Ձայն (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձայն (այլ կիրառումներ)

«Ձայն», քաղաքական, հասարակական և տնտեսական շաբաթաթերթ։ Հանդիսացել է Հայ բանվորական կազմակերպության (սպեցիֆիկների) օրգանը։ Լույս է տեսել 1906-1907 թվականներին, Թիֆլիսւմ։ Խմբագիր՝ Տ. Իսախանյան։

Հակադրվելով բոլշևիկներին՝ պրոպագանդել է բանվոր դասակարգի տարանջատում՝ ըստ ազգային պատկանելության։ Թերթը յուրովի ներկայացրել է Հարավային Կովկասի մշակութային կյանքը, աշխատավորության կենցաղը, ծանոթացրել կրթական գործի դրվածքին։

Տպագրել է նաև գեղարվեստական գործեր, թարգմանություններ։ «Ձայն» շաբաթաթերթին նախորդել է «Կյանք» (1906 թվականին, Թիֆլիսում) շաբաթաթերթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 688