Օվուլյացիա
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «-»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Օվուլյացիա | |
---|---|
Տեսակ | ֆիզիոլոգիական գործընթաց |
Ենթադաս | multicellular organismal reproductive process?[1] և menstrual cycle phase? |
Մասն է | female gamete generation?[1] |
Նախասկզբնակ | E1.0.0.0.0.0.7 |
MeSH | G08.686.784.690 |
Terminologia Embryologica | E1.0.0.0.0.0.7 |
Նկարագրված է | Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 |
Ovulation Վիքիպահեստում |
Օվուլյացիա (լատին․՝ ovulla-ձվիկ ), հասուն ֆոլիկուլի պատռումից ձվաբջջի հեռացում՝ ձվարանից դեպի արգանդափող։ Օվուլյացիայի ընթացքում ձվաբջիջը գտնվում է երկրորդ կարգի օվոցիտի հասունացման փուլում (տես՝ օոգենեզ)։ Ֆոլիկուլից ձվաբջիջը մտնում է ձվուղի (կնոջ մոտ կոչվում է արգանդափող), որտեղ տեղի է ունենում բեղմնավորում։ Օվուլյացիայի կենսաբանական իմաստը բաղկացած է ֆոլիկուլից ձվաբջջի ազատումից՝ այն բեղմնավորելու և սեռական ուղիներով հետագա անցնելու համար[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլը սկսվելուց 14 օր առաջ (28-օրյա ցիկլով դա տեղի է ունենում 14-րդ օրը, սակայն միջինից շեղումը որոշ չափով նորմալ է)։ Ձվաբջիջը ֆոլիկուլից ազատելու գործընթացը տևում է ոչ ավելի, քան մեկ ժամ, այնուհետև, երբ այն մտնում է արգանդափողի ձագար, ձվաբջիջը պահպանում է մոտ մեկ օրվա ընթացքում բեղմնավորվելու ունակությունը։ Ձվաբջջի բեղմնավորման գործընթացը տևում է ոչ ավելի, քան մեկ ժամ[3]։ Օբյեկտիվորեն, կինը ի վիճակի չէ զգալ օվուլյացիայի պահը։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում օվուլյացիայի հավանականությունը մեծ է, կոչվում է օվուլյատոր ժամանակահատված։ Օվուլյատոր ժամանակահատվածը չունի հստակ տևողություն, տարբեր հետազոտողներ նշում են օվուլյատոր ժամանակահատվածի տարբեր տևողություն․ դա կախված է օվուլյացիայի որոշման մեթոդներից։ Բժշկական հաստատություններում տարածված են օվուլյացիայի որոշման հետևյալ մեթոդները ՝ ձվարանների ֆոլիկուլների ուլտրաձայնային ախտորոշում, արյան մեջ լյուտեինացնող հորմոնի խտության որոշում[2]։
Տանը օգտագործվում է լյուտեինացնող հորմոնի կոնցենտրացիայի ստուգումը մեզում, ինչպես նաև ջերմաչափման մեթոդը՝ պարզեցված է օվուլյացիայի ժամանակահատվածը որոշվում է ըստ օրացուցային հաշվարկի։ Բեղմնավորումը տեղի է ունենում օվուլյացիայի ընթացքում։ Այս ժամանակահատվածում կինը հաճախ ունենում է բարձր սեռական ցանկություն։
Օվուլյացիայի գործընթացը կառավարվում է հիպոթալամուսի կողմից, որը կարգավորում է հիպոֆիզի առաջային բլթի աշխատանքը։ Կարգավորումն իրականացվում է գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի միջոցով, որի գործողության ներքո հիպոֆիզը արյան մեջ արտազատում է գոնադոտրոպ հորմոններ ՝ լյուտեինացնող հորմոն և ֆոլիկուլոխթանիչ հորմոն[3]։ Դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար (նախա-օվուլյացիոն) փուլում ձվարանների ֆոլիկուլը զգալիորեն չափերով մեծանում է (ֆոլիկուլոխթանիչ հորմոնի ազդեցության հետևանքով)։ Օվուլյացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվարանների ֆոլիկուլը մեծանում է։ Հասունանալով՝ ֆոլիկուլը հասնում է մոտավորապես 2 սմ տրամագծի[3]։ Ձվաբջիջը զարգանում է ֆոլիկուլի ներսում։ Հասունանալիս ֆոլիկուլը արտազատում է էստրոգեններ՝ հորմոններ, որոնք համակարգային ազդեցություն են ունենում, սակայն ավելի շատ՝ կնոջ վերարտադրողական օրգանների վրա։ Էստրոգենների ազդեցության տակ հիպոֆիզի առաջի բլթը կարճ ժամանակում արտազատում է լյուտեինացնող հորմոնի (LH) լրացուցիչ քանակություն (կոչվում է «LH օվուլյատոր գագաթ»), որը խթանում է ձվաբջջի հասունացումը (մեյոզի առաջին բաժանումը)։ Հասունանալուց հետո ֆոլիկուլում առաջանում է պատռվածք, որի միջոցով ձվաբջիջը թողնում է ֆոլիկուլը[4]։ Մոտ 36-48 ժամ է անցնում LH օվուլյատոր գագաթի և օվուլյացիայի միջև։ Հետովուլյացիոն փուլում (դեղին մարմնիկի փուլ) ձվաբջիջը սովորաբար շարժվում է արգանդափողի երկայնքով դեպի արգանդ։ Եթե ձվաբջջի բեղմնավորում է տեղի ունեցել, ապա երրորդ-չորրորդ օրը սաղմը մտնում է արգանդի խոռոչ, իսկ հինգերորդից յոթերորդ օրը տեղի է ունենում ներդրման գործընթացը[4]։
Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է արգանդափողում մոտ 24 ժամվա ընթացքում[3]։
Անօվուլյացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտանային ցիկլ, որը բնութագրվում է ձվարաններից ձվարանի դուրսբերման բացակայությամբ, կոչվում է անօվուլյացիա։ Անօվուլյացիան էնդոկրին անպտղության ամենատարածված տարբերակներից մեկն է։ Օլիգոօվուլյացիայի (ոչ նորմալ հազվադեպ օվուլյացիա) և անօվուլյացիայի ընդհանուր պատճառներից մեկը՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն է[3][4]։
Ծանսթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
- ↑ 2,0 2,1 Гинекология / Э. К. Айламазян. — СПб.: СпецЛит, 2013. — 2-е изд., испр. и доп. — 415 с.: ил. — С. 268. — 978-5-299-00527-1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 H. Teede, A. Deeks, L. Moran Polycystic ovary syndrome: a complex condition with psychological, reproductive and metabolic manifestations that impacts on health across the lifespan(անգլ.) // BMC Medicine. — 2010. — В. 1. — Т. 8. — С. 41. —
- ↑ 4,0 4,1 4,2 Rotterdam ESHRE/ASRM-Sponsored PCOS Consensus Workshop Group Revised 2003 consensus on diagnostic criteria and long-term health risks related to polycystic ovary syndrome(անգլ.) // Fertility and Sterility. — 2004. — В. 1. — Т. 81. — С. 19—25. —