Empire Earth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Empire Earth
ՄշակողStainless Steel Studios?
ՆախագծողRick Goodman?
ՀրատարակիչSierra Entertainment?
ԴիստրիբյուտորGOG.com և Steam
Սերիայի մասEmpire Earth?
ՀաջորդEmpire Earth II?
ՎայրԲյուզանդական կայսրություն
Թողարկման թվականնոյեմբերի 12, 2001
ՊլատֆորմներWindows
ՇարժիչTitan?
Վերջին տարբերակ2.0
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում և համակարգչային ռազմավարական խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 12
USKUSK 12[1]
ESRBESRB T
ԿրիչCD-ROM, թվային ներբեռնում և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար
🌐activision.com

Երկրի կայսրությունը (անգլ.՝ Empire Earth, EE), RTS ժանրի ստրատեգիաների առաջին մասը, մշակվել է «Stainless Steel Studios» ընկերության կողմից և ներկայացրել է «Sierra Entertainment» ընկերությունը 2001 թվականի նոյոմեբերի 5-ին։

Նմանատիպ խաղեր «Age of Empires».

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և այս ժանրի բոլոր խաղերում այնպես էլ այստեղ պետք է զարգանալ, բարձրացնել բնակչության թիվը, կառուցել շենքեր և ոչնչացնել թշնամուն։ Այս խաղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրան տրվում 500 հազար տարի։ Խաղը ունի 14 դարաշրջան, որը սկսվում է նախապատմական դարաշրջանով և վերջանում նանոտեխնոլոգիական դարաշրջանում։

Խաղում կա հնարավորություն կառուցելու քո սեփական քաղաքակրթությունը սկզբնական բոնուսների հաշվին, դրանով էլ այն տարբերվում է ուրիշներից։ Զարգանալու համար պետք է արտադրել աշխատողներ, որոնք պետք է ավելացնեն փայտը, հացը, ոսկին, քարը, հանքաքարը։ Զարգացմանը կարող են խանգարել թշնամական կայսրությունները, նրանցից պաշտպանվելու համար պետք է վարձել միավորներ, որոնք կարող են պաշտպանել։ Խաղում կան շատ տարբեր միավորներ և տեխնոլոգիաներ ու երկու տիպի «հերոսներ», ստրատեգ (բուժում է միավորներին և բարոյալքում հակառակորդին) և զինվոր (բարձրացնում է ոգին և ավելացնում ուժը)։ Պատերազմի սկզբնական շրջանում փայտերով և մահակներով վայրենիներ են, բայց զարգացման հետ հայտնվում են նոր և վարժված զինվորներ, տանկեր, կործանիչներ, ռմբակոծիչներ ատոմային սպառազինությամբ։ Նավատորմից սկզբում կռվում են ֆրեգատներ, հաջորդաբար հայտնվում են սուբմարիններ, ավիակիրներ և այլն։

EE-ն ունի 19 քաղաքակրթություն, խաղի սկզբում կարելի է ընտրել դրանցից մեկը կամ ստեղծել քոնը։

Դարաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տարբերիչ առանձնահատկությունը «Դարաշրջաններն» են

