Գոնադոտրոպ հորմոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոնադոտրոպ, հորմոններ, գոնադոտրոպիններ հիպոֆիզի առջևի բլթից արտադրվող նյութեր, որոնք կարգավորում են սեռական գեղձերի ներզատական ֆունկցիան։ Դրանցից են՝ ֆոլիկուլախթանիչ (պրոլան А, տիլակենտրին, լուտեինացնող (պրոլան Բ, միջանկյալ բջիջները խթանող հորմոն, մետակենտրին) և լուտեոտրոպ (պրոլակտին, մամոտրոպին, մամոգեն) հորմոններ։ Գոնադոտրոպ հորմոնները խթանում են ձվաբջիջների հասունացումը, ձվազատումը, դեղին մարմնի առաջացումը, ուժեղացնում արուների սպերմատոգենեզը, տեստոստերոնի արտազատումը։ Որոշ գոնադոտրոպ հորմոններ կիրառում են բուժիչ նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 156