Դեոնտեյ Ուայլդեր
Դեոնտեյ Ուայլդեր | ||||
---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | ||||
Մականուն | բրոնզե ռմբարկու (անգլ.՝ The Bronze Bomber) | |||
Քաղաքացիություն | ԱՄՆ | |||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1985 (39 տարեկան) | |||
Ծննդավայր | Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ | |||
Քաշային կարգ | ծանր (90,7 կգ-ից բարձր) | |||
Հասակ | 201 սմ[1] | |||
Ոճ | բռնցքամարտիկ-փանչեր | |||
Մարզիչ | Մարկ Բրիլանդ Ռասս Անբեր Ջեյ Դիս | |||
Պրոֆեսիոնալ կարիերա | ||||
Վերջին մարտ | 2020 թվական փետրվարի 22 | |||
Չեմպիոնական գոտի | WBC (2015—2020) | |||
Մարտերի թիվ | 44 | |||
Հաղթանակների թիվ | 30 | |||
Հաղթանակ նոկաուտով | 41 | |||
Պարտություն | 5 | |||
Ոչ ոքի | 1 | |||
Սիրողական կարիերա | ||||
Մարտերի թիվ | 35 | |||
Մեդալներ
| ||||
deontaywilder.com |
Դեոնտեյ Լեշուն Ուայլդեր ([diˈɔnteɪ ˈwaɪldɜːr], անգլ.՝ Deontay Leshun Wilder, հոկտեմբերի 22, 1985, Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ Սիրողական բռնցքամարտի Ամերիկայի չեմպիոն (2007)։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն (2015–2020)։ Ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հաղթել է 8 բռնցքամարտիկների[2]։
Ըստ BoxRec կայքի 2012 թվականից ի վեր անընդմեջ ներառվել աշխարհի 10 լավագույն ծանրքաշային բռնցքամարտիկների շարքում՝ 2016-ից 2019 թվականներին զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 22–ին Ալաբամա նահանգի Տասկալուսա քաղաքում։ 2004 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո երազել է զբաղվել ամերիկյան ֆուտբոլով կամ էլ բասկետբոլով։ Սակայն ընտանիքում ծագած ֆինանսական ծանր պայմանների պատճառով որոշել է զբաղվել բռնցքամարտով[4]։
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնցքամարտով սկսել է զբաղվել 2005 թվականի հոկտեմբերից։ Դրանից երկու տարի անց սիրողական բռնցքամարտում հասել է լուրջ հաջողությունների։ «Ոսկե ձեռնոցներ» ազգային առաջնության ժամանակ առաջին ծանրքաշային կարգում հաղթել է բոլոր հակառակորդներին և դարձել առաջնության հաղթող։
Սիրողական բռնցքամարտի ԱՄՆ-ի առաջնության ժամանակ հաղթել է Կուատիս Գրևսին, իսկ եզրափակչում՝ Ջեյմս Ցիմերմանին և դարձել առաջնության հաղթող։
2007 թվականին մասնակցել է Չիկագոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, որտեղ 1/32 եզրափակչում պարտվել է Կշիշտոֆ Զիմնոխին (20-23)։
2008 թվականի փետրվարի 29-ին մասնակցել է Նովոսիբիրսկում կայացած Ռուսաստանի և Ամերիկայի օլիմպիական հավաքականների հանդիպմանը,որտեղ տեխնիկական նոկաուտով պարտվել է մինչև 91 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Եվգենի Ռոմանովին։
2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ առաջին ծանրքաշային կարգում (մինչև 91 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Սիրողական բռնցքամարտում անց է կացրել 35 մարտ, որոնցից միայն 5-ում է պարտություն կրել։
- 1/8 եզրափակիչ-Հաղթանակ-Աբդելազիզ Տուբինի (Ալժիր) 10:4
- 1/4 եզրափակիչ-Հաղթանակ-Մուհամեդ Արջաուի (Մարոկո) 10:10
- 1/2 եզրափակիչ-Պարտություն- Կլեմենտո Ռուսո (Իտալիա) 1:7
Օլիմպիական խաղերից անմիջապես հետո որոշել է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին 32 մարտերում մինչև 4-րդ ռաունդը նոկաուտի է ենթարկել իր բոլոր հակառակորդներին։
2008 թվականի նոյեմբերի 15-ին առաջին անգամ ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։ Իր հակառակորդին՝ Էտանա Կոկսին, նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում։ Դրանից հետո տեղի ունեցած 8 մարտերում իր բոլոր հակառակորդներին հաղթել է հենց առաջին ռաունդում։
2010 թվականի հոտեմբերի 15-ին հանդիպել է իր հայրենակից Հարոլդ Սքոներսի հետ։ Այս մարտում իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ առաջին անգամ ենթարկվել է նոկդաունի։ Սակայն Ուայլդերը մրցակցին չորս անգամ նոկդաունի է ենթարկել և վստահորեն հաղթանակ տարել նրա նկատմամբ։ Սքոներսը դարձել է առաջին բռնցքամարտիկը, որը կարողացել է Ուայլդերի հետ մարտը շարունակել մինչև 4-րդ ռաունդ։
