Աբու Շադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աբու Շադի
أبو شادي

Portrait of Ahmed Zaki Abushady, (1892-1955) as a young man, ca 1909, taken in Cairo, Egypt.jpg

Ծնվել է փետրվարի 91892 / 1310հիջրա
Ծննդավայր Կահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է ապրիլի 12, 1955 (63 տարեկանում) / 1375հիջրա
Վախճանի վայր Վաշինգտոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն (բանաստեղծ)
Ազգություն արաբ
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներ * «Նավարրացիների ճակատամարտ» պոեմ
* «Իբն Զեյդունը բանտարկության մեջ» պատմվածք
* «Իմրուլկայսի վախճանը» պատմվածք
* «ալ-Զիբա կամ Զենոբիա՝ Պալմիրայի թագուհի» պոեմ

Աբու Շադի (փետրվարի 9, 1892 / 1310 հիջրա – ապրիլի 12, 1955 / 1375 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ - أحمد زكي أبو شادي‎‎, Ահմադ Զաքի Աբու Շադի, արաբ բանաստեղծ էր և արձակագիր, «Ապոլլոն» ամսագրի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

Ռոմանտիզմի ծաղկման շրջանի ամենահայտնի պոետը Ահմեդ Զաքի Աբու Շադին էր։ Նա ծնվել է իրավաբանի ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն Կահիրեում և Լոնդոնի համալսարանում։ Աշխատել է տարբեր եգիպտական քաղաքներում որպես մանրէաբան։ Կնոջ մահից հետո տեղափոխվում է ԱՄՆ։

Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1908 թվականին։ Նա հրատարակում է գրականագիտական հոդվածների «Գրական ասպարեզ» (արաբ․՝ مسرح الأدب‎‎՝ մասրահ ալ-ադաբ) գիրքը։ Այնուհետև նա հանդես էր գալիս իր ժողովածուներով, խմբագրում էր Ապոլլոնը և գլխավորում էր պոետական միությունը։ 1960-ականներից սկսած նրա գործունեությունը առաջացնում է արաբական քննադատների և գրականագետների ուշադրությունը։

Ստեղծագործություն[խմբագրել]

Աբու Շադիին բնորոշ է նախաբանների, վերջաբանների, մեկնաբանությունների մեծ քանակությունը։ Նման ձևով պոետը փորձում էր գրավել արաբ քննադատների ուշադրությունը իր բանաստեղծություններին, որոնք կամ չէին նկատում կամ էլ բարձր չէին գնահատում դրանք։ Իսկ նախ և առաջ բացատրվում էր նրանով, որ պոետի մոտ բացակայում էր քաղաքական և գրականագիտական պայքարը այս կամ այն կուսակցության կողմից։ Նրա պոեզիան տարբերվում էր իր նախորդների պոեզիայից անկանխատեսելիությամբ և կերպարների նորությամբ։ Նրա և նրա շրջապատի պոետների վաստակը Բադաուին տեսնում է պոետական լեզվի պարզեցման, նոր արտահայտչամիջոցների ստեղծման մեջ։

Աբու Շադիի պոեզիայի հիմնական մասը քնարական բանաստեղծություններն են, որտեղ գերակշռում են սիրո, բնության թեմաները։ Նրա մոտ բնության նկարագրությունները միահյուսված են իր անձնական վերաբերմունքի հետ։ Նրա սիրային քնարերգությունը առանձնանւմ է նրանով, որ նա միանգամայն համոզված է, որ կինը գեղեցկության ամենակատարյալ մարմնացումն է բնության մեջ։ Բացի սրանից բնականաբար նա իր բանաստեղծություններով անդրադառնում էր արաբական աշխարհի անկման, ազգի աղետալի վիճակի, հայրենասիրության թեմաներին։

Դիվաններ[խմբագրել]

  • «Արևածագի ցողեր» (արաբ․՝ أنداء الفجر‎‎‎‎, 1910)
  • «Տնքոց և զնգոց» ( արաբ․՝ أنين ورنين‎‎‎‎, 1925)
  • «Փարավոնների հայրենիք» (արաբ․՝ وطن الفراعنة‎‎‎‎, 1926)
  • «Ճառագայթներ և ստվերեր» (արաբ․՝ أشعة وظلال‎‎‎‎, 1931)
  • «Գարնան տեսիլներ» (արաբ․՝ أطياف الربيع‎‎‎‎, 1933)
  • «Շատրվան» (արաբ․՝ الينبوع‎‎‎‎, 1934)
  • «Երկնքից» (արաբ․՝ من السماء‎‎‎‎, 1949, Նյու Յորք)

Պոեմներ և պատմվածքեր[խմբագրել]

  • «Նավարրացիների ճակատամարտ» պոեմ (արաբ․՝ نكبة نافارين‎‎‎‎‎‎, 1924)
  • «Իբն Զեյդունը բանտարկության մեջ» պատմվածք (արաբ․՝ ابن زيدون في سجنه‎‎‎‎, 1925)
  • «Իմրուլկայսի վախճանը» պատմվածք (արաբ․՝ احتضار امرؤ القيس‎‎‎‎, 1925)
  • «Մահա» պոեմ (արաբ․՝ مها‎‎‎‎‎‎, 1926)
  • «ալ-Զիբա կամ Զենոբիա՝ Պալմիրայի թագուհի» պոեմ (արաբ․՝ الزباء، أو، زنوبيا ملكة تدمر‎‎‎‎‎‎, 1927)

Օգտագործված գրականություն[խմբագրել]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել]