Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան
| Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան ֆրանսերեն՝ Cour de justice de l'Union européenne | |
|---|---|
Արդարադատության դատարանի պալատ, Լյուքսեմբուրգ | |
| Տեսակ | Միջազգային դատական մարմիններ և Եվրոպական միության հաստատություն |
| Երկիր | |
| Հապավում | ԵԽԱԴ |
| Ստեղծման թվական | 1952 |
| Շտաբակայան | Քիրխբերգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
| Ծառայողների թիվ | 2,144 (2015) |
| Տարեկան բյուջե | 357,060,000 եվրո (2015) |
| Պարգևներ | |
| Կայք | curia.europa.eu/jcms/jcms/j_6 |
| 49°37′12″N 6°08′22″E / 49.62°N 6.13944444°E | |
Եվրոպական միության արդարադատության դատարան (ԵԽԱԴ), Եվրոպական միության (ԵՄ) դատական ճյուղ։ Այն գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ մայրաքաղաքի Քիրխբերգ թաղամասում և բաղկացած է երկու առանձին դատարաններից՝ Արդարադատության դատարանից և Ընդհանուր դատարանից[3][4]։ 2005-2006 թվականներին դրա կազմի մեջ էր մտնում նաև Քաղաքացիական ծառայության տրիբունալը։ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը «sui generis» («միակն իր տեսակի մեջ») դատական համակարգ ունի, և այն վերազգային հաստատություն է[5]։
ԵԽԱԴ-ն Եվրոպական միության գլխավոր դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում Եվրոպական միության իրավունքի միատեսակ կիրառման և մեկնաբանման նկատմամբ՝ անդամ պետությունների ազգային դատական մարմինների հետ համագործակցությամբ[4]։ Այն նաև լուծում է ազգային կառավարությունների և ԵՄ ինստիտուտների միջև իրավաբանական վեճերը և կարող է միջոցներ ձեռնարկել ԵՄ ինստիտուտների դեմ ֆիզիկական անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների անունից, որոնց իրավունքները խախտվել են[6]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական միության արդարադատության դատարանը կազմած է երկու հիմնական դատարաններից[7]․
- Արդարադատության դատարան՝ ոչ պաշտոնապես հայտնի է որպես Արդարադատության եվրոպական դատարան (ԱԵԴ), որը քննում է ազգային դատարանների միջնորդությունները՝ նախնական որոշումներ կայացնելու, չեղյալ հայտարարելու և բողոքարկելու մասին։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։
- Ընդհանուր դատարան, որը քննում է անհատների, ընկերությունների և, ավելի քիչ, ազգային կառավարությունների կողմից ներկայացված չեղյալ հայտարարելու մասին դիմումները (հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության իրավունքին, պետական աջակցությանը, առևտրին, գյուղատնտեսությանը և ապրանքանիշներին)։ Այն բաղկացած է 47 դատավորներից, որոնց թիվը 2019 թվականին պետք է ավելացվի մինչև 56-ը։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵԽԱԴ-ի հատուկ առաքելությունն է ապահովել, որ Եվրոպական միության պայմանագրերի «մեկնաբանման և կիրառման ժամանակ» «պահպանվի օրենքը»։ Այս նպատակին հասնելու համար, այն․
- քննում է ԵՄ ինստիտուտների կողմից ձեռնարկվող գործողությունների օրինականությունը,
- ապահովում է անդամ պետությունների կողմից պայմանագրերի գծով իրենց պարտավորությունների կատարումը, և
- մեկնաբանում է Եվրոպական միության իրավունքը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանն ի սկզբանե հիմնադրվել է 1952 թվականին, որպես միասնական դատարան, որը կոչվել է Ածուխի և պողպատի միության եվրոպական դատարան (1958 թվականից՝ Եվրոպական միությունների արդարադատության դատարան (ԵՄԱԴ))։
1988 թվականին ստեղծվել է Ընդհանուր դատարանը (հայտնի է որպես Առաջին ատյանի դատարան), իսկ 2004 թվականին՝ Քաղաքացիական ծառայության տրիբունալը[8]։
2009 թվականին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո դատական համակարգը ստացել է իր ներկայիս անվանումը (Եվրոպական Միության արդարադատության դատարան), իսկ բնօրինակ դատարանը (նախկինում՝ ԵՄԱԴ) վերանվանվել է «Արդարադատության դատարան»։
Եվրոպական Միության արդարադատության դատարանի աշխատանքային լեզուն ֆրանսերենն է[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://european-union.europa.eu/institutions-law-budget/institutions-and-bodies/search-all-eu-institutions-and-bodies/court-justice-european-union-cjeu_en
- ↑ https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
- ↑ Article 19 TEU: The Court of Justice of the European Union shall include the Court of Justice, the General Court and specialised court.
- 1 2 3 «General Presentation». Curia. Europa. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Malta u l-Qorti tal-Ġustizzja tal-Unjoni Ewropea (PDF) (Maltese). Luxembourg: Publications Office of the European Union. 2014. էջ 412. ISBN 978-92-829-1733-6. OCLC 904335289. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 3-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Court of Justice of the European Union (CJEU)». Europa. Europa. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Court of Justice of the European Union (CJEU)». Europa.eu. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Европе́йский суд о́бщей юрисди́кции (также Европе́йский трибуна́л)».
- ↑ «Language arrangements at the Court of Justice of the European Union». Curia. Europa. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beck, Gunnar (2013). The Legal Reasoning of the Court of Justice of the EU. Oxford: Hart Publishing.
- Mikelsone, Gundega (2013). The Binding Force of the Case Law of the Court of Justice of the European Union. ISSN 2029-2058 . Արխիվացված 2019-10-26 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Եվրոպական Միության արդարադատության դատարանի արխիվային ֆոնդերը կարելի է գտնել Եվրոպական միության պատմական արխիվներում
49°37′12″N 6°08′22″E / 49.62000°N 6.13944°E
| ||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
