Jump to content

Բռնաբարության պատճառով հղիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղիությունը բռնաբարության պոտենցիալ արդյունք է։ Այն ուսումնասիրվել է պատերազմի համատեքստում, մասնավորապես որպես ցեղասպանության գործիք, ինչպես նաև այլ համատեքստերում, ինչպիսիք են բռնաբարությունը անծանոթի կողմից, մանկապղծությունը, ինցեստը(արյունապղծություն) և դեռահասային հղիությունը։ Ընթացիկ գիտական ​​կարծիքն այն է, որ բռնաբարությունը կարող է հանգեցնել հղիության առնվազն նույնքան հավանականությամբ, որքան նախնական համաձայնությամբ սեռական հարաբերությունը, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բռնաբարությունը կարող է իրականում հանգեցնել հղիության ավելի բարձր մակարդակի, քան համաձայնությամբ սեռական հարաբերությունը[1][2][3]։

Բռնաբարությունը կարող է դժվարություններ առաջացնել հղիության ընթացքում և դրանից հետո և պոտենցիալ բացասական հետևանքներ ունենալ և՛ զոհի, և՛ երեխայի համար[4]։ Բռնաբարությունից հետո բժշկական աջակցանքը ներառում է հղիության թեստավորում, կանխարգելում և կառավարում։ Կինը, ով հղիանում է բռնաբարությունից հետո, կարող է բախվել աբորտ անելու, երեխային մեծացնելու կամ որդեգրման ծրագրի դիմելու որոշման առաջ։ Որոշ երկրներում, որտեղ աբորտն անօրինական է բռնաբարությունից և ինցեստից հետո, 15 տարեկան և ցածր աղջիկների հղիությունների ավելի քան 90%-ը պայմանավորված է ընտանիքի անդամների կողմից բռնաբարությամբ[5]։

Դարեր շարունակ տարածված էր այն կեղծ համոզմունքը, որ բռնաբարությունը գրեթե երբեք չի կարող հանգեցնել հղիության։ Եվրոպայում՝ միջնադարից մինչև 18-րդ դար, տղամարդը կարող էր օգտագործել կնոջ հղիությունը որպես իրավական պաշտպանություն՝ «ապացուցելու» համար, որ սեռական ակտը բռնաբարություն չի եղել։ Ենթադրվում էր, որ կնոջ հղիությունը նշանակում է, որ նա հաճույք է ստացել սեռական հարաբերությունից և, հետևաբար, համաձայն է եղել դրան։ Վերջին տասնամյակների ընթացքում աբորտի դեմ որոշ կազմակերպություններ և քաղաքական գործիչներ (օրինակ՝ Թոդ Աքինը), ովքեր դեմ են նույնիսկ բռնաբարության դեպքում լեգալ աբորտին, պնդում են, որ հղիությունը շատ հազվադեպ է առաջանում բռնաբարության հետևանքով և որ աբորտների օրենսդրության նման բացառությունների գործնական նշանակությունը սահմանափակ է, կամ առհասարակ գոյություն չունեցող[6][7][8]։

Բռնաբարությունից բխած հղիության դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարության հետևանքով հղիությունների դեպքերի քանակը լայնորեն տատանվում են ուսումնասիրությունից ուսումնասիրություն[9][10]։ Վերջին գնահատականները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում բռնաբարության հետևանքով բեղմնավորում տեղի է ունենում տարեկան 25,000-ից 32,000 անգամ։ 1996 թվին ամփոփված, 4000-ից ավել ամերիկուհիների եռամյա ուսումնասիրության ընթացքում սահմանված տվյալների հիման վրա բժիշկ Մելիսա Հոլմսը գնահատել է, որ հարկադիր սեռական ակտը Միացյալ Նահանգներում ավելի քան 32,000 անգամ հանգեցրել է հղիության[11]։ Բժշկուհի Ֆելիսիա Հ. Ստյուարտը և տնտեսագետ Ջեյմս Թրուսելը գնահատել են, որ 1998 թվականին ԱՄՆ-ում գրանցված 333,000 բռնաբարություններից մոտ 25,000 հղիության պատճառ են դարձել և այդ հղիություններից մինչև 22,000-ը հնարավոր էր կանխել շտապ բեղմնականխման միջոցով[12]։ Այնուամենայնիվ, այս թեմայով այլ ուսումնասիրություննեի արդյունքում ստացվել են ավելի փոքր թվեր։ Բռնաբարության, բռնության և ինցեստների ազգային ցանցը, որը հիմնված է Վաշինգտոնում, գրանցել է շատ ավելի ցածր ցուցանիշ, հաշվարկելուվ Արդարադատության նախարարության 2005 թվականի բռնաբարության զոհերի ազգային հետազոտության գնահատականները։ Ցանցը վերցրել է այդ հետազոտության տարեկան միջինը՝ 2004 և 2005 թվականներին կատարված 64,080 բռնաբարությունների բազան, որից 5%-ը՝ տարեկան մոտ 3,204 դեպք, հանգեցրել է հղիության[13]։

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարության հետ կապված հղիության 1996 թվի ուսումնասիրության արդյունքւմ սահմանված 44 դեպքը Միացյալ Նահանգներում բռնաբարության պատճառով հղիության մակարդակը 5,0% է մեկ բռնաբարության հաշվով վերարտադրողական տարիքի (12-ից 45 տարեկան) զոհերի շրջանում[11][14]։ 1987 թվին այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ԱՄՆ-ում 18-ից 24 տարեկան քոլեջի ուսանողների շրջանում բռնաբարության հետևանքով հղիության մակարդակը 5% է[15]։ 2005 թվականի ուսումնասիրությունը ցույց տվեց բռնաբարության հետևանքով հղիության մակարդակը մոտ 3-5% է:[16]

Եթովպիայում, դեռահասների շրջանակում անց կացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բռնաբարության մասին հայտնած մարդկանց 17%-ը հղիացել է[17]։ Մեքսիկայի բռնաբարության ճգնաժամային կենտրոնի տվյալներով՝ բռնաբարությունից հղիության մակարդակը կազմում է 15-18%։ Բռնաբարության հետ կապված հղիության մակարդակի գնահատականները կարող են չլինել ամբողջովին ճշգրիտ, քանի որ դեպքերի մասին հաճախ չեն հաղորդում, ինչի հետևանքով բռնաբարության հետևանքով որոշ հղիություններ չեն գրանցվում որպես այդպիսին։ Նաև, հասարակական դատապարտման պատճառով որոշ բռնաբարություններ չեն հաղորդվում, եթե չեն բերել հղիության[16]։

Ուսումնասիրությունների մեծամասնությունը ցույց է տալիս, որ բեղմնավորման մակարդակը անկախ է նրանից, արդյոք բեղմնավորումը պայմանավորված է բռնաբարությամբ, թե համաձայնեցված սեռական ակտով[18]։

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ բեղմնավորման մակարդակը կարող է ավելի բարձր լինել բռնաբարության պատճառով սերմնավորման արդյունքում[19][20][21][22]։ Հոգեբան Ռոբերտ Սմիթը նշում է, որ որոշ ուսումնասիրություններ զեկուցել են «բռնաբարությունից հետո հղիանալու անսովոր բարձր ցուցանիշներ»[19]։ Նա մեջբերում է Ս․ Ա․ Ֆոքսի և Բեատրիս Ֆոքսի հրատարակած փաստաթուղթը, որտեղ հաղորդվում թր, որ կենսաբան Ալան Սթերլինգ Պարկեսը անձնական նամակագրության մեջ ենթադրել է, որ «բռնաբարության պատճառով բեղմնավորման բարձր մակարդակը բացատրվում է սովորականից բարձր հորմոնալ արտազատումով վախի կամ զայրույթի պատճառով, ինչը կարող է ռեֆլեքսային օվուլյացիա առաջացնել»[20]։ Սմիթը նաև մեջբերում է անասնաբույժ Վոլֆգանգ Յոխլեին, ով կարծիք է հայտնել, որ բռնաբարությունը կարող է օվուլյացիա առաջացնել "իգական սեռի մարդկանց" մոտ[21][22]։ Գրականագետ Ջոնաթան Գոթշալը և տնտեսագետ Թիֆանի Գոթշալը 2003 թվականին «Մարդու բնույթ (անգլ.՝ Human nature)» հոդվածում պնդում էին, որ բռնաբարության պատճառով հղիության վիճակագրության նախորդ ուսումնասիրությունները ուղղակիորեն համեմատելի չեն փոխհամաձայնությամբ սեռական հարաբերությունից հղիության մակարդակի հետ, քանի որ համեմատությունները հիմնականում հաշվի չեն առել այնպիսի գործոններ, ինչպիսին է բեղմնականխիչների օգտագործումը։ Հաշվի առնելով այս գործոնները, նրանք գնահատեցին, որ բռնաբարությունները հղիության պատճառ են դառնում մոտ երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ (7,98%), քան «համաձայնությամբ, անպաշտպան առնանդամ-հեշտոցային սեռական հարաբերությունները» (2–4%): Այդ հոդվածում քննարկվում են մի շարք հնարավոր բացատրություններ և առաջ են քաշում հիպոթեզ, որ բռնաբարողները հակված են թիրախավորել որպես զոհ կենսաբանական «բարձր պտղաբերության նշաններով» կամ օվուլյացիայի նուրբ արտահայտումներ ցուցաբերող կանանց[3]։

Ի հակադրություն, հոգեբաններ Տարա Շավանը և Գորդոն Գելափ կրտսերը պարզել են, որ դաշտանային ցիկլի օվուլյացիոն փուլում կանայք նվազեցնում են ռիսկային վարքագիծը, ինչը տեսականորեն կարող է նվազեցնել բռնաբարության հավանականությունը բեղմնավոր շրջաններում[23]։ Մարդաբան Դանիել Ֆեսլերը վիճարկել է այս բացահայտումները՝ ասելով, որ «բեղմնավորման մակարդակի վերլուծությունը ցույց է տալիս, որ բռնաբարությունից հետո հղիանալու հավանականությունը չի տարբերվում կոնսենսուսային սեռական կապից հետևող հավանականությունից»[18]։

Բռնաբարության պատճառով հղիության սոցիոկենսաբանական տեսությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական կենսաբաններն ու էվոլյուցիոն հոգեբանները ենթադրել են, որ բռնաբարության միջոցով հղիություն առաջացնելը կարող է լինել մարդկանց զուգավորման ռազմավարություն՝ որպես միջոց տղամարդկանց համար ապահովելու իրենց գեների գոյատևումը` դրանք փոխանցելով ապագա սերունդներին[24]։ Ռենդի Թորնհիլը և Քրեյգ Փալմերը այս վարկածի հիմնական տարածողներն են։ Նրանք պնդում են, որ բռնաբարության զոհերի մեծ մասը վերարտադրողական տարիքի կանայք են։ Շատ մշակույթներ բռնաբարությունը դիտարկում են որպես հանցագործություն զոհի ամուսնու նկատմամբ։ Նրանք նշում են, որ բռնաբարության զոհերը ավելի քիչ հուզական անհանգստություն են ունենում, երբ ավելի շատ բռնության են ենթարկվում, և որ ամուսնացած կանայք և պտղաբեր տարիքի կանայք բռնաբարությունից հետո ավելի մեծ հոգեբանական ճնշում են ապրում, քան դեռահաս աղջիկները, միայնակ կանայք կամ հետդաշտանադադարի կանայք[25]։ Բռնաբարությունից բխած հղիությունների մակարդակը կարևոր է այս տեսությունների գնահատման համար, քանի որ այդ երևույթի բարձր կամ ցածր մակարդակը կարող է ցույց տալ, թե արդյոք նման հարմարվողականությունները բարենպաստ կամ անբարենպաստ են բնական ընտրության կողմից[3]։

Մանկապղծություն, ինցեստ և դեռահասների հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995–1996 թվականներին «Ընտանիքի պլանավորման հեռանկարներ» ( անգլ.՝ Family Planning Perspectives) ամսագիրը հրապարակել է սեռական առողջության հետազոտությունների և քաղաքականության կազմակերպման Գութմախերի ինստիտուտի ուսումնասիրությունը մանկապղծության և դրանից բխող հղիությունների վերաբերյալ։ Այն հիմնված է այլ հետազոտությունների վրա և եզրակացոթյունը այն է, որ «անչափահաս կանանցից ծնված բոլոր երեխաների առնվազն կեսի հայրերը մեծահասակ տղամարդիկ են», և որ «թեև 13-14 տարեկանների համեմատաբար փոքր մասն է ունեցել սեռական հարաբերություն, նրանք, ովքեր սեռական փորձ ունեն, մեծհավանականությամբ կապի են դրդվել վաղ տարիքում[26][27]։ Մինչև 14 տարեկանը սեռական հարաբերություն ունեցած կանանց 74% և մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն ունեցած կանանց 60% հայտնել են, որ ունեցել են բռնի սեռական փորձ։ Այնուամենայնիվ, 1975–1978 թվականների ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ նման դեպքերը դատաքննության բերելու դժվարությունների պատճառով Կալիֆորնիայում տարեկան միջինը միայն 413 տղամարդ է ձերբակալվել մանկապղծության համար, թեև միայն 1976-ին անչափահաս կանանց մոտ 50,000 հղիություն է տեղի ունեցել[28]։ Այդ նահանգում դպրոցահասակ մայրերից ծնված երեխաների երկու երրորդի հայրերը մեծահասակ տղամարդիկ են[26]։

Կյանքի վաղ շրջանում սեռական բռնության ենթարկվելը կարող է բերել որոշակի բացասական հետևանքների, որոնցից են․

  • Ստիպել երիտասարդ կանանց զգալ իրենց սեռական կյանքի նկատմամբ վերահսկողության պակասը
  • Նվազեցնել հավանականությունը, որ նրանք հետագայում կօգտագործեն բեղմնականխիչներ(օրինակ՝ պահպանակներ)
  • մեծացնել հղիանալու կամ սեռավարակների ձեռքբերման հնարավորությունը:[29]

