Բազմառի (գյուղ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմառի (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բազմառի/Պազմարի | ||
| ադրբ.՝ Pəzməri | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Օրդուբադի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 158 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Բազմառի[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Pəzməri - Պազմարի), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմառի գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Արաքս գետի ձախ վտակ Վանանդ գետի ձախ ափին, Տրունյաց ձորի ամենավերին մասում։
Գյուղը տեղադրված էր անդնդախոր ձորի մեջ և միջին մեծության էր։
19-րդ դարի վերջերին գյուղը պատկանում էր քաղաքիկցի Գևորգյան տոհմին։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային մասում գտնվում էր եկեղեցին։ Այն եռանավ հորինվածք ուներ։ 20-րդ դարում արդեն ավերակ էր։ Եկեղեցու մասին պատմալան աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել։