  1. Նախապատմական դարաշրջան (Prehistoric Age) — 2 մլն տարի ք.ծ.ա.: Քար նետողներ և մահակներով զինվորներ։
  2. Քարե դար (Rock Age) — 25000—20000 ք.ծ.ա. Առաջին նավատորմ։ Գրերի գյուտ։
  3. Պղնձե դար (Copper Age) — 10000—2500 մինչև մեր թվարկություն։ Հայտնվում են հոսպիտալներ և առաջին հրաձիգները (իսկ կոնկրետ նետաձիգներ)։ Առաջին հերոսները՝ Սարգոնը և Գիլգամեշը։
  4. Բրոնզե դար (Bronze Age) — 2500 մինչև մեր թվարկություն։ Հին Հունաստան և Հռոմ։ Նետահարները կառքերով և փղերով, նիզակ նետողներ։ Հերոսները՝ Ալեքսանդր Մակեդոնացի և Հաննիբալ։ Առաջին պաշարողական գործիքները։
  5. Մութ դարեր (Dark Age) — Մեր դարաշրջանի առառջին 1000 տարիները։ Քրիստոնեական Հռոմը և Ուշ միջնադար։ Հերոսները՝ Կառլոս Մեծ և Հուլիոս Կեսար։ Հայտնվում են նոր տեսակի նետաձիգներ։
  6. Միջնադար (Middle Ages) — XI—XV դարեր։ Պաշարողական միջոցների և հրաձիգների շարունակական զարգացում։ Հերոսները՝ Վիլհելմ I Նվաճող և Ռիչարդ I Առյուծասիրտ։
  7. Վերածննդի դարաշրջան (Ռենեսանս, Renaissance) — XV—XVI դարեր։ Առաջին կրականետ զենքերը, միաժամանակ մնում են նաև միջնադարյան զինվորները։ Հերոսներ՝ Իզաբելլա I և Հենրի V:
  8. Կայսերական դարաշրջան (Imperial Age) — XVI—XVIII դարեր։ Ոսկե դար։ Հայտնվում են առաջին ռմբարկուները (հրետանային զինվոր) և գրենադերներ։ Ունիկալ զնիվորներիից հայտնվում են «դիպուկ հրաձիգներи» (դիպուկահարներ, Եգերներ), որոնք կարող են լինել անտեսանելի և թշնամու ցանկացած հետևակային մարտիկի վերացնում են մի կրակոցով։ Հերոսները՝ Եղիսաբեթ I և Օլիվեր Կրոմվել։
  9. Արդյունաբերական դարաշրջան (Industrial Age) — XIX դար։ Հրաձիգների զարգացում, շոգեգոլորշով աշխատող մեքենաներ։ Երկու հերոսներն էլ՝ Օտտո ֆոն Բիսմարկը և Նապոլեոն Բոնապարտը, նստած են ձիերի վրա և հրաձիգներ են։
  10. Առաջին համաշխարհային պատերազմ — 1900—1939 թվականներ։ Հայտնվում են տանկեր, ավիացիա, զրահապատ նավեր և սուզանավեր:Հերոսներն են գեներալ Դե Վերրանը և օդաչու Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը։ Այս դարից սկսած բոլոր հերոսները առանց ձիերի են։
  11. Երկրորդ համաշխարհային պատերազմ — 1939—1945 թվականներ։ Հայտնվում են ատոմային ավիառումբեր։ Հերոսներն են Էրվին Ռոմմելը և Թրեվիս Շակելֆորդը։
  12. Մեր օրեր — XX դարի վերջ XXI դարի սկիզբ։ Հենց մեր ժամանակաշրջանին մոտ ժամանակներ։ Հերոսներն են Բրեսդեն-ստրատեգը և Դեննիսը։
  13. Ինֆորմացիայի դարաշրջան — մոտավորապես XXI դարի առաջիկա քառորդը։ Կիբորգների և լազերային զենքի զարգացումը։ Խաղում խոսվում է այն մասին, որ այդ դարաշրջանում իրար դեմ են դուրս գալիս երկու գերտերություններ Չինաստանը և Ռուսաստանի կայսրության տարածքները վերադարձնող Նոր Ռուսաստանը։ ԱՄՆ-ն կորցրած դիրքերի պատճառով ակտիվ մասնակցություն չի ունենում կոնֆլիկտում։ Հերոսներն են Ալեքսեյ Կացմանը և Սերգեյ Մոլոտովը։
  14. Նանոտեխնոլոգիաների դարաշրջան — XXI դարի վերջ։ Ապագա։ Ի հայտ են գալիս երկրորդ սերնդի կիբորգները, լազերային տանկերը, նոր ատոմային ռմբակոծիչներ։ Հերոսներն են ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանը և Ռուսաստանի դեմոկրատական դիմադրության առաջնորդ կիբորգ գեներալ Մոլոտովը (Սերգեյ Մոլոտովը Չինաստանում տեղի ունեցած աղետից հետո)։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացված են խաղի հերոսները[2]։

Դար Զինվոր Ստրատեգ
3 Գիլգամեշ արքա Սարգոն Աքքադյան
4 Ալեքսանդր Մեծ Հաննիբալ
5 Կառլոս Մեծ Հուլիոս Կեսար
6 Վիլհելմ I Նվաճող Ռիչարդ Առյուծասիրտ
7 Իզաբելլա Կաստիլիայի Հենրի V
8 Եղիսաբեթ I Օլիվեր Կրոմվելь
9 Բիսմարկ Նապոլեոն
10 Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը Դե Վերրան
11 Էրվին Ռոմմել Թրեվիս Շեկլֆորդ
12 Ռ.Վ. Բրեսդեն Դեննիս Սենտ-Ալբանս
13 Ալեքսեյ Կացման Սերգեյ Մոլոտով
14 Մոլլի Ռայան Կիբորգ Մոլոտով

Աշխարհի հրաշալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում գոյություն ունեն Աշխարհի հրաշալիքներ, որոնք ունեն իրենց էֆեկտները

Անվանում Էֆեկտ
Զիկկուրատ Համատարած օգտագործում
Կոլիզեում Բնակչության վերաբաշխում
Ալեքսանդրիայի փարոս Մաքրում է ջուրը
Զևսի տաճար Ինքնաբուժություն
Իշտարի դարպասներ Ամրացնում է պարիսպները
Ալեքսանդրիայի գրադարան Բացում է բոլոր շենքերը