Չայլդ Թրենդս (անգլ.՝ Child Trends) անկախ, ոչ կոմերցիոն հետազոտական ​​կենտրոնը 2007թվին ամփոփել է 2000-2006 թվականների՝ սեռական բռնության և դեռահասների հղիության միջև կապի ուսումնասիրությունների արդյունքները՝ սկսած Բլին-Պայքի և այլոց 1989-2002 թվերի միջև անց կացված 15 ուսումնասիրություններից[30][31]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել ուղիղ կապ մանկապղծության և դեռահասների հղիության դեպքերի մեջ։ Ուղիղ կապ ցույց են տվել ինչպես ռետրոսպեկտիվ (հետահայաց) ուսումնասիրությունները, որոնք ուսումնասիրում են հղիությունների նախադեպերը, այնպես էլ հեռանկարային ուսումնասիրությունները, որոնք հետևում են սեռական բռնության զոհերի կյանքին և «կարող են օգտակար լինել պատճառահետևանքային կապերի որոշման համար»։ Ենթադրում է, որ ինչքան ավելի ծանր են բռնի գործողությունները, ինչպիսիք են բռնաբարությունը և ինցեստը, այնքան ավելի շատ է դեռահասների հղիության վտանգը[31][32][33]։ Թեև որոշ հետազոտողներ ենթադրում են, որ հղիությունը կարող է լինել «վատ իրավիճակից խուսափելու» ընտրություն, այն կարող է նաև լինել «անցանկալի սեռական հարաբերության ուղղակի արդյունք», ինչը հանդիպել է Տեխասի ծնողական ծրագրի ուսումնասիրության մասնակիցների մոտ 13%-ի դեպքում[31][34]։

Նիկարագուայում 2000-2010 թվականներին գրանցվել է մոտ 172,500 ծնունդ մինչև 14 տարեկան աղջիկների շրջանակներում, ինչը կազմում է այդ ժամանակահատվածում 10,3 միլիոն ծնունդների մոտ 13%-ը։ Դրա պատճառներն են աղքատությունը, օրենքները, որոնք արգելում են աբորտը բռնաբարության և ինցեստի դեպքում, արդարադատության անհասանելիությունը և մշակութային և իրավական համակարգում առկա համոզմունքները[5][35]։ 1992 թվականին Պերուում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 12-16 տարեկան մայրերի 90%-ը բեղմնավորվել է բռնաբարության միջոցով, սովորաբար հոր, խորթ հոր կամ այլ մերձավոր ազգականի կողմից[5]։ 1991 թվականին Կոստա Ռիկայում մինչև 15 տարեկան դեռահաս մայրերի 95%-ը հղիացել է բռնաբարության հետևանքով[5]։

Պատմության մեջ գրանցված ամենաերիտասարդ ծննդաբերած մայրերից շատերը վաղաժամ սեռական հասունություն են ապրել և հղիացել են բռնաբարության, հնարավոր է նաև ինցեստի հետևանքով։ Ամենակրտսերը՝ պերուացի Լինա Մեդինան, հղիացել է չորս տարեկանում և կենդանի պտուղ է ծննդաբերել 1939 թվականին՝ հինգ տարեկանում[36]

Բռնաբարություն ռազմական կոնֆլիկտների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակը կիրառել է հարկադիր մարմնավաճառություն : Ռանգուն, Բիրմա . 8 օգոստոսի 1945 թ. Ճապոնական կայսերական բանակի « հարմարավետ գումարտակներից » մի երիտասարդ էթնիկ չինուհի հարցազրույց է վերցնում դաշնակից սպայի կողմից:

Բռնաբարությունը դարեր շարունակ օգտագործվել է որպես հոգեբանական պատերազմի զենք՝ թշնամու սարսափեցնելու, նվաստացնելու և խարխլելու համար։ Բռնաբարությունը օգտագործվել է նաև որպես էթնիկ զտումների գործողություն՝ երեխաների էթնիկ պատկանելությունը փոխելու համար:[37]

Հարկադիր հղիություն է գրանցվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Բանգլադեշը, Դարֆուրը և Բոսնիան։ [38] Այնուամենայնիվ, ավելի հաճախ հղիությունը առաջանում է բռնաբարության հետևանքով, որն իրականացվել է առանց թշնամուն հղիացնելու մտադրության, ինչպես նկատվել է Արևելյան Թիմորում, Լիբերիայում, Կոսովոյում և Ռուանդայում հակամարտությունների ժամանակ[38]։ «Amnesty International(համաշխարհային համներում)» հասարակական շարժման ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և մարդու իրավունքների պաշտպան Գիտա Սահգալը մեկնաբանել է, որ ռազմական գործողությունների ժամանակ կատարված բռնաբարությունների պատճառը «պատերազմի ավարի» գաղափարը, կամ սեռական բավարարվածությունը չէ, այլ այն, որ բռնաբարությունը հաճախ օգտագործվում է էթնիկ հակամարտություններում՝ որպես հարձակվողների համար սոցիալական վերահսկողություն հաստատելու և էթնիկական սահմանները վերափոխելու միջոց[39]։ Երեխաներ կարող են ծնվել նաև այն կանանց և աղջիկների մոտ, ովքեր ստիպված են «ամուսնանալ» առևանգողների և բռնազավթողների հետ. դա տեղի է ունեցել Ինդոնեզիայի կողմից Արևելյան Թիմորի օկուպացիայի ժամանակ և Ուգանդայում «Տիրոջ դիմադրության բանակի» հակամարտության ժամանակ[40]։

Պատերազմի ժամանակ բռնաբարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1820 թվի բանաձևով ճանաչվել է ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն։ «Հարկադիր հղիությունը» նաև հատուկ թվարկված է որպես պատերազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն Հռոմի կանոնադրության մեջ, որը եղել է առաջին միջազգային քրեական տրիբունալը, որը երբևէ պաշտոնապես քրեականացրել է հարկադիր հղիությունը[41][42]։

Պատերազմի ժամանակ բռնաբարության հետևանքով ծնված երեխաները կարող են նույնացվել թշնամու հետ և մեծանալ խարանված և դուրս մնացած լինել իրենց համայնքների կողմից։ նրանք կարող են զրկվել հիմնական իրավունքներից կամ նույնիսկ սպանվել մինչև չափահաս դառնալը[38]։ Երեխաները հատկապես վտանգի տակ են նման բռնության ենթարկվելու, երբ նրանք էթնիկական պատկանելիության ճանաչելի նշաններ ունեն, ինչպես եղել է Դարֆուրի պատերազմի շրջանակներում ջանջավիդի զինվորների կողմից բռնաբարված Դարֆուրի կանանց կիսարաբ երեխաների դեպքում[43] Պատերազմական բռնաբարության ենթարկված երեխաները նույնպես վտանգի տակ են, քանի որ տրավմա ապրած մայրերի կողմից անտեսված լինելու պատճառով, որովհետև նրանք հաճախ չեն կարող բավարար խնամք ապահովել[43]։

