայք)։ Անհայտ հիվանդությունների դեղորայքների նախաձեռնությունը նույնպես ակտիվորեն հետազոտում է դեղորայքներ այս հիվադնության բուժման համար։ Պարամոմիցինով բուժումը կկազմի մոտ 10 ամերիկյան դոլար։ Դեղորայքը հայտնաբերվել է 1960 թվականին, բայց չի մտել կիրառության մեջ, քանի որ հիվանդությունը մեծ մասամբ ախտահարել է աղքատ մարդկանց[47]։ Հնդկական իշխանությունները հաստատել են պարամոմիցինի վաճառքը 2006 թվականին օգոստոսին[48]։ ԱՀԿ-ը ներկայացրել է լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ի մեկ սրվակի արժեքը, որը սահմանվել է 18 ամերիկյան դոլար։

Պետք է նշել, որ բուժման նպատակով կարող է անհրաժեշտ լինի մի քանի սրվակների օգտագործում և այդ սրվակները պետք է պահվեն սառը պայմաններում[3]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտոլոգ, ով աշխատում է L. major-ի հետ

Մինչև 2017 թվականը արված հետազոտությունները վկայում են, որ մարդկանց համար պատվաստում հայտնաբերված չեն[49][50]։

Այն մարդիկ, ովքեր բուժվում են մաշկային լեշմանիոզից, պաշտպանված են հետագա վարակներից։ Հիմնվելով այս փաստի վրա շատ հասարակություններում դիտմամբ վարակել են խոցելի խմբերին պատկանող մարդկանց։ Օրինակ՝ բեդուինները օգտագործում են մլակի խայթոցը իրենց երեխաներին վարակելու նպատակով, իսկ միջին արևելքի բնակիչները օգտագործելով ասեղներ, վարակված մարդկանց վերքերից ստացված հեղուկով վարակել են չվարակված մարդկանց[51][52]։ Այս գործընթացը անվանում են «լեշմանիզացում»[53]։

Վաղ 1900-ականներին գիտնականները սովորել են մշակել պարազիտներին, որպես սրա շարունակություն 1940-ականներին Սոլ Ադլերը ներմուծել է լեշմանիզացման պրակտիկան, որը տարածվել է Իսրաելում և Ռուսաստանում մինչև 1980-ականները։ 1980-ականներից այս պրակտիկան դադարեցվել է, քանի որ լայն-սպեկտրի կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մարդկանց մոտ առաջանում են մաշկի երկարատև ախտահարում, փսորիազի տարածում, իմունաճնշում[51][52]։ Իրան-Իրաք պատրազմի ժամանակ 2 միլիոնից ավել մարդ պատվաստվել է այս եղանակաով[54][55]։ Մինչև 2006 թվականը նմանատիպ պատվաստումները օրինական էին և օգտագործվում էին Ուզբեկստանում[54]։

Կլինիկական հետազոտությունները սպանված պարազիտների օգտագործմամբ ունեցել են վիճելի արդունքներ 1940-ականներին, և նմանատիպ աշխատանքներ չեն վերասկսվել մինչև 1970-ականները։ Հուսալի փոքր կլինիկական հետազոտություններ սկսվել են 1990-ականներից ՝ Էկվադորում, Բրազիլիայում, Իրանում[51]։ Նախակլինիկական աշխատանքենրը գենետիկորեն մոդիֆիկացված կենդանի պարազիտներով պատվաստումների վերաբերյալ սկսվել է 1990-ականներից մինչև 2000-ականներ։ Այս ընթացքում սկսվել են նաև աշխատանքներ սինթետիկ պեպտիդներով, ռեկոմբինանատ սպիտակուցներով, գլիկոպրոտեիններով և գլիկոլիպիդներով լեշմանիաներից ստացված, մերկ ԴՆԹ-ով[51][53]։

Մինչև 2016 թվականը, այդ երկրորդ սերնդի պատվաստումների թեքնածուներիը չեն հասել շուկա, և որոշները ենթարկվել են կլինիկական թեստավորման[49]։ 2008 թվականին, Բրազիլիայում սկսվել է օգտագործվել շների համար նախատեսված պատվատումներ։ Այն հայտնի է որպես ԼիշՏեխ՝ ռեկոմբինանտ սպիտակուցի հիման վրա ստացած պատվաստանյութ[56]։ 2011 թվականին, շների համար ստեղծվել է պատվաստանյութ ԿանիԼիշը, որը ստեղծվել է L. infantum-ի հակամարմիններից։ Այն ստացել է որակավորում Եվրոպայում[53][56]։ Տարվում են աշխատանքներ շների համար մեկ մակարդակով բարձր սերնդի պատվաստանյութների ստեղծման նպատակով։ Այդ նոր հետազոտությունները սկսվել են 2017 թվականին Բրազիլիայում[50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 «Leishmaniasis Fact sheet N°375»։ World Health Organization։ January 2014։ Արխիվացված օրիգինալից 21 February 2014-ին։ Վերցված է 17 February 2014 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 Barrett MP, Croft, SL (2012)։ «Management of trypanosomiasis and leishmaniasis.»։ British Medical Bulletin 104: 175–96։ PMC 3530408։ PMID 23137768։ doi:10.1093/bmb/lds031 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sundar S, Chakravarty, J (Jan 2013)։ «Leishmaniasis: an update of current pharmacotherapy.»։ Expert Opinion on Pharmacotherapy 14 (1): 53–63։ PMID 23256501։ doi:10.1517/14656566.2013.755515 