Աշխարհի հրաշալիքները բացվում են երրորդ դարից սկսած։

Խաղափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում առկա է չորս խաղափուլ՝ Հելլադա, Անգլիա, Գերմանիա և Ռուսաստան։ Ամեն նոր խաղափուլ սկսվում է այն ժամանակից, որով վերջացել է նախորդը։ Խաղում կա նաև վարժանքի խաղափուլ, որտեղ ներկայացվում են խաղի հիմնական կանոնները, ռեսուրսների հավաքումը և բանակի օգտագործումը։

Հունաստանի խաղափուլ (Greek Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղափուլը սկսվում է Հին Անատոլիայում, բնակիչները ովքեր իմանում են,որ իրենց սպառնում է մահացու վտանգ։ Իմաստուն քուրմ Կալկասը հայտնեց ժողովրդին, որ փրկվելու միակ տարբերակը արևմուտք փախչելն է, որտեղ գտնվում է թշնամական Տրոաս գյուղը։ Հերակլեսը, ով անատոլիացիների ղեկավարն էր, գրավեց Տրոասը և, օգտագործելով իր բնակիչների գիտելիքները, կառուցեց նավատորմ, որով էլ նրա ժողովուրդը ուղևորվեց դեպի Ֆեսսալիյա։ Անատոլիայից եկած մարդիկ կոչվեցին ախեյացիներ և գրավեցին այն տարածքները, որտեղ սկսեցին բնակվել։

Բայց Հերակլեսի հետևորդները պարտվեցին դանայցիների ազգին, հենց այս ազգից են դուրս եկել Սպարտայի և Արգոսի ղեկավարներ Մենելայոսը և Ագամեմնոնը, որոնց առաջնորդությամբ հույները նվաճեցին Տրոգադան։ Երբ անցան Ագամեմնոնի և նրա որդի Օրեստի ժամանակները, Արգոսի բնակիչները հիմնադրեցին նոր քաղաք՝ Աթենք, որի բնակիչները կարողացան հասնել անկախության և արքա Թեսևսի գլխծավորությամբ նվաճեցին շրջակա քաղաքները։ Սպարտան և Թեբեն որոշում են չսպասել աթենքցիների հարձակմանը և հարձակվում են առաջինը։ Պայման կնքելով, երկու բանակները հարձակվում են երկու կողմից, սպարտացիները ցամաքից, իսկ թեբեացիները ծովից։

Այդ ժամանակ աստվածները Թեսևսին վերցնում են Օլիմպիա լեռան վրայից, աթենքցիները մնում են միայնակ և միայնակ էլ հետ են շպրտում գրոհները։ Տարիներ անց սպարտացիները ցանկացան վրեժ լուծել և պատերազմ են հայտարարում աթենքցիներին։ Պերիկլեսի առաջնորդությամբ աթենքցիները նորից հաղթում են։ Անցնում են տարիներ և քաղաքը Հունաստանի մեծ մասի հետ միասին գրավվում է մակեդոնացիների կողմից։ Նրանց արքան էր Ալեքսանդրը, իր զորավարներ Ֆիլոտի, Կրատերի, Մելեագրոմի հետ ցանկացավ նվաճել միջերկրածովյան և Ասիայի տարածաշրջանները (ամբողջ Հին Արևելք

Անգլիայի խաղափուլ (English Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի խաղափուլը սկսվում է Նորմանդիայի դքսությունում։ Վիլհելմը, Նորմանդիայի դուքս Ռոբերտի տղան, լորդ Տուստեյնի հետ պայքարում էր իշխանության համար։ Տուստեյնը Վիլհելմի հոր մահից հետո ապստամբություն էր սկսել։ Հավատարիմ զինվորների շնորհիվ երիտասարդ Վիլհելմը հաղթում է ապստամբներին և դառնում Նորմանդիայի դուքս։ Սակայն Վիլհելմի մանկության ընկեր Գայ Բուրգունդին անսպասելիորեն աբստամբություն է սկսում։ Այս լուրը Վիլհելմին հաղորդում է պալատական ծաղրածու Գոլլեն։ Վիլհելմը Ֆրանսիայի թագավոր Հենրիխի օգնությամբ բանակ է հավաքում և ոչնչացնում ապստամբներին։ Հետո նա հայացքը թեքեց դեպի Անգլիա։

