Արյուն կղանքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյուն կղանքում
Տեսակկլինիկական նշան և ախտանիշ կամ նշան
ՊատճառՍտամոքսաղիքային արյունահոսություն
ՀՄԴ-9578.1

Արյուն կղանքում կամ ուղիղաղիքային արյունահոսություն կարող է տարբեր տեսք ունենալ կախված նրանից թե արյունը երբ է հայտնվել աղեստամոքսային ուղում, որքան ժամանակ է ենթարկվել աղեստամոքսային տրակտի ազդեցությանը և որքան է այն։ Կարող է դիտվել մելենա՝սև կղանք, որը սովորաբար առաջանում է աղեստամոքսային ուղու վերին հատվածներից արյունահոսության ժամանակ, կամ հեմատոշեզիա, որը սովորաբար առաջանում է աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներից արյունահոսության ժամանակ[1]։ Կղանքում հայտնաբերված արյան գնահատումը կախված է նրա բնութագրերից՝ գույնի, քանակի և այլ հատկանիշների առումով, որոնք կարող են ցույց տալ արյունահոսության աղբյուրը, սակայն ավելի լուրջ դեպքերում կարող է դիտվել խառը պատկեր[2]։«Արյուն կղանքի մեջ» տերմինը սովորաբար օգտագործվում է միայն տեսանելի արյունը նկարագրելու համար, և ոչ թե կղանքի թաքնված արյունը, որը հայտնաբերվում է միայն ֆիզիկալ հետազոտությունից և քիմիական լաբորատոր հետազոտություններից հետո։

Նորածինների մոտ Apt թեստը կարող է օգտագործվել պտղի հեմոգլոբինը մայրական արյունից տարբերելու համար՝ հիմնվելով պտղի հեմոգլոբինի բաղադրության տարբերությունների վրա՝ համեմատած մեծահասակների մոտ հայտնաբերված հեմոգլոբինի հետ[3][4]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյուն կղանքի մեջ կարող է լինել բազմաթիվ պատճառներով։ Պատճառները տատանվում են ոչ վնասակարից մինչև շատ լուրջ պատճառներ։ Արյունահոսության պատճառները բաժանելու ընդհանուր եղանակը հիմնված է արյունահոսության աղբյուրի վրա։ Աղեստամոքսային տրակտը կարելի է բաժանել վերին և ստորին հատվածների, արյունահոսության որոշ դեպքեր վերաբերում են ամբողջ տրակտին (վերին և ստորին)[5][6] : Կղանքի մեջ արյունը հաճախ տարբեր է լինում՝ կախված արյունահոսության առաջացման վայրից։ Այս տարբերությունները օգնում է արյունահոսության տեղը որոշել։ Արյունահոսության արագությունը նույնպես կարող է ազդել կղանքում արյան տեսքի վրա կարող է տարբերվել տիպիկ դեպքերից[2][7]։

ՎԵրին աղեստամոքսային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին ստամոքս-աղիքային տրակտը սահմանվում է որպես մարսողության մեջ ներգրավված օրգանները Տրեյցի կապանից վերև և ներառում է կերակրափողը, ստամոքսը և տասներկումատնյա աղին։ Վերին ստամոքս-աղիքային արյունահոսությունը սովորաբար բնութագրվում է մելենայով (սև կղանք)։ Վառ կարմիր արյունը կարող է դիտվել ակտիվ, արագ արյունահոսությամբ[8]

Պաթոֆիզիալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կղանքում արյան առկայությունը կախված է տարբեր պատճառներից, դրանք կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների։ Այս լայն կատեգորիաները ներառում են քաղցկեղային պրոցեսները,աղիների պատի ոչ նորմալ կառուցվածքը, բորբոքային հիվանդությունները, վարակի կամ դեղամիջոցների հետևանքով առաջացած կոլիտը և անոթային խանգարումները։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիների պատի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղու պատը կարևոր դեր ունի աղեստամոքսային ուղով սննդանյութերի մեջ։ Կրկնվող փորձերը ապահվելոու աղիների դատարկումը կարող են բերել աղու պատի պատռվածքի ուղիղ աղու շրջանում(հետանցքի ճաք)

Կառուցվածքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումների այս ցանկը ներառում է հիվանդություններ, որոնց դեպքում աղիների պատը վնասված է հիվանդության պատճառով։

  • Պեպտիկ խոցային հիվանդությունը, որը լինում է տասներկումատնյա աղիքի կամ ստամոքսի խոցերի ձևով, ամենատարածված պատճառները ներառում են[8][17][18][19].
    • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր – այս դեղամիջոցների օգտագործումը հանգեցնում է աղիքի պատի կառուցվածքային փոփոխության, մասնավորապես՝ խոցերի և արյան կղանքի մեջ։
    • H. pylori վարակ, այս բակտերիալ վարակը կարող է քայքայել ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պատը, հանգեցնելով ստամոքսի պատի կառուցվածքային փոփոխության և կղանքում արյան առկայության[8][17][18][19]։
    • Քրոնիկ հիվանդություն
  • Դիվերտիկուլիտը և դիվերտիկուլոզը առաջանում են հաստ աղիքի լորձաթաղանթի կամ աղիքի պատի արտափքվելու հետևանքով, ինչը հանգեցնում է աղիների պատի թուլացման և զգայունության բարձրացման՝ ստամոքս-աղիքային տրակտի բակտերիաների նկատմամբ, մեծանում է անոթային խանգարումների ռիսկը,վնասված հատվածում բակտերիաների տարածում(թարախակույտ), ստամոքս-աղիքային տրակտի մեկ այլ մասի միջև խուղակի ձևավորում կամ աղիների խցանում (օբստրուկցիա)[20] and դիվերտիկուլոզ[21]։
  • Մեկելյան դիվերտիկուլը օմֆալո-մեզենտերիկ ծորանի բնածին մնացորդ է, որը կապում է պտղի դեղնուցապարկը աղիներին, որը նորմալ փակվում է և քայքայվում զարգացման գործընթացում։ Եթե այս ծորանի մի մասը կամ ամբողջը մնա և առաջացնի դիվերտիկուլ կամ խուղակ,կարող է հանգեցնել արյունահոսության[22] :

Աղիների բորբոքային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունները որոնք կապված են ստամոքսաղիքային տրակտի բորբոքային պրոցեսների հետ, կարող են բերել կղանքում արյան առկայության[23]։ Բորբոքումը կարող է ընդգրկել ամբողջ ստամոքսաղիքային ուղին Կրոնի հիվանդության, և հաստ աղիքը ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի դեպքում.[24]։

Կոլիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնտերիտներ՝բարակ աղիների բորբոքում, որը կարող է ունենալ շատ պատճառներ՝ աուտոիմուն ծագում(Կրոնի հիվանդություն), որոշ դեղեր(իբուպրոֆեն),ճառագայթային բուժում,ցելիակիա[29]։

Ինֆեկցիոն կոլիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայք ասոցածված կոլիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ճառագայթային էնտերիտ[34]

Անոթային խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղեստամոքսային ուղու անգիոդիսպլազիա
  • արտերիովենոզ մալֆորմացիա
  • հետանցքի ճաք
  • անալ սեռական հարաբերություն
  • կերակրափողի վարիկոզներ
  • թութքային հանգույցներ
    • ներքին թութքային հանգույցները ծածկված են լորձաթաղանթի կամ էպիթելի շերտով,մեծացնելով արյունահոսության հավանականությունը, բայվ ցավ չեն առաջացնում։
    • արտաքին թութքային հանգույցների դեպքում ավելի փոքր է արյունահոսություն առաջացնելու հավանականությունը,քանի որ ծածկված են ուրիշ տեսակի էպիթելով(սկվամոզ),բայց կարող են զգալի ցավ առաջացնել դրանց ներսում գտնվող անոթների թրոմբոզի հետևանքով։
  • Պոլիպէկտոմիան, որը կատարվում է կոլոնոսկոպիայի ժամանակ, կարող է առաջացնել փոքր քանակի արյունահոսություն միջամտությունից հետո։

Այլ պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան օգտագործումը սննդում, օրինակ Մասաի ցեղը օգտագործում է մեծ քանակի արյուն սննդում, որը վերցվում է խոշոր եղջերավոր անասուններից։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները, որոնք կիրառվում են կղանքում արյունը գնահատելու համար, հիմնված են արյունահոսության առանձնահատկությունների վրա (գույն, քանակ), ինչպես նաև հաշվի է առնվում արյան ցածր ճնշումը զուգակցված սրտի հաճախականության բարձրացման հետ։ Հետևյալ հետազոտությունները համակցվում են արյունահոսության աղբյուրը պարզելու համար.

