Ժան Բատիստ Լուվե դը Կուվրե
Ժան Բատիստ Լուվե դը Կուվրե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1797[1][2][3][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գրական անուն | Auteur de Faublas[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ, դրամատուրգ, գրավաճառ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Անդամակցություն | Հինգհարյուրի խորհուրդ |
Jean-Baptiste Louvet de Couvray Վիքիպահեստում |
Ժան Բատիստ Լուվե դը Կուվրե (ֆր.՝ Jean-Baptiste Louvet de Couvray, հունիսի 12, 1760[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 25, 1797[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի վիպասան, թատերագետ, լրագրող, քաղաքական գործիչ և դիվանագետ, ֆրանսիական մեծ հեղափոխության դարաշրջանի ականավոր գործիչ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ շրջան և գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Լուվեն ծնվել է Փարիզում, Սեն Ժակ լա Բուշերի եկեղեցու ծխական համայնքում, գրենական պիտույքներ վաճառողի ընտանիքում։ Հետագայում նա աշխատել է գրախանութում, իսկ ավելի ուշ այդ մասին գրել է իր «Ֆոբլաս ասպետի սերերը» (Les Amours du chevalier de Faublas) վեպում, որը հրապարակվել է Փարիզում, 1787 թվականին, անգլերեն թարգմանությունը հրատարակվել է Լուիս Մոնզիեի կողմից 1898 թվականին։ Այս վեպի առաջին մասի հրապարակումով էլ նա մտել է գրական ասպարեզ։
1788 թվականին գրել է «Վեց շաբաթ ասպետ Ֆոբլասի կյանքից» (Six semaines de la vie du chevalier de Faubla) վեպը, որը 1790 թվականին հարպարակված՝ «Ասպետ Ֆոբլասի սերերի վերջը» (La Fin des amours du chevalier de Faublas) վեպի առաջին մասն էր։ Հերոսուհին Լոդոիսկան է, որը մարմնավորել է Պալե-Ռոյալի ոսկերչի կնոջ կերպարը, ում հետ Ժանը սիրավեպի մեջ էր այդ ժամանակ[6]։ 1792 թվականին Լոդոիսկան՝ իր առաջին ամուսնուց ամուսնալուծվելով, 1793 թվականին ամուսնացել է Լուվեի հետ[7]։
Նրա հաջորդ «Էմիլի դը Վերմոնտ» (Émilie de Varmont ) վեպը, որը հրապարակվել է 1791 թվականին, նպատակ է հետապնդել ապացուցել ամուսնալուծության օգտակարությունն ու անհրաժեշտությունը և քահանաների հետ ամուսնությունը[8], հարցեր որոնք բարձրացրել էր Ֆրանսիական հեղափոխությունը։ Եվ ընդհանուր առմամբ, Լուվեի բոլոր գործերը ուղղված են եղել հեղափոխական իդեալների պաշտպանությանը։
Իր չհրապարակված պիեսներից մեկի մասին՝ «Դավադիր Աննոբլին» (L'Anoblié conspirateur), որը փորձել է բեմադրել Ֆրանսիական կատակերգական թատրոնում, Ժան Լուվեն միամտորեն գրառել է, որ իր ղեկավարներից մեկը՝ Օրֆոյը, առաջին երեք գործողությունների ընթերցումն անհամբերությամբ լսելով՝ վերջապես բացականչել է․ «ես թնդանոթ եմ ուզում, որ այդ կտորը բեմադրեմ»։
Ռոյալիստ էմիգրանտների բանակի հաշվին մի տեսակ ֆարս էր 1791 թվականին հրապարակված՝ «Սև և սպիտակ բանակների մասին մեծ ակնարկ» ( La Grande Revue des armes noire et blanche) թատերական ստեղծագործությունը, որն այնուամենայնիվ, մեծ հաջողություն է ունեցել․ այն ներկայացվել է քսանհինգ գիշեր։
Հեղափոխական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուվեն որպես քաղաքական գործիչ Փարիզում նկատվել է իր՝ «Արդարացված Փարիզ» (Paris justifié)[7][9], մի իսկապես սադրիչ պամֆլետով, որով հանդես էր եկել Ժան Ժոզեֆ Մունիերի դեմ, որը, 1789 թվականի հոկտեմբերին թագավոր Լուի XVI-ին Վերսալի պալատից Փարիզյան նստավայր տեղափոխելուց հետո, հարձակվել էր մայրաքաղաքի վրա (որը դեռ համեմատաբար խաղաղ էր) և պնդել էր, որ արքունիքը պետք է տեղափոխել մեկ ուրիշ տեղ։ Այս գրքի հնչեղության արդյունքում Լուվեն ընտրվել է Յակոբինյան ակումբի անդամ, որի մասին նա հետագայում դառնորեն գրել է իր «Հուշերում», որ աստիճաններն այն ժամանակ քաղաքացիական առաքինություն և կարևոր տաղանդ էին համարվում[10]։