Բռնաբարությունները Նանկինում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ճապոնական բանակը գրավեց Նանկինը, որն այն ժամանակ Չինաստանի մայրաքաղաքն էր։ Արդյունքում յոթ շաբաթ տևած օկուպացիայի ընթացքում, որը հայտնի է որպես Նանկինի կոտորած, բռնաբարվել է մոտ 80,000 կին[44]։ Բոլոր տարիքի չինացի կանայք և աղջիկները ենթարկվել են բռնաբարության, անդամահատման, խոշտանգումների, սեռական ստրկության և սպանվել; և անհայտ թվով կանայք հղի են մնացել[44]։ Նանկինյան շատ հղի կանայք ինքնասպանություն են գործել 1938 թվականին, իսկ մյուսները մանկասպանություն են գործել, երբ ծնվել են իրենց երեխաները[44]։ 20-րդ դարի մնացած ժամանակահատվածում չկա որևէ արձանագրություն, որ որևէ չինուհի հայտնած լինի, որ իր երեխան ծնվել է Նանկինի դեպքերի հետևանքով[44]։

Բոսնիայի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1995 թվականների Բոսնիայի պատերազմի ժամանակ հղիացնելու նպատակով բռնաբարությունը օգտագործվել է ցեղասպանություն իրականացնելու համար։ Զեկույցներ կան կանխամտածված «բռնաբարության ճամբարների» մասին, որոնք նախատեսված էին գերի մուսուլման և խորվաթ կանանց հղիացնելու համար։ Հաղորդվում է, որ կանայք պահվել են բանտում, մինչև նրանց հղիությունը չանցնի այն փուլը, երբ աբորտը արդեն անհնար կլիներ[45]։ Հայրիշխանական հասարակության համատեքստում, որտեղ երեխաները ժառանգում են իրենց հոր էթնիկ պատկանելությունը, նման ճամբարները նպատակ ունեին ստեղծել սերբ երեխաների նոր սերունդ[45]։ Կանանց «Տրեսնևկա» խումբը պնդում էր, որ ավելի քան 35000 կին և երեխա պահվել է սերբերի կողմից ղեկավարվող նման ճամբարներում[46][47][48]։ Մոտավոր հաշվարկներով զոհերի թիվը տատանվում է 20000-ից[49] մինչև 50000[50][51][52][53]

«Հավասարությունը հիմա»-ի խոսնակ Ֆերյալ Գարադին հայտնում է․[54]

Ընտանիքները բաժանվել էին, իսկ կանայք և երեխաները պահվում էին մարզադահլիճում, որտեղ տասը տարեկանից բարձր բոլոր կանայք և աղջիկները բռնաբարվում էին առաջին մի քանի օրերին... Բռնաբարության ճամբարներ կան ամբողջ երկրում։ Հազարավոր կանայք բռնաբարվում և սպանվում են։ Հազարավոր կանայք հղի են բռնաբարության հետևանքով։ Կրկին ու կրկին, ամենուր, որտեղ ես գնում էի Բոսնիա-Հերցեգովինայում և խորվաթական փախստականների ճամբարներում, կանայք ինձ պատմում էին զզվելի պատմություններ՝ իրենց սենյակում պահելու, բազմիցս բռնաբարելու և ասելու, որ իրենց կպահեն մինչև սերբ երեխաներ ծնեն։

Բոսնիայի պատերազմից հետո Միջազգային քրեական դատարանը թարմացրել է իր կանոնադրությունը՝ արգելելու «բռնի կերպով հղիացած մեկ կամ մի քանի կանանց՝ ցանկացած բնակչության էթնիկ կազմի վրա ազդելու մտադրությամբ սեռական կապի պարտադրելու համար»[55]։

Բուժում և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարությունից հետո անմիջապես արձանագրությունները պահանջում են, որ բժիշկները գնահատեն տուժողի հղիանալու հավանականությունը՝ կնոջը հասցված ֆիզիկական վնասը գնահատելիս։ Արձանագրվում է նաև անցյալում բեղմնականխիչների օգտագործման պատմությունը, քանի որ հակաբեղմնաորիչների օգտագործումը մինչև բռնաբարությունը ազդում է նրա հղիանալու հավանականության վրա[56]։ Բռնաբարվածի բժշկական խնամքի ընթացակարգում սահմնանված է նաև շտապ հակաբեղմնավորիչների և հղիության արհեստական ​​ընդհատման վերաբերյալ խորհրդատվություններ անց կացնելը այն երկրներում, որտեղ դա օրինական է[57]։ 1960-ականներին կատարվեց փորձ՝ բռնաբարությունից հետո բարձր չափաբաժիններով էստրոգենի հաբեր օգտագործվեցին որպես փորձարարական բուժում, իսկ 1972-ին կանադացի բժիշկ Ա. Ալբերտ Յուզպեն և նրա գործընկերները սկսեցին համակարգված ուսումնասիրություններ էթինիլէստրադիոլի և նորգեստրելի օգտագործման վերաբերյալ՝ բռնաբարությունից հետո շտապ հակաբեղմնավորում ապահովելու համար։ Այս բուժումները 84%-ով նվազեցրին բռնաբարությունից հետո հղիության մակարդակը[58]։ Այս մեթոդն այժմ կոչվում է Յուզպեի ռեժիմ[59]։ Հղիության կանխարգելման միջոցների կիրառումից առաջ բռնաբարության զոհին տրվում է ՄԽԳ հղիության թեստ՝ պարզելու համար, թե արդյոք նա արդեն հղի է եղել մինչև բռնաբարությունը[60]։ Վերջին 48 ժամվա ընթացքում հղիացած կնոջ ՄԽԳ հղիության թեստի արդյունքը բացասական կլինի, իսկ եթե նա արդեն հղի է եղել մինչև բռնաբարությունը՝ դրական։ Բռնաբարության հետևանքով հղիությունը կարող է հայտնաբերվել երկշաբաթյա հետևողական այցերի ժամանակ:[61] Շտապ բուժօգնությունից հետո կլինիկական բժիշկները տեղեկատվություն են տրամադրում նաև հղիության և այլ բարդությունների մասին, ինչպիսիք են վարակը և հուզական վնասվածքը[60]։

Բռնաբարության հետ կապված հղիությունը դադարեցնելու կամ կրելու, երեխային պահելու կամ որդեգրման դնելու որոշումները կարող են լուրջ տրավմատիկ ազդեցություն թողնել կնոջ վրա[62] Բռնաբարության հետևանքով հղիության արհեստական ​​ընդհատումների մակարդակը զգալիորեն տարբերվում է ըստ մշակույթի և ժողովրդագրության. կանայք, ովքեր ապրում են այն երկրներում, որտեղ աբորտն անօրինական է, հաճախ պետք է ստիպված ծննդաբերեն կամ գաղտնի ենթարկվեն վտանգավոր, ընդհատակյա աբորտի[29]։ Որոշ կանայք չեն ցանկանում աբորտ անել կրոնական կամ մշակութային պատճառներով[63]։ Դեպքերի մեկ երրորդում բռնաբարության հետ կապված հղիությունները չեն հայտնաբերվում մինչև հղիության երկրորդ եռամսյակը, ինչը կարող է նվազեցնել կնոջ հնարավորությունները, հատկապես, եթե նա հեշտությամբ չի կարող օգտվել օրինական աբորտից կամ դեռ վերականգնվում է բուն բռնաբարության տրավմայից[64]։