  5. 5,0 5,1 5,2 Dorlo TP, Balasegaram, M, Beijnen, JH, de Vries, PJ (Nov 2012)։ «Miltefosine: a review of its pharmacology and therapeutic efficacy in the treatment of leishmaniasis.»։ The Journal of Antimicrobial Chemotherapy 67 (11): 2576–97։ PMID 22833634։ doi:10.1093/jac/dks275 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Minodier P, Parola, P (May 2007)։ «Cutaneous leishmaniasis treatment.»։ Travel Medicine and Infectious Disease 5 (3): 150–8։ PMID 17448941։ doi:10.1016/j.tmaid.2006.09.004 
  7. «Leishmaniasis Magnitude of the problem»։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից 26 October 2013-ին։ Վերցված է 17 February 2014 
  8. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  9. 9,0 9,1 Lozano R (Dec 15, 2012)։ «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010.»։ Lancet 380 (9859): 2095–128։ PMID 23245604։ doi:10.1016/S0140-6736(12)61728-0 
  10. Ejazi SA, Ali, N (Jan 2013)։ «Developments in diagnosis and treatment of visceral leishmaniasis during the last decade and future prospects.»։ Expert Review of Anti-infective Therapy 11 (1): 79–98։ PMID 23428104։ doi:10.1586/eri.12.148 
  11. «Neglected Tropical Diseases»։ cdc.gov։ June 6, 2011։ Արխիվացված օրիգինալից 4 December 2014-ին։ Վերցված է 28 November 2014 
  12. James, William D., Berger, Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology։ Saunders Elsevier։ էջեր 422–428։ ISBN 978-0-7216-2921-6 
  13. 13,0 13,1 Myler P, Fasel Nhirf, f). (2008)։ Leishmania: After The Genome։ Caister Academic Press։ ISBN 978-1-904455-28-8։ Արխիվացված օրիգինալից 23 April 2008-ին  [Հղում աղբյուրներին]
  14. Dacie, John V., Bain, Barbara J., Imelda Bates (2006)։ Dacie and Lewis practical hematology։ Philadelphia: Churchill Livingstone/Elsevier։ ISBN 978-0-443-06660-3 [Հղում աղբյուրներին]
  15. Bensoussan Esther, Nasereddin Abedelmajeed, Jonas Flory, Schnur Lionel F, Jaffe Charles L. (2006)։ «Comparison of PCR Assays for Diagnosis of Cutaneous Leishmaniasis»։ Journal of Clinical Microbiology 44 (4): 1435–1439։ PMC 1448629։ PMID 16597873։ doi:10.1128/JCM.44.4.1435-1439.2006 
  16. «Parasites - Leishmaniasis»։ Centers for Disease Control and Prevention։ January 2013 
  17. 17,0 17,1 *Alexander; Maroli (2003), «Control of phlebotomine sandflies», Medical and Veterinary Entomology 17 (1): 1–18, doi:10.1046/j.1365-2915.2003.00420.x, PMID 12680919 
  18. Von Stebut E (March 2015)։ «Leishmaniasis.»։ Journal der Deutschen Dermatologischen Gesellschaft = Journal of the German Society of Dermatology : JDDG 13 (3): 191–200; quiz 201։ PMID 25721626։ doi:10.1111/ddg.12595 
  19. 19,0 19,1 Aoun K., Bouratbine A. (2014)։ «Cutaneous Leishmaniasis in North Africa: a review.»։ Parasite 21: 14։ PMC 3952656։ PMID 24626301։ doi:10.1051/parasite/2014014  հրապարակում բաց հնարավորություն
  20. «Leishmaniasis: Situation and trends»։ WHO Global Health Observatory։ Վերցված է 30 May 2018 
  21. Leishmaniasis: Magnitude of the problem Archived 26 October 2013 at the Wayback Machine.. World Health Organization.
  22. «Hope for tropical disease vaccine»։ BBC News։ April 23, 2006։ Արխիվացված օրիգինալից 27 April 2006-ին 
  23. «Epidemiological situation: Epidemiology»։ World Health Organization։ Վերցված է 30 May 2018 
  24. «Dallas News: Rare, non-fatal skin disease found in N. Texans»։ Արխիվացված է օրիգինալից December 27, 2009-ին։ Վերցված է 2015-06-02 
  25. «Papalomoyo»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2010-08-16 
  26. «Informes - Informe de Fronteras Febrero 2005»։ Servicio Jesuita a Refugiados։ Արխիվացված է օրիգինալից 10 November 2005-ին 
  27. Al Jazeera English – CENTRAL/S. ASIA – Kabul: A city in intensive care Archived June 18, 2007, at the Wayback Machine.
  28. Robert Birsel (May 7, 2007)։ «Disfiguring skin disease plagues Afghanistan»։ e-Ariana։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2015-ին։ Վերցված է 8 December 2015 
  29. Robert Birsel (June 28, 2002)։ «Disfiguring epidemic hits 270,000 Afghans»։ e-Ariana։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից December 10, 2015-ին։ Վերցված է December 8, 2015 
  30. «WHO Seeking Funds to Prevent Leishmaniasis Outbreak in Afghanistan»։ voanews։ October 2009 
  31. World Health Organization action in Afghanistan aims to control debilitating leishmaniasis. Archived 26 October 2010 at the Wayback Machine.
  32. Kennedy Kelly (30 March 2010)։ «VCS Advocacy in the News: VA May Designate 9 Infectious Diseases as Related to Gulf War»։ Veterans for Common Sense։ Արխիվացված է օրիգինալից 13 February 2011-ին։ Վերցված է 10 February 2011 
  33. Business: Company's mesh will help troops beat 'Baghdad boils' Archived 16 March 2005 at the Wayback Machine.
  34. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2007-ին։ Վերցված է 2007-09-17 
  35. Saurabh Bhatia, Divakar Goli (2016)։ Leishmaniasis: Biology, Control and New Approaches for Its Treatment։ CRC Press։ ISBN 9781315341897 
  36. Pieter-Paul van Thiel, Tjalling Leenstra, Henry J. de Vries, Allard van der Sluis, Tom van Gool, Alex C. Krull, Michèle van Vugt, Peter J. de Vries, Jimmy E. Zeegelaar, Aldert Bart, Wendy F. van der Meide, Henk D. F. H. Schallig, William R. Faber, and Piet A. Kager (December 2010)։ «Cutaneous Leishmaniasis (Leishmania major Infection) in Dutch Troops Deployed in Northern Afghanistan: Epidemiology, Clinical Aspects, and Treatment»։ Am J Trop Med Hyg 83 (6): 1295–300։ PMC 2990047։ PMID 21118937։ doi:10.4269/ajtmh.2010.10-0143 
  37. Cox Francis E G (1996)։ The Wellcome Trust illustrated history of tropical diseases։ Clinical Microbiology Reviews 15 (4) (London: The Wellcome Trust)։ էջեր 206–217։ ISBN 978-1-869835-86-6։ OCLC 35161690։ PMC 126866։ PMID 12364371։ doi:10.1128/CMR.15.4.595-612.2002 
  38. «WHO: Leishmaniasis background information – a brief history of the disease»։ Արխիվացված օրիգինալից 15 March 2014-ին 
  39. Cunningham DD (1885)։ On the presence of peculiar parasitic organisms in the tissue of a specimen of Delhi boil։ Scientific memoirs officers Medical Sanitary Departments Government India։ Calcutta: Printed by the superintendent of government printing, India։ էջեր 21–31։ OCLC 11826455 
