Հեմատոշեզիա
Հեմատոշեզիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ստամոքսաղիքային ուղու ստորին բաժինների արյունահոսություն |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 578.1 |
ՀՄԴ-10 | k62.9 |
![]() |
Հեմատոշեզիա (հունարեն՝ αἷμα - արյուն և χέζειν - դեֆեկացիա), թարմ արյան արտադրությունն է հետանցքից կղանքի հետ կամ առանց դրա (ի տարբերություն մելենայի)[1]։ Հեմատոշեզիան առավելապես պայմանավորված է ստամոքսաղիքային տրակտի ստորին հատվածների արյունահոսության հետ, բայց կարող է դիտվել նաև ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների ինտենսիվ արյունահոսությունների դեպքում։ Հեմատոշեզիան ուղիղաղիքային արյունահոսությունից տարբերվում է նրանով, որ վերջինս կապված չէ կղազատման հետ, փոխարենը այն արտահայտվում է թարմ վառ-կարմիր արյան արտադրությամբ առանց կղանքի[2]։ Հետանցքից թարմ արյան արտազատումը կապված է կա՛մ հեմատոշեզիայի հետ, կա՛մ էլ ուղիղաղիքային արյունահոսության հետ։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահասակների շրջանում հեմատոշեզիայի ամենահաճախակի պատճառներն են թութքը և դիվերտիկուլիտը, որոնք համարվում են բարորակ պաթոլոգիկ վիճակներ։
Հեմատոշեզիայի առաջացման պատճառ կարող է լինել նաև կոլոռեկտալ քաղցկեղը, որը պոտենցիալ մահացու ախտաբանական վիճակ է։ Նորածինների դեպքում հեմատոշեզիան կարող է առաջանալ ծննդաբերական ուղիներով անցնելու ժամանակ մայրական արյունը կուլ տալու հետևանքով։ Հեմատոշեզիան կարող է լինել նեկրոզացնող էնտերոկոլիտի առաջին դրսևորումը։ Նեկրոզացնող էնտերոկոլիտը հաճախ է հանդիպում անհաս երեխաների մոտ։ Եթե հեմատոշեզիան զուգակցվում է որովայնային ցավերի հետ, ապա դա բնորոշ է աղիների ինվագինացիային։ Դեռահասների և երիտասարդների շրջանում հեմատոշեզիան աղիների բորբոքային հիվանդությունների՝ մասնավորապես ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, հիմնական գանգատներից մեկն է։ Այդ իսկ պատճառով վերջիններիս մոտ նման գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է բացառել կամ հաստատել խոցային կոլիտի առկայությունը։ Հեմատոշեզիան կարող է առաջանալ նաև ստամոքսաղիքային տրակտի վերին հատվածների արյունահոսությունների դեպքում։ Այս դեպքերում արյունը ենթարկվում է աղաթթվի և ստամոքսաղիքային տրակտի ֆերմենտների ազդեցությանը ու հեմոլիզվում է, ընդունում է սև երանգ ու կոչվում է մելենա։ Ստամոքսաղիքային տրակտի վերին բաժինների արյունահոսության հետևանքով առաջացած հեմատոշեզիան տագնապի նշան է, քանի որ այն վկայում է կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Կարմիր բազուկի օգտագործումը հանգեցնում է կղանքի կարմիր գունավորմանը, որը հաճախ շփոթում են հեմատոշեզիայի հետ։ Կղանքի նման գունավորումը պայմանավորված է բազուկում առկա կարմիր գունակի ոչ լիարժեք մետաբոլիզմով։ Պիտայայի կամ մոշի օգտագործումը նույնպես կարող են պայմանավորել կղանքի կարմիր կամ սև գունավորումը։ Նման երանգ կարող է ունենալ նաև մեզը (պսևդոհեմատուրիա)։ Այս դեպքերը պետք է դիֆերենցել հեմատոշեզիայից։
Նորածինների մոտ հեմատոշեզիայի առկայության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ալկալիներով բնափոխման թեստը(անգլ.՝ Apt test ), որն օգնում է տարբերակել նորածնի հեմոգլոբինը մոր հեմոգլոբինից։
Կղանքում արյան առկայության այլ պատճառներից են՝
- կոլոռեկտալ քաղցկեղը][3][4][5][6]
- Կրոնի հիվանդությունը[7],
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը [8]
- աղիների այլ բորբոքային հիվանդությունները,
- ռեկտալ կամ անալ թութք, հետանցքի ճաքերը
- շիգելյոզը[9] or shiga toxin producing [10] E. coli food poisoning[11]
- նեկրոզացնող էնտերոկոլիտը
- դիվերտիկուլիտը[12]
- սալմոնելոզը[13]
- խոցային հիվանդությունը[14]
- ստամոքսի քաղցկեղ[15]
- ստամոքսաղիքային վերին բաժինների արյունահոսությունը[16]
- կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսությունը[17]
- ճառագայթային պրոկտիտը։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան ընդհանուր հետազոտություն՝ մեծ ուշադրություն դարձնելով հեմոգլոբինի մակարդակին։ Կոլոնոսկոպիան կատարվում է, եթե կա կասկած հաստաղիքային արյունահոսության, հատկապես մեծահասակների մոտ արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար՝ կարցինոմա, խոցային կոլիտ կամ այլ պաթոլոգիաներ։ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա՝ ստամոքսի վերին բաժիններից արյունահոսության կասկածի դեպքում, արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար։ [18]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Taber's Cyclopedic Medical Dictionary. Donald Venes. 20th Edition. Page 955.
- ↑ Sáenz, Roque, Valdivieso, Eduardo։ «Approach to lower gastrointestinal bleeding»։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին
- ↑ «Colon cancer: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-08-13։ Վերցված է 2012-01-31
- ↑ Lenz Heinz-Josef (2009-03-06)։ «What are Early Symptoms of Colorectal Cancer? Watch out for Small Changes»։ Alexandria, Virginia, United States: Fight Colorectal Cancer։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-10-ին։ Վերցված է 2013-02-23
- ↑ «Colon Cancer Symptoms - Colorectal Cancer Symptoms»։ Webmd.com։ 2010-10-31։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Crohn's Disease: Inflammatory Bowel Diseases (IBD): Merck Manual Home Edition»։ Merckmanuals.com։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Crohn's disease: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-08-09։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Ulcerative Colitis - Symptoms, Causes and Treatments of Ulcerative Colitis»։ Webmd.com։ 2010-10-07։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Causes and Symptoms of Shigellosis»։ Minnesota Department of Health։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-02-ին։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Escherichia coli O157:H7 (E. coli O157)»։ Minnesota Department of Health։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Symptoms of E. coli Infection | E. coli Food Poisoning»։ About-ecoli.com։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Diverticulitis: Diverticular Disease: Merck Manual Home Edition»։ Merckmanuals.com։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Salmonella infection: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-04-16։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Peptic ulcer: Symptoms»։ MayoClinic.com։ 2011-01-06։ Վերցված է 2012-01-31
- ↑ Cancer 278744, բաժին Gastric Cancer(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Gastrointestinal Bleeding 187857, բաժին Upper Gastrointestinal Bleeding(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «Esophageal varices: Symptoms»։ MayoClinic.com։ 2010-10-30։ Վերցված է 2012-01-31
- ↑ «A rational approach to the patient with hematochezia.»։ Curr Opin Gastroenterol 34 (1): 38–45։ 2018։ PMID 29059071։ doi:10.1097/MOG.0000000000000409
|