2012 թվականի փետրվարի 25-ին ռինգ է դուրս եկել ընդդեմ Մալոն Հեյսի։ Նա դարձել է երկրորդ բռնցքամարտիկը, որը շարունակել է մարտը մինչև 4-րդ ռաունդ։ Սակայն մնացած հակառակորդների նման Ուալդերը նրան էլ է նոկաուտի ենթարկել։
2012 թվականի մայիսի 26-ին առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջեսի Օլթմանսին (10-2)։
Այդ մարտից մեկ ամիս հետո Դեոնտեյը վարկանշային մարտ է ունեցել Բեկ Օուենի հետ։ Մարտը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 23-ին։ Առաջին ռաունդի վերջում Դեոնտեյը աջ կրոս հարվածով նոկդաունի է ենթարկել հակառակորդին։ Երկրորդ ռաունդում կարճ ձախ հուկ հարվածից հետո Բեկը նորից հայտնվել է ռինգի հատակին։ Երրորդ ռաունդը ավելի ծանր է եղել նրա համար։ Օուենը երկու անգամ հայտնվում է ռինգի հատակին։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է միակողմանի մարտը[5][6]։
Հաջորդ մարտը անց է կացրել 2012 թվականի օգոստոսի 4-ին։ Սկզբում մարտը նշանակված է եղել ամերիկացի 37-ամյա բռնցքամարտիկ Կելվին Փրայսի հետ։ Սակայն վերջինիս վնասվածք ստանալուց հետո, նրան փոխարինել է Կերտսոն Մանսվելը (22-6, 17 КО)[7]։ Ուայլդերը արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել իր հակառակորդին։ Մարտի առաջին երկու րոպեների ընթացքում նա շատ ուժեղ աջ և ձախ հուկ հարվածներ է հասցրել Պրայսին։ Դրա արդյունքում վերջինս նոկդաունի է ենթարկվել։ Մանսվելը բարձրացել է, բայց մի քանի վայրկյան հետո կրկին նոկդաունի մեջ է հայտնվել։ Դրանից հետո Ուայլդերը հարձակման է անցել աջ ուղղությամբ և հարձակումը ավարտել ձախ հուկով։ Մանսվելը նորից է բարձրացել, բայց Դեոնտեյի մի քանի հարվածներից հետո կրկին ընկել է, որից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը[8]։
Սեպտեմբերին ռինգ է դուրս եկել անհաղթելի բռնցքամարտիկ Դեյմոն ՄակԿրիրի դեմ (14-0)։ Առաջին ռաունդում Ուայլդերը առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում ՄակԿրիրին հաջողվել է ուժեղ հարված հասցնել նրան, բայց այդ հաջողությունը տևական է եղել։ Մի քանի վայրկյան անց Ուայլդերը նոկդաունի է ենթարկել նրան։ ՄակԿրիրի երկրորդ անգամ նոկդաունի մեջ հայտնվելուց հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Դեոնտեյ Ուայլդերը հաղթել է տեխնիկական նոկաուտով[9][10]։
Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել երկար սպասված հանդիպումը Դեոնտեյ Ուայլդերի և Կելվին Փրայսի միջև (13-0)։ Այդ մարտը եղել է Ուայլդերի առաջին տիտղոսային մարտը։ Առաջին երկու ռաունդների ընթացքում բռնցքամարտիկները մարտը վարել են չափավոր և զգուշությամբ։ Արդեն երրորդ ռաունդի վերջին րոպեին Ուայլդերը փորձել է ձախ ջեբ հարված հասցնել մրցակցին, բայց վերջինիս հաջողվել է խուսափել այդ հարվածից։ Դրանից անմիջապես հետո Դեոնտեյը աջ կրոս հարվածով նոկաուտի է ենթարկել Փրայսին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Այդ որոշումը Փրայսը չի վիճարկել[11][12]։
2013 թվականի հունվարի 19-ին ռինգ է դուրս եկել ամերիկացի բռնցքամարտիկ Մետյու Գրիրի դեմ։ Երկու ռաունդից էլ պակաս ժամանակահատվածում Դեոնտեյը հեշտությամբ հաղթել է մրցակցին[13]։
Մարտ Օդլի Հարիսոնի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում հանդիպել է գերծանր քաշային կարգում 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի չեմպիոն Օդլի Հարիսոնի հետ։ Մարտի ընթացքում երկու բռցնքամարտիկները գործել են մեծ զգուշությամբ։ Սակայն արդեն առաջին ռաունդում Դեոնտեյը աջ կրոս հարվածով կարողացել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Ամերիկացին ևս մի քանի ճշգրիտ հարվածներ է հասցրել Օդլիին։ Վերջինս հայտնվել է ռինգի անկյունում և ընկել գետնին։ Նա կարողացել է կանգնել, բայց ի վիճակի չի եղել շարունակել մարտը։ Ուայլդերը հաղթել է տեխնիկական նոկաուտով հենց առաջին ռաունդում։
