Ապոլլոն (գրական խմբակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապոլլոն (այլ կիրառումներ)
Կահիրեի միջնաբերդը 19-րդ դարում

Ապոլլոն գրական խմբակ (արաբ․՝ مدرسة أبولو‎‎՝ մադրասաթ Ապոլո՝ Ապոլլոնի դպրոց), 20-րդ դարի սկզբին Եգիպտոսում ստեղծված գրական-ստեղծագործական միավորում՝ համանուն ամսագրով։ Այն հիմնել են ռոմանտիզմի պոեզիայի 3 արաբ ներկայացուցիչներ՝ Աբու Շադին, Իբրահիմ Նագին և Ալի Մահմուդ Տահան։

Ռոմանտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին արաբական պոեզիան նեոդասականությունից թևակոխում է նոր՝ ռոմանտիզմի շրջան։ Ռոմանտիզմը մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։ Այս ժանրում ստեղծագործել են աշխարհահռչակ արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (Գերմանիա), Ջորջ Գորդոն Բայրոնը (Անգլիա), Ալեքսանդր Դյուման (Ֆրանսիա), Ալեքսանդր Պուշկինը (Ռուսաստան), Էդգար Ալլան Պոն (ԱՄՆ) և շատ ուրիշներ։ Երաժշտության մեջ մեծ հռչակ ձեռք բերեցին Ֆերենց Լիստը (Հունգարիա), Ֆելիքս Մենդելսոնը (Գերմանիա), Ջուզեպպե Վերդին (Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենը (Լեհաստան), ինչպես նաև՝ գեղանկարիչ Էժեն Դելակրուան (Ֆրանսիա), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Ռուսաստան), նկարիչ Ֆրանցիսկո Գոյան (Իսպանիա) և ուրիշներ։ Ռոմանտիզմը շարունակել է զարգանալ նաև 20-րդ դարի սկզբին, սակայն դեռ 19-րդ դարի սկզբից առաջատարի իր դերը զիջել է ռեալիզմին։

Այսպիսով, ռոմանտիզմի գաղափարախոսությունը Եվրոպայում առաջ էր քաշվել Ֆրանսիական մեծ հեղափոխությունից (1789-1799) հետո։ Արաբական իրականության մեջ ռոմանտիզմի գաղափարախոսությունը արդյունք էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գործոնների աճին։ Գաղափարախոսության առաջնորդը դարձավ ժամանակի ամենազարգացած արաբական երկիրը՝ Եգիպտոսը։ Դա կապված էր Եգիպտոսի ու եվրոպական երկրների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հետ ունեցած տնտեսական ու քաղաքական կապերով, ինչը ուղղակի անդրադարձ էր ունենում մշակույթի ու գիտության զարգացման վրա։ Այդ կապը սկիզբ էր առել դեռ Նապոլեոն Բոնապարտի ու Մուհամմադ Ալիի ժամանակներից, և նոր թափ ստացել Սուեզի ջրանցքի կառուցումից հետո։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Եգիպոս էին տեղափոխվել բազմաթիվ արաբ մտավորականներ՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից և այլ երկրներց։ Լիբանանցի արաբ նշանավոր բանաստեղծ Խալիլ Մուտրանը համարվում է Արաբական բանաստեղծության ռոմանտիզմի ոճի հիմնադիրներից մեկը։ Եգիպտոսում 20-րդ դարում հիմնադրվեցին «Ապոլլոն» և «Դիվան» գրական խմբակները։

Արաբ ռոմանտիկ պոետների հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել սիրիա-ամերիկյան դպրոցը։ Պոետները ձգտում էին վերցնել արաբական պոեզիայի ավանդական ձևերը և ստեղծագործել ժամանակին համապատասխան ոճով։ Ռոմանտիկ պոետները ձգտում էին պոեզիայի նորացմանը և նրանք գլխավորապես ազդված էին Արևմտյան Եվրոպայից։ Խալիլ Մուտրանի պոեզիան իր զարգացումը ստացավ իր հաջորդների օրոք 3 եգիպտացիների օրոք, որոնք ռոմանտիզմի պոեզիան ավելի կատարելագործեցին։ Նրանք հիմնում են «Ապոլլոն» գրական խմբակը, տպագրում գրաքննադատության և գրականության ոլորտներին վերաբերող «Ապոլլոն» ամսագիրը, և այդպիսով հայտնի դառնում որպես Ապոլլոնի պոետներ։ Նրանք մեծապես ազդված էին անգլիական գրականությունից։

Ապոլլոն ամսագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1934 թվականներին Կահիրեում մի խումբ պոետներ համախմբվում են «Ապոլլոն» ամսագրի շուրջ՝ ձևավորելով համանուն միությունը։ Ամսագրի խմբագիրն ու միության փաստացի ղեկավարն էր եգիպտական պոետ Ահմեդ Զաքի Աբու Շադին։ Այն միավորում էր տարբեր արաբական երկրների գրականագետներին և թարգմանիչներին և իր առջև նպատակ էր դրել՝

  1. Բարձրացնել արաբական պոեզիան, և պոետների ջանքերը ուղորդել վեհ նպատակներին ծառայելու
  2. Աջակցել պոետական վարպետության աճին
  3. Նյութապես ապահովել պոետներին և պաշտպանել նրանց պատիվը

Գրականագետների կողմնորոշումը դեպի արևմտյան մշակույթ ազդել է նրա անվանման վրա՝ Ապոլլոն, հունական դիցաբանությունում արվեստի հովանավոր-աստվածը։ Լույս է տեսել ամսագրի ընդամենը 25 համար, որից հետո հրատարակումը դադարեցվել է անընդհատ աճող ֆինանասական դժվարությունների կամ եվրոպական թագավորական պալատի դժգոհության պատճառով, որը ակնկալում էր հրատարակիչներից գովեստներ իր հասցեին։

Միությունը իր առջև նպատակ չէր դնում ինչ-որ մեկ ուղղության աջակցություն, բայց պոետների զգալի մասի մոտ տիրապետող էր հակվածությունը դեպի ռոմանտիզմ։ Եգիպտացիների շրջանում, բացի Աբու Շադիից, նշանակալի դեր են ունեցել նաև Իբրահիմ Նագին և Ալի Մահմուդ Տահան։

Այս երեք պոետների անվան հետ է կապվաց եգիպտական ռոմանտիզմի ծաղկման մասին պատկերացումները, որի առանձնահատկությունները կայանում էր նախընտրության մեջ, որը լիրիկական թեմատիկայի գերակշռությանը և քաղաքական մոտիվների զսպվածությանը, որը լավ նկատվում էր նեոդասականների մոտ։ Ապոլլոնցիները նախընտրում էին ռամալ, ռաջազ, հաջազ, մութակարրիբ, խաֆիֆ չափերը բարդ տաուիլ, բասիտ չափերից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]