Ոսկե երիտասարդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոսկե երիտասարդություն (ֆր.՝ jeunesse dorée), երիտասարդների ընդհանուր անուն, որոնց կյանքը և ապագան հիմնականում կառուցում են իրենց էլիտար ծնողները։ Այդ իսկ պատճառով նրանց կյանքը դարձել է հեշտ և անհոգ, իսկ իրենք դարձել են ավելի վատնող։ 1987 թվականից ռուսերեն խոսակցական լեզվում օգտագործում են մաժոր բառը, որը բնորոշում է ոսկե երիտասարդությանը[1]։ Խոշոր քաղաքներում ձևավորվել են երիտասարդական փակ ենթամշակույթներ, որոնք կազմակերպում են իրենց միասնական ժամանցը[2]։

Արտահայտությունն առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիայում ՝ դիրեկտորիայի ժամանակաշրջանում․ այդպես էին անվանում նոր հարստացած քաղքենի ծնողների զավակներին։ Վերջիններիս չէր հետաքրքրում քաղաքականությունը, այլ միայն հետաքրքրում էր կյանքի հաճույքներն ու վայելքները։

Վիկտոր Հյուգոն իր «Մարդը, որը ծիծաղում է» գրքում նշում է[3]

Aquote1.png …Գիշերը ձեր տանը տեղի ունենում է ոչ մեծ հարձակում․ ջարդում են ձեր ցանկապատը, կոտրում են դռան մուրճիկը և այլն։ Եթե դա անեին աղքատները՝ նրանց կաքսորեին տաժանակրության, բայց դրանով զբաղվում է ոսկե երիտասարդությունը։
- Վիկտոր Հյուգո
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лукашанец, Елена Глебовна. Сленговые словари как результат металингвистической деятельности пользователей Интернета]. // Научный диалог 8 (2012).
  2. Левашова, Елена Леонидовна. Типологизация молодежных субкультур в современном российском обществе. // Известия Российского государственного педагогического университета им. АИ Герцена 150 (2012).
  3. [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]