Մարտ Սերգեյ Լյախովիչի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայում մարտէ նշանակված եղել Դերեկ Չիսորայի և Ուայլդերի միջև։ Բայց վերջինս մոտ խնդիրներ էին առաջացել օրենքի հետ և չէր կարողացել հեռանալ ԱՄՆ-ի սահմաններից։ Հաջորդ մարտը նշանակվել է օգոստոսի 9-ին։ Նրա մրցակիցն էր WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Սերգեյ Լյախովիչը։
Մարտը սկսվել է որոշակի տարածության վրա՝ զգուշավորության պայմաններում։ Սակայն առաջին ռաունդի միջնամասում Ուայլդերը փորձել է աջ հարված հասցնել մրցակցին, բայց հարվածը նպատակին չի հասել։ Միայն դրա շնորհիվ Լյախովիչը հայտնվել է ռինգի պարանների մոտ։ Արդեն մի քանի վայրկյան հետո Դեոնտեյը նոկաուտի է ենթարկել նրան։ Լյախովիչը հայտնվել է ռինգի հատակին։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Սերգեյ Լյախովիչը երկար ժամանակ մնացել է ռինգի հատակին և նրա համար նույնիսկ պատգարակ են բերել։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց նա կարողացել է ուշքի գալ[14]։
2013 թվականի ամռանը Դևիդ Հեյին օգնել է Թայսոն Ֆյուրիի դեմ մարտին պատրաստվելու համար։ Մարտը նշանակված է եղել 2013 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հարցազրույցի ժամանակ Դեոնտեյը հայտարարել է, որ կայանալիք մարտում Հեյը անպայման կհաղթի Ֆյուրիին[15]։ Սակայն այդ հանդիպումը Հեյի ստացած վնասվածքի պատճառով չեղյալ է համարվել։
Մարտ Նիկոլայ Ֆիրտայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 26-ին հանդիպել է Նիկոլայ Ֆիրտայի հետ։ Առաջին ռաունդի միջնամասում երկու անգամ Ֆիրտային նոկդաունի է ենթարկել։ Երկրորդ ռաունդում վերջինս ավելի զգուշավոր է մարտ վարել։ Այս ռաունդում նույնպես Դեոնտեյը որոշակի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ։ Նույնիսկ ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ Դեոնտեյը ծաղրում է իր հակառակորդին։ Սակայն Ֆիրտան կարողացել է մի քանի արժանի հակահարված տալ նրան։ 3-րդ ռաունդում Ֆիրտան հայտնվել է ռինգի պարանների վրա։ 4-րդ ռաունդը որոշիչ է եղել բռնցքամարտիկների համար։ Ուայլդերը մի քանի հարվածներ հասցնելով Ֆիրտային հասցրել է պարանների մոտ, իսկ հաջորդ հարվածով արդեն ավարտել մարտը։
Մարտ Մալիկ Սքոթի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուերտո Ռիկոյում 2004 թվականի մարտի 15-ին ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպել է ամերիկացի Մալիկ Սքոթի հետ։ Ուայլդերը 33-ամյա հայրենակցին նոկաուտի է ենթարկել ընդամենը 96 վայրկյանների ընթացքում։ Այս մարտը դարձել է մի շարք հակասությունների և վեճերի պատճառ։ Շատերի կարծիքով մարտը պայմանավորված է եղել և Սքոթը կեղծել է իր նոակաուտը։
Մարտ Ջեյսոն Գավերնի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 16-ին հանդիպել է Ջեյսոն Գավերնի հետ։ Հենց մարտի սկզբից Ուայլդերը առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ 3-րդ և 4-րդ ռաունդներում Գավերնը նոկդաունի է ենթարկվել։ 5-րդ ռաունդից առաջ վերջինիս անկյունը հրաժարվել է շարունակել մարտը։
2014 թվականի մայիսին ջախջախիչ պարտության է մատնել Չառլի Զելենոֆին։
Չեմպիոնական մարտ Բերմեյն Սթիվերնի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 17-ին Լաս Վեգասում չեմպիոնական մարտ է տեղի է ունեցել Դեոնտեյ Ուայլդերի (32-0, 32 КО) և կանադացի Բերմեյն Սթիվերնի միջև (24-1-1, 21 КО)։ Առաջին ռաունդը անցել է մարզիկների միջև հարվածների փոխանակմամբ, բայց Ուայլդերը որոշակի առավելություն է ունեցել։ Բարձրահասակ ամերիկացին երկար ջեբ հարվածներով վերահսկել է մրցակցին, իսկ վերջինս էլ փորձել է կրճատել միմյանց միջև հեռավորությունը։ Մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։ Դատավորների միաձայն որոշմամբ (118:109, 119:108 և 120:107) Ուայլդերը հաղթող է ճանաչվել։
Այս մարտից հետո Ուայլդերը դարձել է ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի նոր չեմպիոն։ Միաժամանակ սա եղել է իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մարտը, որը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։ Ավելի ուշ հայտարարել է, որ մարտի ընթացքում վիրավորվել է իր աջ ձեռքը, իսկ մարտից մեկ օր անց՝ աչքը[16]։ Մարտից հետո Սթիվերնին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները պարզել են, որ նրա օրգանիզմը ջրազրկվել է[17]։
