Արամ MP3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ MP3
Ի ծնե անունԱրամ Սարգսյան
Ծնվել էապրիլի 5,1984
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան, Երևան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ-երգահան, հումորիստ, շոումեն, դերասան
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
 Aram Mp3 Վիքիպահեստում

Արամ Սարգսյան (ծնվ. ապրիլի 5, 1984, Երևան), ավելի հայտնի է որպես Արամ Mp3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում։[1]

Կենսագրություն

Արամ Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով պետական բժշկական համալսարանը։

2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը նրան անվանելով Mp3՝ նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը։ 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող Հանրային հեռուստաընկերության «2 աստղ» մրցույթում։

Համագործակցելով Շանթ հեռուստաընկերության հետ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ սուպերսթար», «Իմ անունն է» և այլ նախագծեր։ Ներկայումս Արամը հանդիսանում է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամը, որը հեռարձակվում է յուրաքանչյուր շաբաթ Շանթ հեռուստաընկերությամբ։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց որ ներքին ընտրությամբ Արամը ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ։ Նրա երգի ընտրությունը կայանալու է փետրվարին, 2014։

Ծանոթագրություններ

  1. Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է January 1 2014-ին.