Իրավական ժխտողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավական ժխտողականություն, իրավական մերժողականություն, միջազգային եզրույթով՝ իրավական նիհիլիզմ (լատին․՝ Nihil՝ ոչինչ, ոչնչություն), օրենքի՝ որպես սոցիալական հարաբերությունների կարգավորչի մերժում, որը գործնականում հանգեցնում է ապօրինության (անօրինականության), քաոսի, և ընդհանուր առմամբ արգելակում է իրավական համակարգի զարգացումը։ Իրավական ժխտողականության դրսևորումները էական վնաս կարող են հասցնել նաև պետությանը՝ ստեղծելով անկայունություն։ Այս երևույթի կրողները չեն հավատում օրենքների արդարությանը և հասարակական առաքելությանը՝ իրենց իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չկապելով պետական և քաղաքական ինստիտուտների հետ[1]։

Իրավական նիհիլիզմը կարող է լինել ակտիվ կամ պասիվ։ Ժխտողականության պարզագույն տարատեսակները կապված են օրենքի անտեղյակության հետ։ Իրավունքի փիլիսոփայության տեսանկյունից այն իմաստասիրական դիրքերից է արժեվորում այս երևույթը, իսկ մերժումը հիմնավորում դրա սոցիալական դերի անորոշությամբ և անհեթեթությամբ։ Անուղղակիորեն, իրավական ժխտողականությունը կարող է նույնականացվել համակարգային կոռուպցիոն երևույթների հետ։

Դրսևորումներ և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագիտության բազմաթիվ տեսաբան-գիտնականներ պնդում են, որ իրավական ժխտողականությունը կարող է նպաստել հանցավորության մակարդակի բարձրացմանը՝ դրսևորվելով որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմ։ Պատճառը իրավագիտակցության ցածր մակարդակի պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքի պակասն է (բացակայությունը)՝ երբ անհայտը կամ անհատների խումբը առաջնորդվում է սեփական սովորույթներով։ Այդպիսի պրակտիկան կարող է պայմանավորված լինել քաղաքական, տնտեսական կամ այլ շահագրգռություններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավագյան, Արթուր. «Հասարակական իրավագիտակցության դրսևորումները քաղաքական գործընթացներում (Հայաստանի Հանրապետության օրինակով)» (PDF). ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.