Միացյալ Նահանգներում 1987 թվականին հարցաքննված 1900 կանանց 1 տոկոսը որպես աբորտ անելու պատճառ նշել է բռնաբարությունը կամ ինցեստը. Դրանցից 95 տոկոսը նշել է նաև այլ պատճառներ[65]։ 1996-ին ԱՄՆ-ի հազարավոր կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ բռնաբարության հետևանքով հղիությունների 50%-ը ընդհատվել է, 12%-ը հանգեցրել է վիժման, իսկ 38%-ը ծնվել է և կամ որդեգրվել կամ մեծացվել բռնաբարվածի կողմից[14]։ ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ ամերիկուհիների 38%-ից մինչև պերուացի դեռահասների 90%-ը բռնաբարությունից բխած հղիությունը չեն ընդհատել[11][66]։ Պերուի Լիմայում, որտեղ աբորտն անօրինական է, 12-ից 16 տարեկան աղջիկների 90%-ը, ովքեր հղիացել են բռնաբարության հետևանքով, հղիությունը պահպանել են[66]։ Բռնաբարությունից ծնված բոլոր երեխաների 1%-ը դրվում է որդեգրման. Բռնաբարությունից բեղմնավորված երեխաների թիվը, որոնք հանձնվում են որդեգրման, պարզվել է, որ մի ուսումնասիրության ժամանակ կազմում է մոտ 6%, իսկ մյուսում` 26%։ Բռնաբարությունից ծնված բոլոր երեխաների 1%-ը ուղարկվում է որդեգրման. մի ուսումնասիրության ժամանակ այդ թիվը կազմել է մոտ 6%, իսկ մյուսում` 26%[67]։ Երբ մայրը նեոնատիցիդ է գործում՝ սպանելով 24 ժամից փոքր երեխայի, երեխայի ծննդի պատճառը ամենայն հավանականությամբ բռնաբարությունն է եղել, թեև այլ հոգեբանական և իրավիճակային գործոններ կարող են և առկա լինել[68]։ Որոշ մարդիկ դիմում են թմրանյութերի կամ ալկոհոլի` բռնաբարությունից հետո հուզական տրավման հաղթահարելու համար. հղիության ընթացքում դրանց օգտագործումը կարող է վնասել պտղին[69]։

Բռնաբարությունից ծնված երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մայրն ընտրում է իր երեխային դաստիարակել բռնաբարության մեջ, բռնաբարության տրավմատիկ ազդեցությունը և երեխայի արյունակցական կապը բռնաբարողի հետ կարող են ստեղծել որոշակի հոգեբանական մարտահրավերներ, սակայն բեղմնավորման հանգամանքը հոգեբանական խնդիրների առաջանալու երաշխիք չէ[67][70]։ Եթե ​​կինը նույնիսկ որոշի պահել և մեծացնել երեխային, նա կարող է մեկ է դժվարությամբ ընդունել երեխային և թե՛ մայրը, թե՛ երեխան որոշ հասարակություններում բախվում են օստրակիզմի[71]։

Մայրերը կարող են բախվել նաև իրավական դժվարությունների։ ԱՄՆ նահանգների մեծ մասում բռնաբարողը պահպանում է ծնողական իրավունքները[72]։ Իրավաբան Շաունա Փրեվիտի հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնաբարողի հետ շարունակական շփումը վնասակար է երեխային պահող կանանց համար[72]։ 2012-ին նա գրել է, որ ԱՄՆ-ում 31 նահանգներ բռնաբարողներին թույլ են տալիս պահպանել խնամակալության և տեսակցության իրավունքը բռնաբարության արդյունքում բեղմնավորված երեխաների նկատմամբ[70]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները, որոնք բռնաբարության հետևանքով, պատմության տարբեր ժամանակներում սպանվել են իրենց մայրերի կողմից։ Հին և միջին դարերում նման մանկասպանությունը արգելված չէր (սակայն միջնադարյան Եվրոպայում այդ մայրերը պիտի ապաշխարեին[64]։

Beliefs about whether rape can result in pregnancy[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն բժիշկ Գալենի համոզմունքը, որ կանայք չեն կարող հղիանալ առանց հաճույքի, դարեր շարունակ ազդել է բժշկական և իրավական մտածողության վրա:

Համոզմունքը, որ բռնաբարությունը չի կարող հղիության հանգեցնել, դարեր շարունակ լայնորեն տարածված են եղել ինչպես իրավական, այնպես էլ բժշկական դաշտերում[73][74]։ Հին հույն բժիշկ Գալենը կարծում էր, որ կինը պետք է հաճույք ապրի «սերմնահեղուկ արտադրելու» և հղիանալու համար, և չի կարող նման հաճույք ստանալ անցանկալի սեռական ակտից[75]։ Գալենի մտածելակերպը լայնորեն ազդել է մարդկանց պատկերացումների վրա՝ միջնադարյան Անգլիայից մինչև գաղութային Ամերիկա[75]։ Արիստոտելը համաձայն չէր, քանի որ կարծում էր, որ «կանանց մարմինը բավականաչափ տաք չէ սերմնահեղուկ արտադրելու համար»[76]։ Իգական վերարտադրումը շատ առումներով դիտվում էր տղամարդու վերարտադրողական պրոցեսների ոսպնյակի միջոցով․ համարվում էր, որ կանացի օրգանները գործում են որպես տղամարդու օրգանների հակադիր տարբերակներ, և, հետևաբար, բեղմնավորման համար օրգազմը պարտադիր չէ[73]։

Դարեր անց, միջնադարյան Եվրոպայում, այն ​​համոզմունքը, որ հղիությունը չի կարող տեղի ունենալ առանց համաձայնության դեռևս ստանդարտ էր. փաստորեն, կնոջ կողմից հղիանալը համարվում էր տղամարդու համար օրինական պաշտպանություն բռնաբարության մեղադրանքից[74]։ Սա սահմանվել է ավատքը ծածկագրված էր միջնադարյան բրիտանական իրավունքի Ֆլետա և Բրիտոն տեքստերում[73] Բրիտոնը սահմանում է․[77]

Եթե ​​ամբաստանյալը խոստովանում է փաստը, բայց միաժամանակ ասում է, որ կինը հղիացել է իրենից և կարող է դա ապացուցել, ապա մեր կամքն այն է, որ դա հանցանք չհամարվի, քանի որ ոչ մի կին չի կարող հղիանալ, եթե չհամաձայնի։

