Հանցագործություն ատելության հողի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանցագործություն ատելության հողի վրա (անգլ.՝ hate crime), հանցագործություն, որը կատարվում է այս կամ այն սոցիալական խմբի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության շարժառիթներով: Նման հանցագործությունները բնութագրվում են նրանով, որ ուղղված են ոչ թե կոնկրետ անհատի, այլ ամբողջ սոցիալական խմբի դեմ[1]:

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ոստիկանությունը բազմիցս մեղադրվել է ռասիզմի մեջ։

Հանցագործությունը որպես ատելության հողի վրա հանցագործություն դասակարգելու համար այն պետք է հիմնված լինի կողմնակալ շարժառիթի վրա: Սա նշանակում է, որ հանցագործը ընտրում է հանցագործության օբյեկտը հենց այն բանի հիման վրա, որ վերջինս պատկանում է որոշակի սոցիալական խմբի: Նման հանցագործության օբյեկտ կարող է լինել ինչպես որևէ անձ կամ մարդկանց խումբ, այնպես էլ տվյալ սոցիալական խմբի հետ անմիջականորեն առնչվող շարժական կամ անշարժ գույք: Մարդկանց այս խումբը պետք է միավորի ընդհանուր հիմնարար նշանը[2]:

Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները ներառում են հանցագործություններ՝ ձևավորված ռասայի, մաշկի գույնի, ազգային պատկանելիության, էթնիկական ծագման, սեռի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, հաշմանդամության, քաղաքական կարծիքի, աշխարհայացքի, կրոնի, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի հիման վրա[1][3]:

Օրենսդրական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի որոշ նահանգներում, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները իրենցից ներկայացնում են հատուկ իրավական կատեգորիա: Ընդ որում, շատ դեպքերում հանցագործության որակումը, որպես «ատելության հողի վրա կատարված հանցանք», խստացնում է մեղավորին նշանակվող քրեական պատիժը։ Պատժի խստացումը կարող է արտահայտվել ավելի երկարաժամկետ ազատազրկման կամ ցմահ բանտարկության ձևով։ ԱՄՆ-ի որոշ նահանգներում, որտեղ չեղյալ չի հայտարարվել մահապատիժը, պատժի խստացումը կարող է արտահայտվել նաև մեղավորին մահապատիժ նշանակելուձևով: Հնարավոր են դեպքեր, երբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների որակումը կարող է չփոխել պատժի ծանրությունը և կրել միայն բարոյաքաղաքական կամ ձևական-իրավական բնույթ: Ռուսաստանում ազգային, ռասայական և կրոնական ատելությամբ և թշնամությամբ պայմանավորված հանցագործության կատարումը ծանրացուցիչ հանգամանք է: Հայաստանում ևս հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը համարվում են պատասխանատավությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 63)[4]:

ԱՄՆ-ի մյուս նահանգներում, ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի պետություններում, այս կամ այն հանցագործության ֆորմալ իրավաբանական որակումը որպես «հանցագործություն ատելության հողի վրա» բացակայում է օրենքներում, և նման հանցագործությունների մեջ մեղադրվողին պատասխանատվության են ենթարկում սովորական հանցագործության (օրինակ՝ սովորական սպանության) տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, այս երկրներում իրական դատական պրակտիկան ավանդաբար հաշվի է առնում մարդասպանի ատելության դրդապատճառի առկայությունը, ինչը սովորաբար ենթադրում է ավելի ծանր պատիժ նույնիսկ այն դեպքում, երբ հանցագործության պաշտոնական իրավաբանական որակավորում չլինի որպես «ատելության հողի վրա կատարված հանցագործություն»:

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ որոշ նահանգներում այլ սեռական կողմնորոշման, այլ սեռի ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք դասակարգվում են այն անձանց շարքին, որոնց դեմ իրականացվել է հանցագործություն ատելության հողի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gül Pinar (2015-05-05)։ «Rechtsextremismus und Hate-Crime-Gesetze» (գերմաներեն)։ Bundeszentrale für politische Bildung։ Վերցված է 2017-06-02 
  2. «Усилия БДИПЧ по противодействию преступлениям на почве ненависти»։ БДИПЧ։ Վերցված է 2017-06-02 
  3. «Hate Crimes» (անգլերեն)։ Federal Bureau of Investigation։ Վերցված է 2017-06-02 
  4. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]