Ինքնատիպ փիլիսոփա և արմատական հեղափոխական Լուվեն հետագայում հանդես է եկել ընդդեմ բռնապետության և քաղաքական ռեակցիոն ազդեցության, որը նա համեմատում էր միջակ սահմանադրական միապետության հետ, որը պաշտպանում էին Մարկիզ դե Լաֆայետը, Աբբա Մաուրին և Նիկոլո Մաքիավելիի այլ հետևորդները։
Պատգամավոր և Ժիրոնդիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1791 թվականի դեկտեմբերի 25-ին Լուվեն Օրենսդիր ժողովի ամբիոնում ներկայացրել է իր՝ Արքայազների դեմ պետիցիան։ Վերջիններս մեծ ազդեցություն ունեին Ֆրանսիայի Առաջին կայսրության օրոք։ Ընտրվելով Լուարե նահանգի օրենսդրական ժողովի տեղակալ՝ 1792 թվականի հունվարին Լուվեն հանդես է եկել իր առաջին ելույթով։
Լուվեն միացել է ժիրոնդիստներին, որոնց անորոշ փիլիսոփայական ուղղությունը, զգացմունքային մարդասիրությունը և բուռն հանրապետականությունը, նա լիովին կիսում էր, և 1792 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին նա՝ Ժան Մարի Ռոլանդի միջոցով հրապարակել է երկշաբաթաթերթ-լրագիր, որի վերնագիրն էր՝ «Ժամապահը» (La Sentinelle)[6], իր առաքելությունը համարելով ամբողջ Եվրոպան լուսավորել այն ժամանակ, երբ, Հաբսբուրգյան միապետությունում Ֆրանսիայի դեմ պատերազմի հռչակումից և Ֆրանսիական հեղափոխության պատերազմների բռնկումից հետո, թագավորի և նրա հպատակների միջև բախումն ակնհայտ էր դարձել։
Օգոստոսի 10-ին, միապետության փաստացի տապալումից հետո՝ Լուվեն դարձել է «Բանավեճեր ամսագրի» ( Journal des Débats) խմբագիրը։ Լինելով լրագրող և Կոնվենտի պատգամավոր, աչքի է ընկել Մ․ Ռոբեսպիեռի, Ժ․ Պ․ Մարատի և մյուս Մոնտագնարդների վրա անթաքույց հարձակումներ գործելով[8]։ Իսկ հետագայում, ինչպես պնդել է, իրեն կհաջողվեր նրանց պատասխանատվության ենթարկել սեպտեմբերյան կոտորածներից (September Massacres) հետո, եթե չլիներ ժիրոնդիստական առաջնորդներից ստացած խղճուկ աջակցությունը։ Սակայն ավելի հավանական է, որ ձախակողմյան շարժման կուսակցությանը նրա զրպարտությունն էլ հանգեցրել է ժիրոնդիստների անկմանը (ինչպես նաև իր սեփական անկմանը)․ նա Ռոբեսպիերին մեղադրել էր որպես ռոյալիստ, Մարատին՝ որպես Բրիտանական լրտես, իսկ մյուս Մոնթագնարդներին[8]՝ որպես ծպտյալ Օռլեանականներ։
Թագավորի դատավարության ժամանակ Լուվեի համարձակ պահվածքը[7] մեծացրել էր թշնամանքն իր կուսակցության նկատմամբ։ Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը նա պաշտպանել է ժիրոնդիստներին խիզախ քաջություն դրսևորելով։ 1793 թվականի մայիսի 31-ի ճգնաժամից հետո, երբ Ֆրանսուա Հանրիոտը և սանկյուլոտները ներխուժեցին Կոնվենտ, նա միացավ իր պարտված կուսակցությանը՝ Փարիզից նրանց փախուստի ժամանակ։ Նրա կինը՝ Լոդոիսկան, որն ամուսնու կազմակերպած ակտիվ արշավների մասնակիցն է եղել, նույնպես վտանգի մեջ էր։
Տերմիդոր և դիրեկտորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1794 թվականի հուլիսի 27 -ի Տերմիդորյան հեղաշրջման սկսվելուց և Ռոբեսպիերի անկումից հետո, Լուվեին հետ են կանչել Կոնվենցիա, երբ նա օգնություն էր բերում Ժան Բապտիստ Կիրերին և մյուս պատաստասխանատուներին, ովքեր Նանթում պայքարում էին արդարության համար։ Նրա ազդեցությունը մեծացել է։ Նա ընտրվել է Սահմանադրական հանձնաժողովի անդամ, Համագումարի նախագահ, և Հասարակական փրկության կոմիտեի անդամ։
