Գարեգին Կուձիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Կուձիկյան
Ծնվել էօգոստոսի 17, 1878(1878-08-17)
Մահացել է1915
Մասնագիտությունհասարակական գործիչ

Գարեգին Կուձիկյան (Կոզիկյան, օգոստոսի 17, 1878(1878-08-17) - 1915), հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եսալեմում 1878 թվականի օգոստոսի 17-ին, մահացել Բալուում 1915 թվականին։ Սկզբնական կրթությունն ստացել է Չարսանճագում և Ւոսրբերդում։ 1896 թվականին տեղափոխվել է Հարավային Կովկաս, աշխատել գործարաններում, մտել Հնչակյան կուսակցության մեջ։

1898 թվականին մասնակցել է հայ բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական մարքսիստական խմբի՝ «Թիֆլիսի բանվորների միության» ստեղծմանը, ընդհատակյա հեղափոխական աշխատանք տարել, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901 թվականին ձերբակալվել է, 1903 թվականին արտաքսվել Ռուսաստանից։ Նույն թվականին հաստատվելով Ժնևում՝ մասնակցել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմնադրմանը։ 1905 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, Ռուսական առաջին հեղափոխության տարիներին (1905—1907) Թիֆլիսում եղել սպեցիֆիկների «Կյանք» (1906) և «Ձայն» (1906—1907) պարբերականների խմբագիրներից, որոնք անջատողականություն էին սերմանում հայազգի բանվորության մեջ։ Կուձիկյանի դեմ գաղափարական պայքար են մղել Մ. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Մ. Սպանդարյանը, Ս. Կասյանը։ 1909 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, հիմնել «Գրաշարաց միությունը», հրատարակել «Ապագա» (1910) բանվորական հանդեսը։ Զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Հրատարակել է «Թող ֆակտերը խոսեն» գիրքը (1904

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։