Մելենան սահմանվում է որպես մուգ, ձիգ կղանք, որը սև է կարմիր արյան բջիջների մասնակի մարսման պատճառով։

Հեմատոշեզիան սահմանվում է որպես վառ կարմիր արյուն, որը դիտվում է կղանքի մեջ։:

Ենթադրվում է, որ հեմատոշեզիան առաջանում է ստամոքս-աղիքային տրակտի ստորին հատվածից, և ախտորոշման սկզբնական քայլերը ներառում են հետանցքի մատնային զննումը և կղանքում թաքնված արյան թեստը, որը դրական լինելու դեպքում կատարվում է կոլոնոսկոպիա։ Եթե մարդու կղանքում մեծ քանակությամբ արյուն կա, կարող է անհրաժեշտություն լինել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի։ Եթե այս հետազոտությունների ժամանակ ակտիվ արյունահոսության աղբյուր չի հայտնաբերվել, ապա կարող է իրականացվել կապսուլային էնդոսկոպիա՝ բարակ աղիքն ավելի լավ զննելու համար, որը հնարավոր չէ տեսնել այլ հետազոտությունների ժամանակ։ Մելենայի դեպքում հաճախ կատարվում է նաև ուղիղ աղիքի մատնային զննում կղանքում թաքնված արյան թեստով, սակայն վերին ստամոքս-աղիքային ուղուց արյունահոսության կասկածն ավելի մեծ է, ինչը հանգեցնում է առաջին հերթին էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի կիրառմանը, իսկ մյուս հետազոտությունները արվում են եթե աղբյուրը չի հայտնաբերվում։ Անոսկոպիան հետազոտության մեկ այլ տեսակ է, որը կարող է օգտագործվել կոլոնոսկոպիայի հետ մեկտեղ, որը հետազոտում է ուղիղ աղիքը և վայրէջ հաստ աղիքի դիստալ հատվածը։

Այլ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղանքում կարող է հայտնաբերվել նաև լորձ։

Մելենան՝ձյութանման սև կղանքը պայմանավորված է աղեստամոքսային ուղում արյան բջիջների մարսմամբ՝ֆերմենտների ազդեցությամբ։

Հիվանդի տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի տարիքը կարևոր ախտորոշիչ գործոն է։ 20տարեկանից փոքր մարդկանց մոտ ավել hաճախ հանդիպում է ժառանգական,աուտոիմուն կամ կառուցվածքային խնդիրներ։ 20-60 տարեկանների մոտ ավելի հաճախ հանդիպում է ժառանգական,աուտոիմուն, անոթային մալֆորմացիայի հետ կապված խնդիրներ։60տարեկանից բարձր անձանց մոտ ավելի հաճախ հանդիպում է անոթային մալֆորմացիաներ, լյարդի հիվանդություններ և քաղցկեղ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղանքում արյան բուժումը մեծապես կախված է արյունահոսության պատճառներից։ Արյունահոսությունը սովորաբար զուգակցվում է հոգնածության, գլխապտույտի, գլխացավի կամ նույնիսկ շնչահեղձության ախտանիշների հետ, և այս հարակից ախտանիշները նույնպես պահանջում են բուժում[35][36]։ Այս ախտանշանները արյան կորստի հետևանք են և առաջանում են անոթային համակարգում շրջանառվող արյան կարմիր բջիջների պակասի պատճառով, ինչի հետևանքով թթվածինն ավելի քիչ է հասնում հյուսվածքներին և օրգաններին[37]։ Կղանքում արյունը կարող է լինել արյան մեծ ծավալի կորուստ (արյունահոսություն),ինչը հանգեցնում է շրջանառվող արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի (սակավարյունություն

Սակավարյունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեմիան կղանքի մեջ արյան հաճախակի բարդություն է, հատկապես երբ մեծ քանակությամբ արյուն կա կամ արյունահոսությունը տևում է երկար ժամանակ։ Անեմիան սովորաբար կապված է նաև երկաթի դեֆիցիտի հետ՝ պայմանավորված երկաթի կարևորությամբ արյան կարմիր բջիջների ձևավորման մեջ։ Երբ սակավարյունությունը ախտորոշվում է կղանքում արյան հետևանքով, նշանակվում են վիտամիններ, որոնք կարևոր են կարմիր արյան բջիջների ձևավորման համար (ֆոլաթթու, վիտամին B12 և վիտամին C

Պաթոգենետիկ բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշիչ հետազոտությունները կարող են օգտագործվել որպես միջամտություններ, որոնք կօգնեն դադարեցնել արյունահոսությունը։ Արյունահոսությունը, որն առաջանում է նորագոյացության (քաղցկեղի աճի) պատճառով, կարող է բուժվել կոլոնոսկոպիայի և կլիպավորման, վիրաբուժական միջամտության կամ այլ միջոցների միջոցով՝ կախված քաղցկեղի ձևից և փուլից[38]։ Նմանապես, ստամոքսի քաղցկեղը բուժվում է կախված փուլից, թեև սովորաբար պահանջում է վիրաբուժական և դեղորայքային թերապիա[39]։

Շարժունակության խնդիրների բուժումը, մասնավորապես՝ փորկապությունը, սովորաբար ուղղված է սննդի տեղաշարժը ստամոքս-աղիքային տրակտի միջոցով բարելավելուն։ Դա արվում է կղանքը փափկեցնող միջոցների օգտագործմամբ (նվազեցնում են հաստ աղում ջրի ներծծումը), սննդակարգում մանրաթելեր ավելացնելով և օսմոտիկ լուծողականների օգտագործումով (որոնք օգնում են հեղուկի շարժմանը հաստ աղիքով՝ բարելավելով ընդհանուր շարժունակությունը)։ Մարդու աղիքների շարժունակության բարելավումը կարող է նվազեցնել լարվածությունը և նվազեցնել անալ ճաքերի առաջացման վտանգը[40]։ Անալ ճաքերի ժամանակ կղազատումը ցավոտ է ու դիտվում է արյուն և բուժման համար ժամանակ է պահանջում[41]։ Բուժումը ներառում է տեղային նիտրատներ կամ կալցիումական անցուղիների պաշարիչներ կամ վիրաբուժական միջամտություններ քրոնիկ կամ բարդ դեպքերի համար։ Անալ ճաքերի նման, ներքին թութքը սրբելու ժամանակ թղթի վրա հնարավոր է տեսնել արյուն։ Թութքի բուժման տարբերակները կարող են կախված լինել այն առաջացնող պատճառից։ Ցիռոզի պատճառով առաջացած, անոռեկտալ վարիկոզների հետ կապված թութքի դեպքում սիմպտոմատիկ բուժումը հաճախ ենթադրում է հեռացում։

Կոլիտը կարելի է բաժանել ինֆեկցիոն և դեղորայք ասոցածված տարբերակների։ Ինֆեկցիոն կոլիտի դեպքում բուժումը կախված է պաթոգենից և, ընդհանուր առմամբ, պահանջում է հակաբիոտիկների օգտագործում։ Դեղորայքային կոլիտի դեպքում բուժումը սովորաբար ներառում է վնասող նյութի հեռացում, ինչպես դա տեղի է ունենում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից առաջացած խոցային հիվանդության դեպքում, սակայն քաղցկեղով հիվանդի դեպքում ճառագայթումը հանելը միշտ չէ որ կրառվում է, ուստի դեղորայքային բուժումը բուժման հիմնական եղանակն է[42][43]։