Միջնադարյան գրականագետ Կորին Սաունդերսը խոստովանեց, որ դժվար է որոշել, թե որքան տարածված է այն համոզմունքը, որ հղիությունը ենթադրում է համաձայնություն, բայց եզրակացրեց, որ դա ազդել է «առնվազն որոշ արդարադատների վրա»՝ մեջբերելով 1313 թվի Կենտի դատական գործը[78]։ Ի հակադրություն դրան, 12-րդ դարի իր հանրաճանաչ "Դրագմատիկոնում" վաղ գիտնական փիլիսոփա Վիլհելմ Կոնշսկին նշել է Ջեֆրի Պլանտագենետի ՝ Ֆրանսիայում Անժուի կոմսի և նրա հորէ՝ Անգլիայի թագավոր Հենրի II — ի առարկությունը Գալենի գաղափարի դեմ ՝ ասելով, որ անկասկած բռնաբարության որոշ դեպքեր հանգեցնում են երեխաների ծնունդին. Վիլհելմը խոստովանեց, որ դա տեղի է ունեցել, բայց պնդեց, որ դա պարզապես ապացույց է այն բանի, որ որոշ կամ բոլոր կանայք ակամա մարմնական հաճույք են համաձայնության[79]։ Ուիլյամը խոստովանում էր, որ դա տեղի է ունեցել, բայց պնդում էր, որ դա պարզապես ապացույցն է այն բանի, որ որոշ կամ բոլոր կանայք ակամա մարմնական հաճույք են ստացել բռնաբարության ժամանակ՝ չնայած ողջամիտ համաձայնության բացակայությանը։ Այնուամենայնիվ, նույն հիմնավորումը օգտագործվել է որպես մարմնավաճառների ծննդաբերության ենթադրյալ հազվադեպության բացատրություն[79]։

1700-ականների վերջին գիտնականներն այլևս միակարծիք չէին այն հարցում, որ հղիությունն անհնար է առանց հաճույք ստանալու, չնայած այդ տեսակետը դեռ տարածված էր։ 1795 թվականի բրիտանական «թագի շահերի պաշտպանության մասին տրակտատ (անգլ.՝ Treatise of Pleasures of the Crown)» իրավական փաստաթղթում սահմանել է, որ մարդկանց հավատալիքները չպիտի դառնան հիմք իրավական գործընթացի համար, որովհետև դրանք ոչ միշտ են կենսաբանորեն ճշգրիտ[74][80]։

Սամուել Ֆարի 1814 թվականի "բժշկական իրավունքի տարրեր" բրիտանական իրավական տեքստում նշված է, որ բեղմնավորումը "հավանաբար" չի կարող տեղի ունենալ առանց կնոջ «հաճույքի», այնպես որ "բացարձակ բռնաբարությունը" դժվար թե հանգեցներ հղիության[73][81]։ Մյուս կողմից, ԱՄՆ-ում 1820 թվականին Արկանզասի երկրամասում տեղի ունեցած նախադեպային դատական ​​գործով տղամարդն իրեն արադարացրել է բռնաբարության մեղադրանքում, քանի որ տուժողը հղիացել է, սակայն դատարանը մերժել է փաստարկը[82]։;

Այյն հնացած գաղափարը, որ եթե կինը հղիանում է, ապա դա չէր կարող բռնաբարություն լինել, քանի որ դրա համար նա պետք է համաձայնություն տար, ամբողջությամբ հերքվել է։  Հայտնի է, որ բեղմնավորումը կախված չէ կնոջ գիտակցությունից կամ կամքից։ Եթե արգանդի օրգանները գտնվում են բեղմնավորման համար բարենպաստ վիճակում, դա կարող է տեղի ունենալ նույնքան հեշտությամբ, որքան եթե սեռական ակտը կամավոր էր։

Վերջին շրջանում օրինական աբորտների հակառակորդները պնդում են, որ բռնաբարության հետևանքով հղիությունը հազվադեպ է լինում[7][2]։ 1972 թվականի մի հոդվածում բժիշկ և աբորտների դեմ պայքարի ակտիվիստ Ֆրեդ Մեքլենբուրգը պնդում էր, որ բռնաբարության արդյունքում հղիությունը "չափազանց հազվադեպ է" ՝ հավելելով, որ բռնաբարության արդյունքում վնասվածք ստացած կինը "չի ունենա օվուլյացիա, նույնիսկ եթե այն «պլանավորված է»[83] Բլայթ Բերնարդը The Վաշինգթոն Փոսթում գրել է. "այս հոդվածը ազդել է աբորտների դեմ պայքարող ակտիվիստների երկու սերունդների վրա և նպատակ է ունեցել ստեղծել բժշկական նախադեպ՝ հետագայում առանց բացառության բոլոր աբորտներն արգելելու համար[84]։

Իսլամական օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Յան Թալբոտը գրել է այն մասին, որ բռնաբարության և հղիության վերաբերյալ Ղուրանի վրա հիմնված օրենսգրքեր ունեցող իսլամական երկրները օգտագործում են Ղուրանի Ան-Նուր Սուրայի, հատված 2-ը, որպես իրավական հիմք. «Բոլոր սեռական հանցագործություններում մեղադրման համար օրենքը պահանջում էր կա՛մ ինքնախոստովանություն, կա՛մ չորս ուղղամիտ (սալահ) մուսուլման տղամարդկանց ցուցմունքներ։ Տղամարդու դեպքում ինքնախոստովանությունը ենթադրում էր արարքի բանավոր խոստովանություն, իսկ կանանց համար պարտադիր էին բժշկական զննումները և բռնաբարության հետևանքով հղիությունը համարվում էր՝ հակառակը, կնոջ մեղավորության ապացույց»։ Նաև, իսլամական օրենքի համաձայն՝ կինը կարող է սպանել իր բռնաբարողին[85]։