Նրա պայքարը Մոնտագնարդների դեմ նրան ռեակցիոն չի դարձրել․ նա հարձակումներ է գործել Ոսկե երիտասարդության (Jeunesse dorée)[11] վրա, և շատերի կողմից ընկալվել է որպես Յակոբինական։ Լուվեի հովանու ներքո «Ժամապահ» (La Sentinelle) երկշաբաթաթերթ-լրագիրը նորից լույս տեսավ՝ հանրապետականների շրջանում միություն քարեզելով։ 1795 թվականին, ըստ դիրեկտորիայի, Լուվեն ընտրվել է «Հինգ հարյուրի խորհրդի» (the Council of Five Hundred) անդամ, որի քարտուղարը և Ֆրանսիայի ինստիտուտի անդամ է եղել։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխական գործունեության հետ միաժամանակ Լուվեն վերադարձել է իր նախկին զբաղմունքին և գրախանութ է բացել Պալե Ռոայալում։ Բայց, չնայած այդ փաստին, որ «Ժամապահը» լրագրում նա մեկ անգամ ևս դատապարտել է Յակոբինյաններին, Ոսկե երտասարդությունը նրան շարունակել է թշնամի համարել։ Նրա խանութը հարձակման է ենթարկվել երիտասարդների կողմից, որոնք բացականչում էին՝ Կորչի գայլուհին, կորչի գեղեցկուհի Լոդոիսկան, կորչեն Լուվեի թիկնապահները (À bas la Loupe, à bas la belle Ledoiska, à bas les gardes du corps de Louvet! ): Լուվեին և նրա կնոջը անպատվում էին փողոցներում և թատրոններում, ստոր Լուվեներ և Լուվեականներ անվանելով նրա թիկնապահներին, նրանց էգ գայլեր անվանելով և Լուվեն ստիպված էր հեռանալ Փարիզից։
Դիրեկտորիան նրան Պալերմո քաղաքի և Նեապոլի թագավորության հյուպատոս է նշանակել, բայց նա մահացել է տուբերկուլյոզից՝ նախքան իր պաշտոնը ստանձնելը, 37 տարեկան հասակում[7]։
Լուվեի հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1795 թվականին Լուվեն հրապարակեց իր հուշերի մի մասը «Մի քանի գրառումեր պատմության համար և Իմ վտանգների պատմությունը 1793 թվականի մայիսի 31-ից ի վեր» վերնագրի ներքո։ Դրանք հիմնականում գրվել են այն տարբեր թաքստոցներում, որոնցում Լուվեն ապաստան է գտել, և դրանք վառ պատկերացում են տալիս աքսորված ժիրոնդիստների կրած տառապանքների մասին։ Այն ներկայացնում է հեղափոխության հոգեբանության ուսումնասիրության հիմնական փաստաթուղթ, քանի որ դրանց միջովով պատկերացում է կազմվել Լուվեի մտքի և քաղաքական երկընտրության մասին։ Լուվե դը Կուվրեի հուշերը առաջին ամբողջական հրատարակությունը նախաբանով, գրառումներով և աղյուսակներով խմբագրել է՝ Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլարը և 1889 թվականին հրատարակվել Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118881485 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 «Jean-Baptiste Louvet». Britannica.com. Encyclopaedia Britannica. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Robert, Adolphe; Cougny, Gaston. «Jean-Baptiste Louvet de Couvray». Assemblée Nationale. Assemblée Nationale. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Jean-Baptiste Louvet de Couvray (1760-1797)». data.bnf.fr. Biblioteque Nationale de France. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ J.B. Louvet de Couvray. «Paris justifié, contre M. Mournier».
- ↑ «Mémoires de Louvet de Couvray, Député À la Convention Nationale: Avec Une ...».
- ↑ Այն նորաձև երիտասարդները, որոնք Ռոբեսպիերի անկումից հետո պայքարում էին յակոբինյանների դեմ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Baptiste Louvet de Couvrai data.bnf.fr կայքում (ֆր.)
- Quelques notices pour l'histoire et le récit de mes perils depuis le 31 mai 1793. French Revolution Pamphlets Collection․ dmr.bsu.edu կայքում (ֆր.)
- Full text of Quelques notices pour l'histoire et le récit de mes perils depuis le 31 mai 1793
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Լուվե դը Կուվրե» հոդվածին։ |
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1760 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1797 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 18-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի թատերագիրներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիացի վիպասաններ