Կառուցվածքային խանգարումները, որը հանգեցնում է կղանքում արյան առաջացմանը, պայմանավորված է մի շարք պատճառներով և, հետևաբար, պահանջում է տարբեր բուժում յուրաքանչյուր պատճառի համար։ Միայն պեպտիկ խոցային հիվանդությունը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, սակայն սկզբնական շրջանում վերահսկվում է հիմնականում պրոտոնային պոմպի ինհիբիտորներով, H2 բլոկատորներով կամ ավելի լուրջ դեպքերում պահանջվում է վիրաբուժական միջամտություն։ Դիվերտիկուլիտը և դիվերտիկուլոզը պահանջում են հակաբիոտիկային բուժում և կարող են պահանջել նաև վիրաբուժական միջամտություն։

Աղիների բարբոքային հիվանդությունը՝ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը, որոնք ունեն տարբեր բուժման սխեմաներ և կարող են պահանջել նաև վիրաբուժական միջամտություն ավելի լուրջ դեպքերում[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson Dodd (1990)։ «85»։ in Walker H. Kenneth, Hall W. Dallas, Hurst J. Willis։ Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations։ Boston: Butterworths։ ISBN 9780409900774 
  2. 2,0 2,1 Cotter Thomas G., Buckley Niamh S., Loftus Conor G. (2017)։ «Approach to the Patient With Hematochezia»։ Mayo Clinic Proceedings 92 (5): 797–804։ PMID 28473039։ doi:10.1016/j.mayocp.2016.12.021 
  3. «Hemoglobin F»։ phpa.health.maryland.gov (en-us)։ Վերցված է 2017-12-06 
  4. «Apt-Downey test»։ www.allinahealth.org։ Mar 29, 2016։ Վերցված է 2017-12-06 
  5. pmhdev։ «Upper Gastrointestinal Tract - National Library of Medicine»։ PubMed Health։ Վերցված է 2017-11-25 
  6. pmhdev։ «Lower Gastrointestinal Tract - National Library of Medicine»։ PubMed Health։ Վերցված է 2017-11-25 
  7. Kasper D, Fauci A, Hauser S, Longo D, Jameson J, Loscalzo J. eds. (Part 14: The Gastrointestinal System, Chs 344,345,348,351,353,365)'Harrison's Principles of Internal Medicine, 19e New York, NY: McGraw-Hill; 2014.
  8. 8,0 8,1 8,2 MD Scott Moses։ «Upper Gastrointestinal Bleeding»։ www.fpnotebook.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26 
  9. «Colon cancer: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-08-13։ Վերցված է 2012-01-31 
  10. Lenz Heinz-Josef (2009-03-06)։ «What are Early Symptoms of Colorectal Cancer? Watch out for Small Changes»։ Alexandria, Virginia: Fight Colorectal Cancer։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-10-ին։ Վերցված է 2013-02-23 
  11. «Colon Cancer Symptoms - Colorectal Cancer Symptoms»։ Webmd.com։ 2010-10-31։ Վերցված է 2012-01-31 
  12. «Crohn's Disease: Inflammatory Bowel Diseases (IBD): Merck Manual Home Edition»։ Merckmanuals.com։ Վերցված է 2012-01-31 
  13. Cancer 278744, բաժին Gastric Cancer(անգլ.) EMedicine կայքում
  14. Chatoor D, Emmnauel A (2009)։ «Constipation and evacuation disorders»։ Best Pract Res Clin Gastroenterol 23 (4): 517–30։ PMID 19647687։ doi:10.1016/j.bpg.2009.05.001 
  15. American Gastroenterological Association, Bharucha AE, Dorn SD, Lembo A, Pressman A (January 2013)։ «American Gastroenterological Association medical position statement on constipation»։ Gastroenterology (Review) 144 (1): 211–17։ PMID 23261064։ doi:10.1053/j.gastro.2012.10.029 
  16. «Complications»։ nhs.uk (en-GB)։ 2017-10-20։ Վերցված է 2017-12-06 
  17. 17,0 17,1 MD Scott Moses (Nov 5, 2017)։ «Gastrointestinal Bleeding»։ www.fpnotebook.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26 
  18. 18,0 18,1 «Peptic ulcer: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-01-06։ Վերցված է 2012-01-31 
  19. 19,0 19,1 MD Scott Moses (Nov 5, 2017)։ «Peptic Ulcer Disease»։ www.fpnotebook.com (անգլերեն) 
