Երիցուշեն
Գյուղ | |
---|---|
Երիցուշեն | |
Երկիր | ![]() |
Շրջան | [[Շահումյանի շրջան]] |
Առաջին հիշատակում | 1763 |
ԲԾՄ | 1575 մ |
Երիցուշեն (նաև` Երիցաշեն)՝ լքված գյուղ է Արցախի Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան մասում: Այն գտնվում է Իգաձոր գյուղից մեկ կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Գորտագարակ լճից սկիզբ առնող Իրիցաջուր գետի և դրա վտակների ափին, սաղարթախիտ անտառներով պատված ձորակների միջև[1]: Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիցուշեն գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1550-1600 մետր բարձրության վրա և 50-60 մետրով բարձր է հարևան Իգաձորից: Երիցուշենի մասին առաջին և միակ գրավոր հիշատակությունը 1763 թվականի է[2]: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղում բնակություն են հաստատել քոչվոր անասնապահներ տարբեր մահմեդական ցեղերից: Այդ ժամանակաշրջանից սկսած գյուղը վերանվանվել է Քեշիշքենդ (թուրք.՝ Keşişkənd)[3]: 1993 թ. գարնանը գյուղն ազատագրվել է շրջանի մյուս բնակավայրերի հետ միասին:
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիցուշենի վերին ծայրում, Գորտագարակ լճից սկիզբ առնող գետակի աջ ափին կա մի միանավ թաղածածկ հորինվածքով եկեղեցի: Եկեղեցու ներսում կան երկու կամարներ որոնք պահում են եկեղեցին, կան նաև ավանդատներ: Մուտքը միայն հարավային կողմից է: Եկեղեցու մյուս հատվածները կառուցված են կրաշաղախով և անտաշ քարերով, իսկ կամարները կառուցված են սրբատաշ քարերով: Եկեղեցին սկզբնապես սվաղած է եղել, բայց ժամանակի ընթացքում սվաղը քայքայվել է և նրանից մնացել է միայն մի փոքր մաս: Եկեղեցու պատերին են ագուցված երեք խաչքարեր: Դրանցից երկուսը նույնաոճ են և կառուցված են ավանդատների մոտ: Հյուսիսայն պատի մոտ տեղակայված խաչքարերն ունեն արձանագրություններ և նաև թվագրություններ: Ըստ ժամանակագրության ավելի հինը որմնասյան մեջ ագուցված խաչքարն է: Առաջին խաչքարն ունի շատ պարզ կառուցվածք, իսկ երկրորդը ավելի բարդ[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44
- ↑ «Ջամբռ», էջ 283
- ↑ Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44
- ↑ Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44