Մարտ Էրիկ Մոլինայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 13-ին անց է կացրել տիտղոսի պաշտպանության առաջին մարտը։ Հանդիպել է իր հայրենակցի Էրիկ Մոլինայի հետ։ Սա եղել է Ալաբամայում կայացած առաջին մարտը, որին մասնակցել է 9347 մարդ։ Մոլինան հավակնում էր դառնալ պատմության մեջ առաջին մեքսիկո-ամերիկացի ծանրքաշային աշխարհի չեմպիոնը։ 3-րդ ռաունդում նա որոշակի առավելության է հասել չեմպիոնի նկատմամբ, բայց իր հաջողությունը երկար չի տևել։ Ուայլդերը նրան նոկդաունի է ենթարկել երեք անգամ՝ 4-րդ ռաունդում երկու անգամ և 5-րդ ռաունդում մեկ անգամ։ 9-րդ ռաունդում աջ հարվածից հետո Մոլինան ընկել է հատակին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Այդ պահին մրցադատավորների հաշիվը եղել է 90-77, 89-78, 89-78՝ բոլորը Ուայլդերի օգտին[18][19]։
Մարտ Ժոան Դյուապայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 26-ին չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է երկրորդ անգամ՝ հանդիպելով ֆրանսիացի բռնցքամարտիկ Ժոան Դյուապայի հետ (32-2)։ Ուայլդերը 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել նրան։ Մարտը կանգնեցնելու ժամանակ դատավորների հաշիվը եղել է 99-90,100-90, 99-91՝ ի օգուտ Ուայլդերի։
Մարտ Արթուր Շպիլկայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 16-ին Նյու Յորքում պետք է հանդիպեր ուկրաինացի բռնցքամարտիկ Վյաչեսլավ Գլազկովի հետ[20]։ Սակայն Գլազկովը որոշել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար պայքարել Չարլզ Մարտինի հետ։ Դեոնտեյի դեմ մարտում նրան փոխարինել է Արթուր Շպիլկան(20-1)։
Չեմպիոնի տիտղոսի համար մարտը այդքան էլ հեշտ չի ընթացել։ Ուայլդերը մարտի ընթացում անընդհատ աջ հարվածներ է հասցրել հակառակորդի գլխին, բայց վերջինս կարողացել է որոշակի դիմադրություն ցույց տալ։ Ամբողջ մարտը ընթացել է հավասար պայմաններում։ 9-րդ ռաունդում Արթուրը փորձել է ձախ հարված հասցնել Ուայլդերին։ Սակայն վերջինս շուտ կողմնորոշվել է և, հակառակորդի ծնոտին աջ հարված հասցնլով, նրան գետնին տապալել։ Այդ հարվածից հետո Շպիլկան չի կարողացել ուշքի գալ։ Այդ պատճառով նրան ռինգից հեռացրել են պատգարակով և միանգամից հիվանդանոց հասցրել։ Ութ ռաունդների արդյունքում դատավորների գրանցած հաշիվը Ուայլդերի օգտին է եղել (75-77, 74-78, 74-78)։
Մարտ Քրիս Արեոլայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 26-ին Մայամիում սակարկություն է տեղի ունեցել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերի և տիտղոսի պարտադիր հավակնորդ Ալեքսանդր Պովետկինի միջև մարտի անցկացման իրավունքի վերաբերյալ։ Հաղթանակ է տարել ռուսական կողմը[21]։ Մարտը պետք է տեղի ունենար 2016 թվականի մայիսի 21-ին Մոսկվայի Մեգասպորտ համալիրում։ 2016 թվականի մայիսի 13-ին Պովետկինի դոպինգ թեստից հետո հայտնի է դարձել, որ նրա օրգանիզմում մելդոնիայի մնացորդներ են եղել։ Ռյաբինսկու խոսքերով, Պովետկինը տեղյակ է եղել մելդոնիայի արգելքի մասին և սեպտեմբերից դադարել է օգտագործել դրանք[22]։ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը որոշել է չեղյալ չհայտարարել Ուայլդերի հետ մարտը[23][24]։ Այն տեղափոխվել է մեկ ուրիշ օր[25]։ Սակայն Բերմեյն Սթիվերնի դեմ մարտից հետո էլ պարզ է դարձել, որ նա կրկին դոպինգ է օգտագործել։ Արդյունքում Պովետկինը դուրս է մնացել WBC վարկանշային ցուցակից։
2016 թվականի հուլիսի 16-ին հանդիպել է Քրիս Արեոլային։ Ուայլդերը հենց մարտի սկզբից որոշակի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ։ 4-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել Արեոլային։ Մարտի երկրորդ կեսում Ուայլդերի առավելությունը էլ ավելի ցայտուն կերպով է դրսևորվել։ Նա առանց մեծ դժվարության ուժեղ հարվածներ է հասցրել հակառակորդին։ Բացի դրանից վիրավորվել էր Արեոլայի ձախ աչքը և նա հեմատոմա էր ստացել։ 8-րդ ռաունդից հետո նրա անկյունը հրաժարվել է շարունակել մարտը[26]։ Մարտից հետո հայտնի է դարձել, որ Ուայլդերը աջ ձեռքի և բիցեպսի վնասվածք է ստացել[27]։
Մարտ Թայսոն Ֆյուրիի դեմ (ռևանշ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու բռնցքամարտիկների միջև ռևանշը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 22-ին[28]։ Թայսոն Ֆյուրին 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Դեոնտեյ Ուայլդերին[29][30]։
Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ռեկորդ | Ամսաթիվ | Հակառակորդ | Մարտի վայր | Արդյունք | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|
44 | 42(41)-1-1 | փետրվարի 22 | Թայսոն Ֆյուրի (2) (29-0-1) | MGM Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Պարտություն TKO 7 (12)0:53 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 11-րդ պաշտպանությունը |
43 | 42(41)-0-1 | նոյեմբերի 23 | Լուիս Օրտիս (2) (31-1-0-2) | MGM Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | KO7 (12), 2:51 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 10-րդ պաշտպանությունը |
42 | 41(40)-0-1 | մայիսի 18 | Դոմինիկ Բրիզիլ (20-1) | Բարքլայս կենտրոն, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | KO1 (12), 2:17 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 9-րդ պաշտպանությունը |
41 | 40(39)-0-1 | դեկտեմբերի 1 | Թայսոն Ֆյուրի (27-0) | Սթեյփլս կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | SD (12) | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 8-րդ պաշտպանությունը։ Հաշիվ՝ 115–111, 110–114, 113–113։ Ֆյուրին նոկդաունի է ենթարկվել 9–րդ և 12–րդ ռաունդներում։ |
40 | 40(39)-0 | մարտի 3 | Լուիս Օրտիս (28-0-0-2) | Բարքլայս կենտրոն, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | TKO10 (12), 2:05 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 7-րդ պաշտպանությունը։ Օրտիսը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։ |
39 | 39(38)-0 | նոյեմբերի 4 | Բերմեյն Սթիվերն (2) (25-2-1) | Բարքլայս կենտրոն, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | KO1 (12), 2:59 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 6-րդ պաշտպանությունը։ Սթիվերնը առաջին ռաունդում երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ |
38 | 38(37)-0 | փետրվարի 25 | Ջերալդ Վաշինգտոն (18-0-1) | Legacy Arena, Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ | TKO5 (12), 1:45 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 5-րդ պաշտպանությունը։ Վաշինգտոնը նոկդաունի է ենթարկվել 5-րդ ռաունդում։ |
37 | 37(36)-0 | հուլիսի 16 | Քրիս Արեոլա (36-4-1) | Legacy Arena, Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ | RTD8 (12), 3:00 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 4-րդ պաշտպանությունը։ Արեոլան նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ |
36 | 36(35)-0 | հունվարի 16 | Արթուր Շպիլկա (20-1) | Բարքլայս կենտրոն, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | KO9 (12), 2:24 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 3-րդ պաշտպանությունը։ |
35 | 35(34)-0 | սեպտեմբերի 26 | Ժոան Դյուապա (32-2) | Legacy Arena, Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ | TKO11 (12), 0:55 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի 2-րդ պաշտպանությունը։ |
34 | 34(33)-0 | հունիսի 13 | Էրիկ Մոլինա (23-2) | Bartow Arena, Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ | КО9 (12), 1:03 | WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի առաջին պաշտպանությունը։ Մոլինան նոկդաունի է ենթարկվել երեք անգամ՝ մեկ անգամ 4-րդ և երկու անգամ 5-րդ ռաունդներում։ |
33 | 33(32)-0 | հունվարի 17 | Բերմեյն Սթիվերն (24-1-1) | MGM Grand Garden Arena, Լաս Վեգաս, ԱՄՆ | UD (12) | Դարձել է WBC վարկածով աշխարհի չեմպիոն։ Դատավորների հաշիվ՝ 118–109, 119–108, 120–107՝ ի օգուտ Ուայլդերի։ |
32 | 32(32)-0 | օգոստոսի 16 | Ջեյսոն Գավերն (25-15-4) | Կարսոն, ԱՄՆ | RTD4 (12), 3:00 | Միջանկյալ մարտ։ Գավերնը նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 4-րդ ռաունդներում։ |
