Իրավունքի սոցիոլոգիական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրավունքի սոցիոլոգիական դպրոց, սոցիոլոգիական իրավագիտություն, XX դարի բուրժուական իրավագիտության ուղղություն։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչները (Գերմանիայում՝ Է. Էրլիխ, Տ. Կանտորովիչ, ԱՄՆ-ում՝ Ռ. Պաունդ, Օ. Հոլմս, Բ. Կարդոգո) օրենսդրական նորմերին («իրավունքը գրքերում») հակադրել են «իրավունքը կյանքում» («իսկական իրավունք») և գտել, որ դատարանը գործող օրենքը կարող է շտկել կամ դրանից հրաժարվել, եթե պարզի նրա անհամապատասխանությունը «իսկական իրավունքին»։ Ըստ իրավունքի սոցիոլոգիական ամերիկյան դպրոցի, արդարադատության իրականացումը ընդհանրապես հնարավոր է առանց օրենսդրական նորմերի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դպրոցը կրում էր էմպիրիկ սոցիոլոգիայի ազդեցությունը։ Նույն ժամանակաշրջանում տարածվել էր (հատկապես Ֆրանսիայում) Իրավունքի սոցիոլոգիական դպրոցի ինստիտուցիոնալիստական ուղղությունը (տես Ինստիտուցիոնաչիզմ)։ ժխտելով մարքսիստական այն ըմբռնումը, թե իրավունքը դասակարգային հասարակության արդյունք է, դպրոցը քարոզում է դատական կամայականությունների ազատություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 457 CC-BY-SA-icon-80x15.png