Իրավակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրավակարգ, գործող իրավունքի հիման վրա ձևավորված հասարակական հարաբերությունների համակարգ։ Մարմնավորում է տվյալ սոցիալ-տնտեսական կարգի առավել կարևոր կողմերը, արտահայտում իրավական նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը։ Իրավակարգ սահմանում է տիրապետող դասակարգը, որը ելնում է իր քաղաքական և տնտեսական շահերից։ Մարքսիզմ-լենինիզմի դասականները պետական իշխանությունը համարել են գոյություն ունեցող հասարակական կարգը պահպանող իշխանություն, իսկ իրավակարգ՝ հասարակական կյանքի ենթաօրենսդրական կարգ։ Իրավակարգ դասակարգային հասարակության արդյունք է, ծագում է իրավունքի հետ միասին, պայմանավորված է հասարակության տնտեսական կառուցվածքով և հասարակարգի բաղկացուցիչ մասն է։ Սակայն Իրավակարգը մնայուն չէ, դասակարգերի վերացմամբ Իրավակարգի անհրաժեշտությունը վերանում է։ Սոցիալիստական Իրավակարգը, որը ձևավորվում է սոցիալիստական օրինականության անշեղ իրականացման սկզբունքի հիման վրա, արտահայտում է ժողովրդի մեծամասնության շահերը, պայմանավորված է սոցիալիստական հասարակության տնտեսության կառուցվածքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png