Իգաձոր
| բնակավայր | ||
|---|---|---|
| Իգաձոր | ||
| 40°12′17.525″N 46°17′0.949″E / 40.20486806°N 46.28359694°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահումյանի շրջան (Արցախ) | |
| Համայնք | Քելբաջարի շրջան | |
| Առաջին հիշատակում | 12-րդ դար | |
| ԲԾՄ | 1625 մ | |
|
| ||

Իգաձորը լքված գյուղ է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այն գտնվում է Երիցուշեն գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Գորտագարակ լճից սկիզբ առնող Իրիցաջուր և Իգաձոր գետերի և դրանց վտակների ափին, սաղարթախիտ անտառներով պատված ձորակների միջև[2]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգաձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1650 մետր բարձրության վրա և 50-60 մետրով ցածր է հարևան Երիցուշենից։ Իգաձորի մասին առաջին հիշատակությունը 12-13-րդ դարերի մի արձանագրությունում է, որը գտնվել է գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածնավանքի նվիրատվական արձանագրություններից մեկում, որտեղ գյուղի մի թաղամասը հիշատակվել է որպես վանքի սեփականություն։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղում բնակություն են հաստատել քոչվոր անասնապահներ իսլամադավան տարբեր ցեղերից։ Այդ ժամանակաշրջանից սկսած գյուղը վերանվանվել է Բաղրլու (թուրքերեն՝ Bağırli)[2]: 1993 թ. գարնանը գյուղն ազատագրվել է շրջանի մյուս բնակավայրերի հետ միասին։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հարավային թաղամասում պահպանվել են հայկական գերեզմանոցից մնացած մասնատված խաչքարեր։ Խաչքարների բեկորներից մեկի վրա պահպանել է արձանագրության սկզբնամասը։ Բեկորներից մեկի վրա մնացել է արձանագրություն։ Այդ բեկորը մանուշակագույն կարծր ավազաքարից գեղաքանդակ է։ Մեկ այլ բեկորը մեկ այլ խաչքարի ձախակողմյան մասն է, որի եզրագոտին հյուսածո է, մնացած մասերը` զուսպ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- 1 2 3 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
| ||||||||||||||||||