  20. Linzay Catherine D., Pandit Sudha (2017)։ «Acute Diverticulitis»։ StatPearls։ Treasure Island (FL): StatPearls Publishing։ PMID 29083630 
  21. «Diverticulitis: Diverticular Disease: Merck Manual Home Edition»։ Merckmanuals.com։ Վերցված է 2012-01-31 
  22. Sagar Jayesh, Kumar Vikas, Shah D K (Oct 2006)։ «Meckel's diverticulum: a systematic review»։ Journal of the Royal Society of Medicine 99 (10): 501–505։ ISSN 0141-0768։ PMC 1592061։ PMID 17021300։ doi:10.1177/014107680609901011 
  23. «Learn the Facts About Crohn's Disease»։ Crohn's and Colitis։ Վերցված է 2017-12-06 
  24. «Ulcerative Colitis»։ NIDDK։ September 2014։ Վերցված է Dec 6, 2017 
  25. «Crohn's disease: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-08-09։ Վերցված է 2012-01-31 
  26. «Review article: defining remission in ulcerative colitis»։ Aliment Pharmacol Ther (Review) 34 (2): 113–24։ July 2011։ PMID 21615435։ doi:10.1111/j.1365-2036.2011.04701.x 
  27. Walmsley R.S., Ayres R.C.S., Pounder R.E., Allan R N (1998)։ «A simple clinical colitis activity index»։ Gut 43 (1): 29–32։ ISSN 0017-5749։ PMC 1727189։ PMID 9771402։ doi:10.1136/gut.43.1.29 
  28. Walmsley R S, Ayres R.C.S., Pounder R E, Allan R.N. (1998)։ «A simple clinical colitis activity index: Table One»։ Gut 43 (1): 29–32։ ISSN 0017-5749։ PMC 1727189։ PMID 9771402։ doi:10.1136/gut.43.1.29 
  29. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Enteritis
  30. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Campylobacter infection
  31. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Salmonella enterocolitis
  32. «Salmonella infection: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-04-16։ Վերցված է 2012-01-31 
  33. 33,0 33,1 MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Bacterial gastroenteritis
  34. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Radiation enteritis
  35. pmhdev։ «Anemia - National Library of Medicine»։ PubMed Health։ Վերցված է 2017-12-09 
  36. «Anemia - Symptoms and causes - Mayo Clinic»։ www.mayoclinic.org (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  37. «Anemia | Symptoms and Conditions | MUSC DDC»։ ddc.musc.edu (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  38. «Treatment of Colon Cancer, by Stage»։ www.cancer.org։ Վերցված է 2017-12-09 
  39. «Treatment Choices by Type and Stage of Stomach Cancer»։ www.cancer.org։ Վերցված է 2017-12-09 
  40. «Constipation - Diagnosis and treatment - Mayo Clinic»։ www.mayoclinic.org (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  41. McCallion K., Gardiner K. R. (2001-12-01)։ «Progress in the understanding and treatment of chronic anal fissure»։ Postgraduate Medical Journal (անգլերեն) 77 (914): 753–758։ ISSN 0032-5473։ PMC 1742193։ PMID 11723312։ doi:10.1136/pmj.77.914.753 
  42. Wallace J. L. (February 2000)։ «How do NSAIDs cause ulcer disease?»։ Baillière's Best Practice & Research. Clinical Gastroenterology 14 (1): 147–159։ PMID 10749095։ doi:10.1053/bega.1999.0065 
  43. Stacey Rhodri, Green John T. (Jan 2014)։ «Radiation-induced small bowel disease: latest developments and clinical guidance»։ Therapeutic Advances in Chronic Disease 5 (1): 15–29։ ISSN 2040-6223։ PMC 3871275։ PMID 24381725։ doi:10.1177/2040622313510730 
  44. «What is Crohn's Disease | Causes of Crohn's | Crohn's & Colitis Foundation»։ www.crohnscolitisfoundation.org (անգլերեն)։ Վերցված է 2017-12-06 
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