Անառակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անառակություն, մասնակիորեն համաձայնեցված և անօրինական սեռական հարաբերություն երկու անհատների միջև, որոնք չունեն միմյանց նկատմամբ ամուսնական պարտականություններ[1][2]։ Երբ վերոբնութագրյալ հարաբերության մասնակիցներից նույնիսկ մեկն ամուսնացած է, ապա այն ուղղակիորեն կարող է դիտարկվել որպես դավաճանություն։ Հասարակության տարբեր շրջանակներում այս երևույթը և եզրը կարող է դիտարկվել բազմանշանակ կերպով՝ կրոնական, հասարակական և մշակութային տարբերակություններով պայմանավորված։ Ժամանակակից իմաստով պոռնկությունը ընկալվում է որպես քրեական իրավունքի կարգավորման սուբյեկտ` իրավական հարթությունում նույնացվելով արտամուսնական սեռական հարաբերության հետ։

Եզրի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչի Նոր Կտակարանի բնօրինակ հունարեն տարբերակում «պոռնկություն» (πορνεία – պորնիա) բառը օգտագործվում է 25 անգամ (ներառյալ՝ սեռական պոռնկությունը)[3]։

Aquote1.png Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում
- «Աստվածաշունչ», Մատթեոս 19-9
Aquote2.png

4-րդ դարում Հիերոնիմոսի կողմից կատարված Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը, որի կիրառումը պաշտոնապես ամրագրված է Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, «պոռնկություն» եզրը հիշատակում է ֆորնիկատի, ֆորնիկատուս, ֆորնիկատա և ֆորնիկատաե։ Պոռնկություն բառն առաջին անգամ կիրառության մեջ է դրել Անգլիայի թագավոր Ջեյմսը 1611 թվականին։

Լատիներենում fornix եզրը վերցված է «կամար» և «սյուն» բառերից։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հին Հռոմում պոռնիկները անձրևից առաջ պատսպարվում էին կամարների տակ՝ սպասելով իրենց հաճախորդներին[4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fornication»։ Student Dictionary։ Merriam-Webster։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է փետրվարի 15, 2013 
  2. «Fornication»։ TheFreeDictionary.com։ Վերցված է նոյեմբերի 25, 2013 
  3. «Strong's Greek: 4202. πορνεία (porneia) – 25 Occurrences»։ biblehub.com։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 12, 2017-ին։ Վերցված է 2017-07-16 
  4. «The English Standard Version»։ Christian Courier։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 4, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2013 
  5. «The Greek Lexicon»։ BibleStudyTools.com։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 21, 2014-ին։ Վերցված է փետրվարի 4, 2014