  40. Cox FE (2002)։ «History of Human Parasitology»։ Clin. Microbiol. Rev. 15 (4): 595–612։ PMC 126866։ PMID 12364371։ doi:10.1128/CMR.15.4.595-612.2002 
  41. Hoare C.A. (1938)։ «Early discoveries regarding the parasite of oriental sore»։ Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene 32 (1): 67–92։ doi:10.1016/S0035-9203(38)90097-5 
  42. Leishman, W. B. (1903)։ «On the possibility of the occurrence of trypanomiasis in India»։ The British Medical Journal 1 (2213): 1252–1254։ PMC 2514706։ doi:10.1136/bmj.1.2213.1252 
  43. Donovan, C. (1903)։ «Memoranda: On the possibility of the occurrence of trypanomiasis in India»։ The British Medical Journal 
  44. R. Ross (1903)։ «Further notes on Leishman's bodies»։ The British Medical Journal 2 (2239): ii: 1401։ PMC 2514909։ doi:10.1136/bmj.2.2239.1401 
  45. C. A. Bentley (24 December 1903)։ «Telegram to R. Ross»։ Ross Archives: 47/157 
  46. «Leonard Goodwin – Telegraph»։ The Daily Telegraph։ 14 January 2009։ Արխիվացված օրիգինալից 20 April 2009-ին։ Վերցված է 2009-01-18 
  47. A Small Charity Takes the Reins in Fighting a Neglected Disease Archived 20 December 2016 at the Wayback Machine., New York Times, July 31, 2006.
  48. «Drug Program – Clinical Trial of Paromomycin»։ Institute for OneWorld Health։ Արխիվացված է օրիգինալից 6 June 2010-ին։ Վերցված է 10 February 2011 
  49. 49,0 49,1 Srivastava S, Shankar P, Mishra J, Singh S (12 May 2016)։ «Possibilities and challenges for developing a successful vaccine for leishmaniasis.»։ Parasites & Vectors 9 (1): 277։ PMC 4866332։ PMID 27175732։ doi:10.1186/s13071-016-1553-y 
  50. 50,0 50,1 Ghorbani M, Farhoudi R (2018)։ «Leishmaniasis in humans: drug or vaccine therapy?»։ Drug Design, Development and Therapy 12: 25–40։ PMC 5743117 ։ PMID 29317800։ doi:10.2147/DDDT.S146521 
  51. 51,0 51,1 51,2 51,3 Handman E (April 2001)։ «Leishmaniasis: current status of vaccine development.»։ Clinical Microbiology Reviews 14 (2): 229–43։ PMC 88972։ PMID 11292637։ doi:10.1128/CMR.14.2.229-243.2001 
  52. 52,0 52,1 Palatnik-de-Sousa CB (25 March 2008)։ «Vaccines for leishmaniasis in the fore coming 25 years.»։ Vaccine 26 (14): 1709–24։ PMID 18295939։ doi:10.1016/j.vaccine.2008.01.023 
  53. 53,0 53,1 53,2 Dunning N. (17 February 2009)։ «Leishmania vaccines: from leishmanization to the era of DNA technology»։ Bioscience Horizons 2 (1): 73–82։ doi:10.1093/biohorizons/hzp004 
  54. 54,0 54,1 Khamesipour A, Rafati S, Davoudi N, Maboudi F, Modabber F (March 2006)։ «Leishmaniasis vaccine candidates for development: a global overview.»։ The Indian Journal of Medical Research 123 (3): 423–38։ PMID 16778321։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  55. Azizi MH MH (2016)։ «History of Leishmaniasis in Iran from 19th Century Onward»։ Arch Iran Med 19 (2): 153–162։ Արխիվացված օրիգինալից 16 January 2017-ին 
  56. 56,0 56,1 Bowman Dwight D. (2014)։ Georgis' Parasitology for Veterinarians (10th ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 440։ ISBN 9781455739882։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]