Jump to content

Սեն Ժակ աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Ժակ աշտարակ
ֆր.՝ Tour Saint-Jacques
Տեղագրություն Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ
Կառուցման ժամանակ 1509—1523
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ

Սեն Ժակ աշտարակ (ֆր.՝ Tour Saint-Jacques), միայնակ կանգնած աշտարակ Փարիզի համանուն հրապարակում, Սեն Ժակ լա Բուշերի եկեղեցու նախկին զանգակատունը։ Կառուցված է ուշ գոթիկայի ոճով։ Բարձրությունը 52մ է։

1523 թվականին կառուցված Սեն Ժակ աշտարակը այն ամենն է, ինչ պահպանվել է նույն տեղում կառուցված ռոմանական Սեն Ժակ լա Բուշերի եկեղեցուց, որի կառուցումը հովանավորվում էր մսագործների գիլդիայի կողմից (ֆր.՝ Boucherie՝ մսագործի կրպակ)[1]։ Եկեղեցին հավաքատեղի էր այն հավատացյալների համար, ովքեր ուխտագնացություն էին կատարում Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի եկեղեցի՝ Հակոբոս առաքյալի գերեզման։ Եկեղեցին վերակառուցվել է 16–րդ դարում՝ նախկին ռոմանական ոճի փոխարեն ստանալով գոթիկայի ոճին բնորոշ տեսք։ Հենց այդ ժամանակ էլ եկեղեցուն կից կառուցվել է զանգակատունը՝ ներկայիս Սեն Ժակ աշտարակը։

Եկեղեցու դամբարանում է թաղված նշանավոր ալքիմիկ Նիկոլյա Ֆլամելը։ 1648 թվականին ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը Սեն Ժակ աշտարակում անցկացրել է մթնոլորտային ճնշման չափումներ։

Ժողովրդական սեփականություն հռչակված եկեղեցին, հեղափոխական կառավարության կողմից վաճառքի հանվելով, 1797 թվականին քանդվել է քարերը վաճառելու նպատակով։ Զանգակատունը վարձակալել է մի որսորդ՝ այն վերածելով հալած կապարի պահեստի և օգտագործելով հրացանի կոտորակ ստանալու նպատակով․ 50մ բարձրությունից ցած ընկնելով հատուկ ցանցի միջով՝ կապարե գնդակները սառել են ջրով լցված տակառներում (կոտորակ ստանալու աշտարակային եղանակ)։

Ֆրանսիացիները, հարգելով Պասկալի հիշատակը, աշտարակի վրա տեղադրել են նրա արձանը։ Աշտարակի գավիթում պահպանվել են նաև տարբեր սրբերի 19 արձաններ։ 1981 թվականին աշտարակում տեղադրվել է մետեոդիտարկման կետ։

2013 թվականին՝ վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, աշտարակը բացվել է այցելուների համար։ Աշտարակի մուտքը նեղ աստիճանների պատճառով (87 սմ) սահմանափակված է ժամում 17 այցելուով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի գագաթը պսակում է սուրբ Հակոբոս առաքյալի արձանը, իսկ անկյուններում կանգնած են հրեշտակի, արծվի, ցլի և առյուծի արձաններ, որոնք խորհրդանշում են չորս առաքյալներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сен-Жак — это Иаков Зеведеев или Иаков в России, Сент-Джеймс (անգլ.՝ James, son of Zebedee) в Англии и Сантьяго (իսպ.՝ Santiago el Mayor) в Испании.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժակ աշտարակ» հոդվածին։