Խարդախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան «Էնրոն» անդրազգային կորպորացիայի հիմնադիր Քենեթ Լեյը

Խարդախություն (քրեական իրավունքում), հափշտակության ձև, երբ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք է բերվում զգալի չափերի (30.000 դրամ արժեքով) գույք կամ գույքի նկատմամբ իրավունք։ Հայաստանի քրեական օրենսգրքով խարդախության հասարակ տեսակի համար նախատեսվում է տուգանք՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, ծանրացնող հանգամանքների դեպքում (խոշոր չափերով (500 հազարից մինչև 3 միլիոն դրամ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով)՝ տուգանք՝ 500 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով, իսկ առավել ծանրացնող հանգամանքների դեպքում (առանձնապես խոշոր չափերով (3 միլիոն դրամ և ավելի), կազմակերպված խմբի կողմից)` ազատազրկում` 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 41