Jump to content

Հարկերից խուսափում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուսափում հարկերից
Type of crime Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաdelict, հարկային օրենսդրությունը չպահպանելը, Հանցավոր անգործություն Խմբագրել Wikidata

Հարկերից խուսափում, հարկերի անօրինական կերպով չվճարելը կամ մասամբ վճարելը, որը կատարվում է հանրային ծառայություններին ներկայացվելիք հայտարարգրերի կեղծման կամ բացակայության միջոցով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկային քաղաքականությունը տնտեսության վրա ազդող հզոր գործիքներից է, նաև հարկեր վճարող քաղաքացիների պետության կախվածության ցուցիչ, այդ պատճառով այն ներառված է պետության տնտեսական անվտանգության համակարգում։ Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ փորձում է նվազագույնի հասցնել իր ծախսերը[1]։

Շատ տարբեր են հարկերից խուսափելու պատճառները, դրանք կարող են լինել տնտեսական, քաղաքական, իրավական և այլն։ Որպես այդպիսին հարկերից խուսափելու հիմքերը կարելի է համարել

  • Կազմակերպության ֆինանասական վիճակի վատթարացումը
  • Եկամուտների նվազումը
  • Հարկային օրենսդրության և հարկային քաղաքականության վիճելի կետերի առկայությունը

Հարկերից խուսափելը բավականին լուրջ տնտեսական հետևանքներ է ունենում՝

  • Սոցիալական արդարության սկզբունքի չպահպանման հետևանքներ
  • Պետական բյուջեի հարկային եկամուտների կրճատում[2]

Պետությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները, բոլոր միջոցները հարկերից խուսափելու շրջանից ազատվելու համար՝

  • Հարկերից խուսափելու հնարավոր օրինական տարբերակների բացառումը իրավական բարեփոխումների միջոցով[3]
  • Հարկերից խուսափելու կանխարգելման, վերահսկման, զսպման միջոցառումների արդյունավետ փաթեթի ստեղծում[4]

Աշխարհի գրեթե բոլոր երկրներն ընդհանուր առմամբ կորցնում են 427 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար[5]։ 2021 թվականին հրապարակված այս զեկույցը վկայում է, որ նախկինում ստեղծված իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Соболев В. И., Отраслевые особенности финансов торговых организаций // Экономика и предпринимательство. 2015. № 9-2. С. 687-693
  2. Гордиенко М.С., Финансовая политика на современном этапе // Международная торговля и торговая политика. 2011. № 10. С. 36.
  3. Федоров Д.А., K вопросу об экономических целях общества // Экономика и социум. 2014. № 3-3 (12). С. 492-495
  4. Жахов Н.В., Концептуальный анализ современных моделей государственного регулирования национальных экономик // Молодой ученый. 2011. № 2-1. С. 109-112.
  5. Elliott, Larry; editor, Larry Elliott Economics (2020 թ․ նոյեմբերի 20). «$427bn a year lost to tax abuse by firms and rich individuals, study finds». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն)