Իրավունքի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունքի փիլիսոփայություն իրավագիտության մեթոդաբանական հիմքն է։ Իրավունքի փիլիսոփայությունը, որպես փիլիսոփայության բաղադրիչ մաս չի տարբերվում փիլիսոփայությունից ոչ իր ֆունկցիաներով, ոչ իր մեթոդներով։

Իրավունքի փիլիսոփայության խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական գիտությունների վերաբերմամբ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ իրավունքի փիլիսոփայությունը լուծում է նույն այն խնդիրները, ինչը որ լուծում է փիլիսոփայությունը՝ մարդկային իմացության բոլոր ճյուղերի նկատմամբ։ Իրավունքի փիլիսոփայության ընդհանուր տեսական խնդիրը իրավաբանական բոլոր գիտությունների հիմքում ընկած պետա-իրավական համընդհանուր կատեգորիաների ուսումնասիրությունն է։

Համընդհանուր կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագիտության հիմնական և բարձրագույն գիտական կատեգորիան «իրավունքն» է, որը «հասարակական», հասարակության «պետական» կյանքի երևույթ է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պետության և իրավունքի տեսություն», 1997 Երևան, թարգմանությունը Խաչիկ Հարությունյանի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունքի փիլիսոփայություն» հոդվածին։