Մլակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
BitingMidge.jpg

Մլակներ լատ.՝ Phlebotomidae)։ Բժշկական նշանակություն ունեն միայն Phlebotomus ցեղի մլակները, որոնք մանր (մոտ 2,5 մմ) արյունածուծ երկթևանիներ են, դեղնավուն, շագանակագույն կամ գորշ մարմնով։ Սրանք մթնշաղային միջատներ են, թռչում են արևամուտից հետո։ Մլակները հանդիպում են ինչպես մարդկանց բնակատեղերին մոտ, այնպես էլ բնության մեջ, որտեղ ապրում են կրծողների բներում, քարայրներում և այլն։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանփոխությամբ և պայմանվված չէ ջրային միջավայրով։ Մլակի խայթը ցավոտ է, առաջացնում է տեղային բորբոքային ռեակիա և քոր։ Արյամբ սնվում են միայն էգերը։ Մլակները լեյշմանիոզների, պապատաչի տենդի հարուցիչների յուրահատուկ փոխանցողներ են։