Իրավահասկացություն
Իրավունք Պետության և իրավունքի տեսություն |
---|
|
Իրավահասկացություն և իրավունքի սկզբունքներ |
Իրավունքի հայեցակարգեր |
Իրավունքի դոգմատիկա |
Ժամանակակից պետություն և իրավունք |
Իրավահասկացություն, մարդու նպատակամղված մտավոր գործունեության գործընթացը և արդյունքները արտացոլող գիտական կատեգորիա, որը ներառում է իրավունքի ճանաչումը, դրա ընկալումը և վերաբերմունքը դրա նկատմամբ[1]։ Այն մատնանշում է, թե ինչ է նշանակում ճանաչել, հասկանալ իրավունքը, ով է ճանաչում իրավունքը և ինչպես։ Իրավահասկացողության բաղադրիչներն են սուբյեկտը, օբյեկտը և բովանդակությունը։ «Իրավունք» եզրույթի բազմիմաստության, բազմաբովանդակության համատեքստում իրավահասկացության տիպաբանության երկու տիպ՝ լեգիստական-նորմատիվային և իրավաբանական։ Լեգիստական և իրավաբանական իրավահասկացության տարբերությունն այն է, որ առաջինը տարբերություն չի դնում օրենքի և իրավունք միջև, մինչդեռ լեգիստական (օրենքական) իրավահասկացության համար իրավունք ասվածքը սահմանափակվում է առկա, գործող, պոզիտիվ իրավունքով։ Միևնույն ժամանակ, ազատական (իրավաբանական) իրավահասկացությունը, ըստ երևույթի, մերժում է ցանկացած իրավական մետաֆիզիկա, ցանկացած տրանսցենդետալ արդարություն, բնական իրավունքի ցանկացած գաղափար։
Ի հակադրություն վերոգրյալի՝ ըստ պրոֆեսոր Պանովի՝ իրավունքի հասկացության և բնորոշման բովանդակային տիպը դրսևորվում է բնական-իրավական տեսություններում։ Ըստ հայեցակարգային բաժանման՝ իրավունքի հասկացությունը ունի երեք հիմնական բնորոշումներ՝ բովանդակային կամ սուբստանցիոնալ, ձևական և խառը։
Իրավահասկացության տիպաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգիստական-նորմատիվային տիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանական տիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պետության և իրավունքի տեսություն (մաս երկրորդ)», Դասախոսություններ, հեղ․՝ պրոֆեսոր Ա․ Վաղարշյան, ԵՊՀ, Եր.: Հեղինակային հրատարակություն, 2016
|