31 | 31(31)-0 | մարտի 15 | Մալիկ Սքոթ (36-1-1) | Բայամոն, Պուերտո Ռիկո | KO1 (12) 1:46 | Պարտադիր մարտ՝ WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ |
30 | 30(30)-0 | հոկտեմբերի 26 | Նիկոլայ Ֆիրտա (21-10-1) | Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ | KO4 (10) 1:26 | WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսի 2-րդ պաշտպանություն։ Ֆիրտան 2 անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ |
29 | 29(29)-0 | օգոստոսի 9 | Սերգեյ Լյախովիչ (25-5) | Ինդիո, ԱՄՆ | KO1 (10) 1:46 | WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսի առաջին պաշտպանություն։ |
28 | 28(28)-0 | ապրիլի 27 | Օդլի Հարիսոն (31-6) | Շեֆիլդ, Միացյալ Թագավորություն | TKO1 (12) 1:10 | |
27 | 27(27)-0 | հունվարի 19 | Մետյու Գրիր (15-8) | Վիլյաերմոսա, Մեքսիկա | TKO2 (8) 1:16 | |
26 | 26(26)-0 | դեկտեմբերի 15 | Կելվին Փրայս (13-0) | Լոս Անջելես | KO3 (10) 0:51 | WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսի նվաճում։ |
25 | 25(25)-0 | սեպտեմբերի 8 | Դեյմոն ՄակԿրիրի (14-0) | Կոստա Մեսա | KO2 (10) 0:55 | ՄակԿրիրին նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում, երկու անգամ 2–րդ ռաունդում։ |
24 | 24(24)-0 | օգոստոսի 4 | Կերտսոն Մանսուել (23-5) | Մոբիլ | TKO1 (10) 2:10 | Մանսուելը նոկդաունի է ենթարկվել երեք անգամ։ |
23 | 23(23)-0 | հունիսի 23 | Օուեն Բեկ (29-10) | Տասկալուսա | TKO3 (8) 3:00 | Բեկը չորս անգամ նոկդաունի է ենթարկվել։ |
22 | 22(22)-0 | մայիսի 26 | Ջեսի Օթմանս (10-2) | Կանկուն, Մեքսիկա | TKO1 (8) 0:26 | |
21 | 21(21)-0 | փետրվարի 25 | Մարլոն Հեյս (23-10) | Սենթ Լուիս | TKO4 (8) 3:00 | |
20 | 20(20)-0 | նոյեմբերի 26 | Դևիդ Լոնգ (11-1-2) | Ցինցինատի | KO1 (8) 1:17 | Լոնգը մեկ անգամ նոկդաունի է ենթարկվել։ |
19 | 19(19)-0 | նոյեմբերի 5 | Դանիել Կոտա (17-3-1) | Կանկուն, Մեքսիկա | KO3 (8) 2:55 | |
18 | 18(18)-0 | օգոստոսի 27 | Դոմինիկ Ալեքսանդեր (20-11-1) | Տասկալուսա | TKO2 (6) 2:02 | |
17 | 17(17)-0 | հունիսի 18 | Դեյմոն Ռիդ (46-15) | Տասկալուսա | KO2 (8) 1:59 | |
16 | 16(16)-0 | մայիսի 6 | Ռեջի Պենյա (6-6) | Ինդիո | TKO1 (6) 2:03 | |
15 | 15(15)-0 | փետրվարի 9 | Դեանդրի Աբրոն (15-6) | Տասկալուսա | TKO2 (6) 1:23 | |
14 | 14(14)-0 | դեկտեմբերի 2 | Դենի Շիհան (11-38) | Լաֆեյետ | KO1 (6) 1:48 | |
13 | 13(13)-0 | հոկտեմբերի 15 | Հարոլդ Սքոնյերս (17-20-2) | Ինդիո | ТKO4 (6) 1:09 | Սքոնյերսը չորս անգամ է նոկդաունի ենթարկվել, Ուայլդերը՝ մեկ անգամ (Ուայլդերի պրոֆեսիոնալ կարիերայի մեջ առաջին նոկդաունը)։ |
12 | 12(12)-0 | սեպտեմբերի 25 | Շենոն Կոդլ (9-0-1) | Տունիկա | KO1 (6) 1:04 | |
11 | 11(11)-0 | հուլիսի 3 | Դասթին Նիկոլս (4-2) | Գեթսբուրգ | RTD1 (6) 3:00 | |
10 | 10(10)-0 | ապրիլի 30 | Ալվարո Մորալես (4-7-5) | Լաս Վեգաս | TKO3 (6) 1:23 | |
9 | 9(9)-0 | ապրիլի 2 | Տայ Կոբ (7-1) | Լաս Վեգաս | KO1 (6) 0:33 | |
8 | 8(8)-0 | նոյեմբերի 28 | Ջերի Վոն (2-0-1) | Ցինցինատի | KO1 (6) 1:02 | |
7 | 7(7)-0 | օգոստոսի 14 | Տրևիս Ալեն (3-4) | Թուսոն | TKO1 (4) 1:30 | |
6 | 6(6)-0 | հունիսի 26 | Կելսի Առնոլդ (1-2-2) | Թուսոն | KO1 (4) 1:13 | |
5 | 5(5)-0 | մայիսի 23 | Չարլզ Բրաուն (6-15-1) | Ցինցինատի | KO1 (6) 0:55 | |
4 | 4(4)-0 | ապրիլի 24 | Ջոզեֆ Ռաբոտ (3-5) | Չիկագո | KO1 (4) 2:33 | |
3 | 3(3)-0 | մարտի 14 | Ռիչարդ Գրին կրտսեր (1-1) | Ցինցինատի | RTD1 (4) 3:00 | |
2 | 2(2)-0 | մարտի 6 | Շենոն Գրեյ (1-0) | Կոլումբուս | TKO1 (4) 2:12 | |
1 | 1(1)-0 | նոյեմբերի 15 | Իթան Կոկս (2-2-1) | Նեշվիլ | TKO2 (4) 2:54 | Պրոֆեսիոնալ առաջնաելույթ |
Թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Բրիլանդ
- Ռասս Անբեր
- Ջեյ Դիս
Մենեջերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյ Դիս
- Էլ Հեյմոն
- Շելի Ֆինկել
Սպորտային հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007– «Ոսկե ձեռնոցներ» առաջնության չեմպիոն
- 2007– Սիրողական բռնցքամարտի ԱՄՆ–ի չեմպիոն
- 2008– Առաջին ծանրքաշային կարգում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Տարածաշրջանային պրոֆեսիոնալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային պրոֆեսիոնալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա նոկաուտ (Արթուր Շպիլկայի դեմ մարտում) WBC վարկածով (2016)[31]։
- Տարվա նոկաուտ (Բերմեյն Սթիվերնի դեմ մարտում) WBC վարկածով (2017)[32]։
- Տարվա մարտ (Թայսոն Ֆյուրիի հետ) WBC վարկածով (2018)[33]։
- Տարվա ռաունդ (Թայսոն Ֆյուրիի դեմ մարտի 12–րդ ռաունդը)՝ ըստ Showtime ալիքի[34] և The Ring ամսագրի (2018)[35]։
- Տարվա նոկաուտ (Լուիս Օրտիսի դեմ մարտում)՝ ըստ The Ring ամսագրի (2019)[36]։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծանրքաշային կարիերայի ընթացքում ունեցել է նոկաուտների առավելագույն շարունակական շղթան։ Պրոֆեսիոնալ կարիերայում նրա 32 մարտերը ավարտվել են անընդմեջ նոկաուտներով։ Այս առումով նա առաջ է անցել Վիտալի Կլիչկոյից (27 նոկաուտ)։
- Ներառված է ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսն ամենաերկար կրող բռնցքամարտիկների ցուցակում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին ամուսնացել է Ջեսիկա Սքեյզ Ուայլդերի հետ։ Նրանք ունեն չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։ Որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են[37]։ Ընդհանուր առմամբ Ուայլդերը ունի ութ երեխա[38] ։ Ներկայումս ապրում է Թելի Սվիֆտի հետ[39]։ Նրանք ունեն մեկ երեխա։
Կրտսեր եղբայր Մարսելոս Ուայլդերը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է[40]։
Բռնցքամարտից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ է ելույթ ունենում թրեշ–թոլքերում։ Նա հաճախ ռինգ է կանչում հայտնի բռնցքամարտիկների և իրեն անվանում ժամանակի ամենաուժեղ բռնցքամարտիկ։ Իր հայտարարություններից մեկի ժամանակ ասել է, որ սահմաններ չի ճանաչում և կարող է նույնիսկ ռինգում մարդ սպանել։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ էլ նշել է, որ հեշտությամբ կկարողանար նոկաուտի ենթարկել Մայք Թայսոնին։ Այդ հայտարարությունը սուր քննադատության է արժանացել մի շարք բռնցքամարտիկների և ամսագրերի կողմից[41]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բրոնզե ռմբարկու»-ի արձանը համարյա արդեն պատրաստ է և շուտով կբարձրացվի Տասկալուսայի կենտրոնում[42].
Խնդիրներ օրենքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսի 9–ին ձերբակալվել է Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում՝ մի կնոջ ծեծի ենթարկելու և խեղդելու համար։ Կնոջ դեմքը ուռած է եղել (հատկապես ունքերի շրջանում), քիթը կոտրված, վերին շրթունքը պատռված, իսկ պարանոցին մի շարք կարմիր հետքեր։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ Ուայլդերը ազատ է արձակվել 15 հազար դոլարի դիմաց։ Դատական նիստը նշանակված է եղել հունիսի 3–ին[43]։ Ուայլդերի փաստաբանը ասել է․
Դեոնտեյը այդ ամենը անգիտակցաբար է արել՝ մտածելով, որ ինչ–որ մեկը գողանում է իր իրերը։ Նա զղջում է իր արարքի համար և ներողություն է խնդրել տուժածից։ Մենք կարծում ենք, որ շուտով կկարողանանք լուծել այս խնդիրը[44]։ |
2017 թվականի հունիսի 14–ին նրան կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը և մեքենայից մարիխուանա հայտնաբերել։ Ուայլդերը մեղադրվել է երկրորդ կարգի մարիխուանան ապօրինաբար պահելու համար։ Բռնցքամարտիկին ազատ են արձակել 1000 դոլար գրավի դիմաց։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ գտնված ապրանքը նրան չի պատկանել։ Փաստաբանի Պոլ Փաթերսոնի խոսքերով, Ուայլդերը մի քանի օրով հեռացել է նահանգներից, և այդ ժամանակ մեկ ուրիշն է օգտվել նրա մեքենայից[45]։
2018 թվականի հունվարի 11–ին նորից է մեղադրվել թմրանյութեր պահելու համար։ 30 օրվա ազատազրկումից հետո նա ազատ է արձակվել[46]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Showtime Championship Boxing tale of the tape prior to the Luis Ortiz fight.
