Գարեգին Կուզիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Կուզիկյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1878(1878-08-17)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1915[1]
Մահվան վայրՏրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ և խմբագիր
ԱշխատավայրՁայն[1]
ԱնդամությունՍոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն[1]

Գարեգին Կուզիկյան (Կոզիկյան, օգոստոսի 17, 1878(1878-08-17)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1915[1], Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հասարակական գործիչ։

Սկզբնական կրթությունն ստացել է Չարսանճագում և Խարբերդում։ 1896 թվականին տեղափոխվել է Հարավային Կովկաս, աշխատել գործարաններում, մտել հնչակյան կուսակցության մեջ։ 1898 թվականին մասնակցել է հայ բանվորների առաջին սոցիալդեմոկրատական մարքսիստական խմբի՝ Թիֆլիսի բանվորների միության» ստեղծմանը, ընդհատակյա հեղափոխական աշխատանք տարել, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901 թվականին ձերբակալվել է, 1903 թվականին արտաքսվել Ռուսաստանից։ Նույն թվականին հաստատվելով Ժնևում՝ մասնակցել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմնադրմանը։ 1905 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, Ռուսական առաջին հեղափոխության տարիներին (1905—1907 թվականներին) Թիֆլիսում եղել սպեցիֆիկների «Կյանք» (1906 թվական) և «Ձայն» (1906-1907 թվականներ) պարբերականների խմբագիրներից, որոնք անջատողականություն էին սերմանում հայազգի բանվորության մեջ։ Կուզիկյանի դեմ գաղափարական պայքար են մղել Մ. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Մ. Սպանդարյանը, Ս. Կասյանը։ 1909 թվականին տեղափոխվել է Կոստանդոպոլիս, հիմնել «Գրաշարաց միությունը», հրատարակել «Ապագա» (1910 թվական) բանվորական հանդեսը։ Զոհ է գնացել 1915 թվականի Մեծ Եղեռնին։ Հրատարակել է «Թող ֆակտերը խոսեն» գիրքը (1904 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 713