Միջնորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջնորդություն, միջազգային իրավունքում միջպետական վեճերի խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով՝ երրորդ պետության (միջնորդի) մասնակցությամբ։ Միջնորդություն ստանձնած պետությունը պետք է հանդես գա կոնկրետ առաջարկություններով, մասնակցի կոնֆլիկտի մեջ գտնվող երկրների միջև տեղի ունեցող բանակցություններին (բացառապես վիճող կողմերի հոժարակամ համաձայնությամբ)։ Ըստ որում միջնորդի առաջարկած պայմանները չեն պարտավորեցնում վեճի մասնակիցներին։ Միջնորդության ընթացակարգը սահմանվել է Հաագայի 1899 թվականի և 1907 թվականի կոնվենցիաներում, ՄԱԿ-ի կանոնադրությունում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 595 CC-BY-SA-icon-80x15.png