- ↑ «Most Opponents Beaten for World Heavyweight Title». Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «BoxRec's Annual Ratings: Heavyweight Annuals». BoxRec. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Baby daughter inspires Olympic boxing hopeful» (անգլերեն). Today. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Դեոնտեյ Ուայլդերը հաղթել է Օուեն Բեկին(չաշխատող հղում)
- ↑ Դեոնտեյ Ուայլդերը նոկաուտի է ենթարկել Օուեն Բեկին(չաշխատող հղում)
- ↑ Պրայսը հրաժարվել է Ուայլդերի հետ մարտից(չաշխատող հղում)
- ↑ Ուայլդերը հաղթում է իր հերթական մարտում և մարտահրավեր նետում Կլիչկո եղբայրներին(չաշխատող հղում)
- ↑ ՄակԿրիրին Ուայլդերին գերազանցել է 15 կգ-ով(չաշխատող հղում)
- ↑ Ուայլդերը նոկաուտի է ենթարկել ՄակԿրիրին(չաշխատող հղում)
- ↑ Ուայլդերը նոկաուտի է ենթարկել Պրայսին(չաշխատող հղում)
- ↑ «Դեոնտեյ Ուայլդերը նոկաուտի է ենթարկել Կելվին Փրայսին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն); Check|url=
value (օգնություն) - ↑ «Դեոնտեյ Ուայլդերը նոկաուտի է ենթարկելՄետյու Գրիրին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն); Check|url=
value (օգնություն) - ↑ «Деонтей Уайлдер нокаутировал Сергея Ляховича». Allboxing։ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն); Check|url=
value (օգնություն) - ↑ Դեոնտեյ Ուայլդերը Դևիդ Հեյի հետ սպարինգի մասին(չաշխատող հղում)
- ↑ «Ուայլդերը մարտը անց է կացրել մի ձեռքով և մի աչքով։». FightNews։RU. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Բերմեն Սթիվերնը դուրս է գրվել հիվանադնոցից». Allboxing։ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Դեոնտեյ Ուայլդերը նոկաուտի է ենթարկել Էրիկ Մոլինայի։(չաշխատող հղում) // AllBoxing։ru
- ↑ Ուայլդեր-Մոլինա մարտի տեսագրությունը։(չաշխատող հղում) // AllBoxing։ru
- ↑ Կլիչկո — Ֆյուրի — Գլազկով «եռանկյունի»։ Մարտի համար հնարավոր թեկնածուներ(չաշխատող հղում)
- ↑ Պովետկինի թիմը իրավունք է ձեռք բերել Ուայլդերի դեմ մարտ անցկացնելու վերաբերյալ։(չաշխատող հղում)
- ↑ Պովետկինի դոպինգ թեստը տվել են մելդոնիայի բացասական արդյունք(չաշխատող հղում)
- ↑ Ալեքսանդր Պովետկինի մոտ մելդոնիա են հայտնաբերվել(չաշխատող հղում)
- ↑ Բռնցքամարտիկ Պովետկինի դոպինգ թեստի ժամանակ հայտնաբերվել են մելդոնիայի մնացորդներ։(չաշխատող հղում)
- ↑ Անդրեյ Ռյաբինսկի։ Պովետկին-Ուայլդեր մարտի օրը փոխվել է:(չաշխատող հղում)
- ↑ «Деонтей Уайлдер досрочно победил Криса Арреолу». Allboxing։ru. 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Դեոնտեյ Ուայլդերը ունի ձեռքի կոտրվածք և բիցեպսի վնասվածք». Allboxing։ru. 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Բռնցքամարտ։ Դեոնտեյ Ուայլդեր։ «Փետրվարին Ֆյուրիին ես նոկաուտի կենթարկեմ»» (ռուսերեն). news։sportbox։ru. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Ֆյուրին Ուայլդերին հաղթել է տեխնիկական նոկաուտով(չաշխատող հղում)
- ↑ Լաս Վեգասում 2020 թվականի փետրվարի 23-ի ռևանշի ժամանակ Թայսոն Ֆյուրին նոկաուտի է ենթարկել Դեոնտեյ Ուայլդերին(չաշխատող հղում)
- ↑ Нокаут в бою Уайлдер — Шпилька признан лучшим в 2016 году
- ↑ «Самый брутальный нокаут 2017 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ Lem Satterfield (2015 թ․ հունվարի 23). «Tuscaloosa to hold parade for Deontay Wilder». Ring TV. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=1EscOr1H4S8?t=176
- ↑ «Wilder, Telli & Kaorii». FabWags.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «BoxRec: Marsellos Wilder». boxrec.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Уайлдер: Легко побил бы Тайсона образца 1986 года.
- ↑ Дионтэй Уайлдер «наезжает» на невозмутимого двойника — фото и видео.
- ↑ Ամերիկացի բռնցքամարտիկին ձերբակալել են կնոջ ծեծի ենթարկելու համար:
- ↑ Դեոնտեյը մտածել է, որ այդ կինը իր իրերն է գողանում:
- ↑ Ուայլդերը ձերբակալվել է մարիխուանա պահելու համար:
- ↑ Դատարանը Ուայլդերին պատժել է թմրանյութեր պահելու համար:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեոնթեյ Ուայլդեր — страница на сайте vRINGe.com
- Դեոնթեյ Ուայլդեր — страница на сайте BOXNEWS.com.ua
- Նորություններ Դեոնթեյ Ուայլդերի մասին AllBoxing.Ru կայքում
- Դեոնթեյ Ուայլդեր
- Deontay Wilder biography.
- Деонтей Уайлдер – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեոնտեյ Ուայլդեր» հոդվածին։ |
|