Համաձայնություն
Արտաքին տեսք
Համաձայնություն, բառերի շարահյուսական կապակցության եղանակ, երբ ստորադաս բառը քերականական հատկանիշներով նմանվում է գերադաս բառին։ Համաձայնությունը լինում է լրիվ և մասնակի։ Ժամանակակից հայերենում համաձայնությամբ կապակցվում են ենթական ու ստորոգյալը, բացահայտիչն ու բացահայտյալը։ Ստորոգյալը ենթակային համաձայնում է դեմքով և թվով, բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է դեմքով, թվով և հոլովով։ Մասնակի թվային համաձայնությունում առկա է նաև բազմակիության իմաստ ունեցող որոշիչի և որոշյալի միջև։ Գրաբարում թվային և հոլովական համաձայնություն կա նաև ետադաս (երբեմն նաև առաջադաս) ածական որոշիչի և որոշյալի միջև։ Համաձայնությունը, որպես կապակցության եղանակ, հատուկ է հատկապես թեքական, մասամբ նաև՝ կցական լեզուներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 93)։ |