Տղամարդ զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարությունից հղիություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ զոհը արական սեռի է, իսկ բռնաբարողը` իգական։ Նման շատ դեպքեր վերաբերում են անչափահաս տղաների բռնաբարությանը չափահաս կանանց կողմից, որոնք հետագայում հղիացել են։ Կանզասում «Հերմեսմանը ընդդեմ Սեյերի» նախադեպային դատական գործի արդյունքում հաստատվեց, որ բռնաբարության զոհ 13-ամյա տղամարդը կարող է պատասխանատվություն կրել բռնաբարության հետևանքով առաջացած երեխայի աջակցության վճարման[86][87][88]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dellorto, Danielle (22 August 2012). "Experts: Rape does not lower odds of pregnancy". CNN Health.
  2. 2,0 2,1 Begley, Sharon; Heavey, Susan (20 August 2012). "Rape trauma as barrier to pregnancy has no scientific basis". Reuters. Archive version.
  3. 3,0 3,1 3,2 Gottschall, Jonathan A.; Gottschall, Tiffani A. (2003). «Are per-incident rape-pregnancy rates higher than per-incident consensual pregnancy rates?». Human Nature. 14 (1): 1–20. doi:10.1007/s12110-003-1014-0. PMID 26189986. S2CID 20886610.
  4. Boyer, Debra; Fine, David (1992). «Sexual Abuse as a Factor in Adolescent Pregnancy and Child Maltreatment». Family Planning Perspectives. 24 (1): 4–19. doi:10.2307/2135718. ISSN 0014-7354. JSTOR 2135718. PMID 1601126.
  5. 5,0 5,1 5,2 5,3 O'Toole, Laura L.; Schiffman, Jessica R., eds. (1997). Gender Violence: Interdisciplinary Perspectives. NYU Press. էջ 235. ISBN 978-0-8147-8041-1.
  6. Brian Clowes, The Facts of Life: An Authoritative Guide to Life & Family Issues, Chapter 3: Exceptions for Abortion: The Frequency of Rape-Caused Pregnancies Արխիվացված 27 Օգոստոս 2012 Wayback Machine (Human Life International, 1997). 978-1-55922-043-9.
  7. 7,0 7,1 «Health Experts Dismiss Assertions on Rape». The New York Times. 2012 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Garance Franke-Ruta, Analysis — A Canard That Will Not Die: 'Legitimate Rape' Doesn't Cause Pregnancy, National Journal (21 August 2012).
  9. Kim Geiger, Statistics on rape and pregnancy are complicated, Los Angeles Times, 23 August 2012. Retrieved 24 May 2014.
  10. Sue Owen, Surveys show wide disagreement on number of rape-related pregnancies per year, Politifact, Austin American Statesman, 15 August 2013. Retrieved 24 May 2014.
  11. 11,0 11,1 11,2 Holmes, Melisa M.; Resnick, Heidi S.; Kilpatrick, Dean G.; Best, Connie L. (1996). «Rape-related pregnancy: Estimates and descriptive characteristics from a national sample of women». American Journal of Obstetrics and Gynecology. 175 (2): 320–4, discussion 324–5. doi:10.1016/S0002-9378(96)70141-2. PMID 8765248. (abstract also available at NIH pubmed site Retrieved 24 May 2014.)
  12. Stewart, Felicia H; Trussell, James (2000). «Prevention of pregnancy resulting from rape: A neglected preventive health measure». American Journal of Preventive Medicine. 19 (4): 228–9. doi:10.1016/S0749-3797(00)00243-9. PMID 11064225.
  13. Sue Owen, Surveys show wide disagreement on number of rape-related pregnancies per year, Politifact, Austin American Statesman, 15 August 2013. Retrieved 24 May 2014.
  14. 14,0 14,1 Thornhill, Randy; Palmer, Craig T. (2001). A Natural History of Rape: Biological Bases of Sexual Coercion. MIT Press. էջ 100. ISBN 978-0-262-70083-2.
  15. Koss, Mary P.; Gidycz, Christine A.; Wisniewski, Nadine (1987). «The scope of rape: Incidence and prevalence of sexual aggression and victimization in a national sample of higher education students». Journal of Consulting and Clinical Psychology. 55 (2): 162–70. doi:10.1037/0022-006X.55.2.162. PMID 3494755. S2CID 2814727.
  16. 16,0 16,1 Hazelwood and Burgess, 2009, էջ 28
  17. Mulugeta, E; Kassaye, M; Berhane, Y (1998). «Prevalence and outcomes of sexual violence among high school students». Ethiopian Medical Journal. 36 (3): 167–74. PMID 10214457.
  18. 18,0 18,1 Fessler, Daniel M.T. (2003). «Rape is not less frequent during the ovulatory phase of the menstrual cycle». Psychology, Evolution & Gender. 5 (3): 127–47. doi:10.1080/14616660410001662361.
  19. 19,0 19,1 Smith, Robert L. (2005). «Human sperm competition». In Shackelford, Todd K.; Pound, Nicholas (eds.). Sperm Competition in Humans: Classic and Contemporary Readings. Taylor & Francis. ISBN 978-0-387-28036-3.[Հղում աղբյուրներին]
  20. 20,0 20,1 Fox, C. A.; Fox, B. (1971). «A Comparative Study of Coital Physiology, with Special Reference to the Sexual Climax». Reproduction. 24 (3): 319–36. doi:10.1530/jrf.0.0240319. PMID 4926898.
  21. 21,0 21,1 Jöchle, Wolfgang (1973). «Coitus-induced ovulation». Contraception. 7 (6): 523–64. doi:10.1016/0010-7824(73)90023-1.
  22. 22,0 22,1 Jöchle, W (1975). «Current research in coitus-induced ovulation: A review». Journal of Reproduction and Fertility. Supplement (22): 165–207. PMID 810583.
  23. Chavanne, Tara J; Gallup, Gordon G (1998). «Variation in Risk Taking Behavior Among Female College Students as a Function of the Menstrual Cycle». Evolution and Human Behavior. 19 (1): 27–32. Bibcode:1998EHumB..19...27C. doi:10.1016/S1090-5138(98)00016-6.
  24. McKibbin, William F.; Shackelford, Todd K.; Goetz, Aaron T.; Starratt, Valerie G. (2008). «Why do men rape? An evolutionary psychological perspective». Review of General Psychology. 12: 86–97. doi:10.1037/1089-2680.12.1.86. S2CID 804014.
  25. Thornhill, Randy; Palmer, Craig T (2000). «Why men rape». The Sciences. 40 (1): 30–6. doi:10.1002/j.2326-1951.2000.tb03465.x. ISSN 0036-861X. OCLC 93004665.
  26. 26,0 26,1 Landry, David J.; Forrest, Jacqueline Darroch (1995). «How Old Are U.S. Fathers?». Family Planning Perspectives. 27 (4): 159–61, 165. doi:10.2307/2136260. JSTOR 2136260. PMID 7589357.
  27. Males, Mike; Chew, Kenneth S Y (1996). «The ages of fathers in California adolescent births, 1993». American Journal of Public Health. 86 (4): 565–8. doi:10.2105/AJPH.86.4.565. PMC 1380562. PMID 8604792.
  28. Michael M. v. Sonoma County Superior Court, 450 U.S. 464 (1981).
  29. 29,0 29,1 Krug, 2002, էջ 162
  30. Blinn-Pike, Lynn; Berger, Thomas; Kuschel, Diane; Kaplan, Michael; Kaplan, M (2002). «Is There a Causal Link between Maltreatment and Adolescent Pregnancy? A Literature Review». Perspectives on Sexual and Reproductive Health. 34 (2): 68–75. doi:10.2307/3030209. JSTOR 3030209. PMID 12043711.
  31. Kenney, Janet W.; Reinholtz, Cindy; Angelini, Patti Jo (1997). «Ethnic differences in childhood and adolescent sexual abuse and teenage pregnancy». Journal of Adolescent Health. 21 (1): 3–10. doi:10.1016/S1054-139X(97)00035-9. PMID 9215504.
  32. Saewyc, Elizabeth M.; Magee, Lara Leanne; Pettingell, Sandra E. (2004). «Teenage Pregnancy and Associated Risk Behaviors Among Sexually Abused Adolescents». Perspectives on Sexual and Reproductive Health. 36 (3): 98–105. doi:10.1363/3609804. PMID 15306268.
  33. Kellogg, ND; Hoffman, TJ; Taylor, ER (1999). «Early sexual experiences among pregnant and parenting adolescents». Adolescence. 34 (134): 293–303. PMID 10494978.
  34. Silva, José Adán (2012 թ․ օգոստոսի 22). «Pregnant Nicaraguan Girls Forced to Become Mothers». IPS. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. Brown, Elgar (1939 թ․ հուլիսի 11). «American scientists await U.S. visit of youngest mother: Peruvian girl and baby will be exhibited». San Antonio Light. էջ 2A.
  36. Carpenter, 2007, էջեր 1–2
  37. 38,0 38,1 38,2 Carpenter, 2007, էջ 2
  38. Smith-Spark, Laura (2004 թ․ դեկտեմբերի 8). «In Depth | How did rape become a weapon of war?». BBC News. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  39. Carpenter, 2007, էջ 5, 94–95
  40. «Geneva Conventions as Discussed in Rape Crime». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  41. 2012 law-review paper.
  42. 43,0 43,1 Carpenter, 2007, էջ 5
  43. 44,0 44,1 44,2 44,3 Smith, 2004, էջ 194–5
  44. 45,0 45,1 Hazelwood and Burgess, 2009, էջ 34
  45. de Brouwer, 2005, էջեր 9–10
  46. Angela Robson (1993 թ․ հունիս). «Rape: Weapon of War». New Internationalist. No. 244. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  47. «Bosnia: Landmark Verdicts for Rape, Torture, and Sexual Enslavement». Human Rights Watch. 2001 թ․ փետրվարի 22.
  48. «short time line of Yugoslav war with number of rapes» (PDF). Massachusetts Institute of Technology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 26-ին.
  49. Zimonjic, Vesna Peric (2006 թ․ փետրվարի 20). «Film award forces Serbs to face spectre of Bosnia's rape babies». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  50. Aldi, Halilovic (2000 թ․ դեկտեմբերի 21). «Odjek – revija za umjetnost i nauku – Zločin silovanja u BiH». Odjek.ba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  51. «Grbavica (film)». Coop99.at. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  52. «ICTY: Krnojelac verdict». United Nations. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  53. Gharahi, Feryal (1993 թ․ փետրվարի 1). «Bosnia-Herzegovina: Mass Rape, Forced Pregnancy, Genocide». Equality Now. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  54. de Brouwer, 2005, էջ 145
  55. Krug, 2002, էջեր 162, 166
  56. Krug, 2002, էջ 166
  57. Yuzpe, AA; Smith, RP; Rademaker, AW (1982). «A multicenter clinical investigation employing ethinyl estradiol combined with dl-norgestrel as postcoital contraceptive agent». Fertility and Sterility. 37 (4): 508–13. doi:10.1016/S0015-0282(16)46157-1. PMID 7040117.
  58. Haspels, AA (1994). «Emergency contraception: A review». Contraception. 50 (2): 101–8. doi:10.1016/0010-7824(94)90046-9. PMID 7956209.
  59. 60,0 60,1 Jenkins and Braen, 2004, էջ 311
  60. Jenkins and Braen, 2004, էջեր 311–312
  61. de Brouwer, 2005, էջ 225
  62. Price, 2007, էջ 173
  63. 64,0 64,1 Solomon, Andrew (2012 թ․ օգոստոսի 29). «The Legitimate Children of Rape». The New Yorker. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  64. Lewin, Tamar (1989 թ․ հոկտեմբերի 13). «Rape and Incest: Just 1% of All Abortions». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  65. 66,0 66,1 Tobach, Ethel; Reed, Rachel (2003). «Understanding rape». In Travis, Cheryl Brown (ed.). Evolution, Gender, and Rape. MIT Press. ISBN 978-0-262-70090-0.[Հղում աղբյուրներին]
  66. 67,0 67,1 Palmer, Brian (2012 թ․ օգոստոսի 22). «Should a Mother Tell Her Child He Was Conceived in a Rape?». Slate. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  67. Eric W. Hickey (2003 թ․ հուլիսի 22). «Child killing». Encyclopedia of Murder and Violent Crime. SAGE. էջեր 78–80. ISBN 978-0-7619-2437-1. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  68. Price, 2007, էջ 151–152
  69. 70,0 70,1 Prewitt, Shauna (2012 թ․ օգոստոսի 22). «Raped, pregnant and ordeal not over». CNN.
  70. de Brouwer, 2005, էջ 144
  71. 72,0 72,1 Prewitt, Shauna R. (2010). «Giving Birth to a 'Rapist's Child': A Discussion and Analysis of the Limited Legal Protections Afforded to Women Who Become Mothers Through Rape». Georgetown Law Journal. 98 (3): 831–62. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  72. 73,0 73,1 73,2 73,3 Vanessa Heggie Արխիվացված 30 Հուլիս 2012 Wayback Machine, 'Legitimate rape' – a medieval medical concept, The H Word, hosted by The Guardian (20 August 2012).
  73. 74,0 74,1 74,2 Tucker, Jennifer. The Medieval Roots of Todd Akin's Theories, The New York Times (23 August 2012).
  74. 75,0 75,1 Smith, 2004, էջ 155
  75. Salisbury, Joyce (2001). Encyclopedia of Women in the Ancient World. ABC-CLIO. էջ 144. ISBN 9781576070925.
  76. Francis Morgan Nichols (1865). Britton; the French Text Carefully Revised with an English Translation, Introduction and Notes. Clarendon Press. էջ 114. ISBN 9780598380487. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  77. Saunders, Corinne J. (2001). Rape and Ravishment in the Literature of Medieval England. D. S. Brewer, 978-0-85991-610-3
  78. 79,0 79,1 Adamson, Peter (2019), Medieval Philosophy, A History of Philosophy without Any Gaps, Vol. 4, Oxford: Oxford University Press, էջ 100, ISBN 978-0-19-884240-8.
  79. William Hawkins, Treatise of Pleas of the Crown, seventh edition, p. 308 (London, 1795).
  80. Samuel Farr, Elements of Medical Jurisprudence, second edition, chapter IV (London, 1814). See also scanned original book.
  81. Hempstead, Samuel H; Circuit Court (9Th Circuit), United States; Superior Court, Arkansas; District Court (Arkansas), United States (1856). U.S. v. Dickinson, 1 Hempstead Reporter 1 (1820 Ark. Territory), at 2 n.1.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  82. Mecklenburg, Fred E. (1972). The Indications for Induced Abortion: A Physician's Perspective. In Abortion and Social Justice, Thomas Hilgers and Dennis Horan, eds., p. 50. Sheed & Ward, 978-0-8362-0542-8
  83. Bernhard, Blythe (22 August 2012). The roots of Rep. Todd Akin's "legitimate" rape remarks. The Washington Post
  84. Talbot Ian (1998). Pakistan: A Modern History. Palgrave Macmillan. p. 276. 978-0-312-21606-1
  85. «Court Tells Youth to Support Child He Fathered at Age 13». New York Times. 1993 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  86. «Arizona Is Requiring A Male Statutory Rape Victim To Pay Child Support». Business Insider. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  87. «Statutory Rape Victim Ordered To Pay Child Support». Chicago Tribune. 1996 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]