Գերմանիայի խաղափուլ (German Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը սկսվում է 1915 թվականին, երբ Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը և կոմս Հոլկը ինքնաթիռով վթարի են ենթարկվում և ցանկանում են դուրս գալ Վիշնիցայից՝ Ռուսական կայսրության տարածքից։ Յոզեֆին օգնում է՝ ազատելով նրա կնոջը գերությունից։ Յոզեֆը և նրա ընկերները կտրում են ծառերը ու ճանապարհ բացում «Կարմիր Բարոնի» և ֆոն Հոլկի համար, որպեսզի նրանք գնան դեպի արևմուտք ու հասնեն երկրորդ ռեյխի բանակին։ Երկրորդ առաջադրանքում խաղացողը պետք է օգնի գերմանական տրանսպորտային նավատորմին բեռները հասցնել նավահանգիստ։ 20 նավ պետք է հասնի նավահանգիստ, բայց եթե նավերը խրվում են, դրանք ինքնաոչնչացվում են, նաև խաղացողը կարող է առևտրային պայմանագիր կնքել Դանիայի հետ։ Երրորդ առաջադրանքում խաղացողը պետք է գրավի երեք ֆրանսիական նավատորմ։ Չորրորդ առաջադրանքում խաղացողից պահանջվում է կռվել Գերմանական կայսրության համար, Լեհաստանի Սոմմա գետի ճակատամարտում, բայց խաղացողը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա և սկսել պատերազմ։ Հինգերորդ առաջադրանքն է Պայքար Բրիտանիայի համար։ Խաղացողից պահանջվում է ոչնչացնել Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ու բոլոր բրտիանական նավահանգիստները։ Վեցերորդ առաջադրանքն է «Ծովառյուծ» օպերացիան, որում խաղացողից պահանջվում է փոխել պատմությունը։

Ռուսաստանի խաղափուլ (Russian Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական խաղափուլում խաղացողը ղեկավարում է «Նոր Ռուսաստան» կուսակցությունը, որը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը։ Խաղը սկսվում է 2018 թվականին, մեծ ճանապարհի սկզբին ռուսական քաղաքականության այլախոհ Գրիգորի Նազարովը, որը ղեկավարում էր մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմը Վոլգոգրադից, կարողանում է գրավել Կրեմլը։

Սցենարի երկրորդ հատվածը այն մասին է, թե ինչպես է Գրիգորին նվաճում Եվրոպական մայրցամաքը, որտեղ Արևմտյան պայմանագրի երկրները (Դանիայի գլխավորությամբ), Հյուսիսային պայմանագրի երկրները (Օսլո կենտրոնով), Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ցանկանում են ռազմական ճանապարհով «Նոր Ռուսաստանին» դուրս շպրտել Մոսկվայից և ճնշել «ապստամբներին», ովքեր ապաստան գտան Նիժնի Նովգորոդում (թեև աշխարհագրական դիրքը նման չէ)։

Երրորդ մասում արդեն ծեր Գրիգորին իր ռոբոտ թիkնապահին նշանակում է իրեն փոխարինող, հավատարիմ ուժերի օգնությամբ Մոսկվայում վերջ դնելով պետական հեղաշրջման փորձին։ Գրիգորին մահանում է սրտի հետ կապված խնդիրներից։ Իշխանության է գալիս նրա ռոբոտ փոխարինող Գրիգորի II-ը։ Նոր Ռուսաստանը շարունակում է աշխարհի նվաճումը։

Չինացի գիտանականները գաղտնի կերպով փորձում են ստեղծել ժամանակի մեքենա։ Նրանք ցանկանում էին ստեղծել ժամանակային խառնաշփոթ, բայց Սերգեյ Մոլոտովը ոչնչացնում է մեքենան և արդյունքում ստանում ռադիացիայի համարյա մահացու չափաբաժին։ Սերգեյի կյանքը փրկվում է, բայց նրա մարմնի մեծ մասը փոխարինվում է կիբեռիմպլանտներով։

Այս ընթացքում Նոր Ռուսաստանը ղեկավարում էր Եվրասիայի մեծ մասը։ Սցենարի նախավերջին մասում 2098 թվականին Կարիբներ, Կուբա և ԱՄՆ ներխուժման փորձի ժամանակ, գեներալ Սերգեյ Մոլոտովը իմանում է, որ Գրիգորի II-ը խելքը թռցրել է, երբ նա հրամայում է բնաջնջել բոլոր կուբայական բնակավայրերը (18 մլն մարդ) վախենալով, որ կուբացիները կսկսեն պարտիզանական պատերազմ։

Մոլոտովը փախչում է ԱՄՆ և միանում ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանին։ Նրանք վերականգնում են չինական ժամանակի մեքենայի նախագիծը, կրկին գրավում են Կուբան և տեղափոխվում են 2018 թվականի Վորոնեժ։ Մոլոտովին և Ռայանին հաջողվում է լրտեսների օգնությամբ «հավասարեցնել հաշիվը» տեխնոլոգիաների ասպարեզում։ Սկսվում է պատերազմ, որը վերջանում է Գրիգորի II-ի ոչնչացմամբ և Գրիգորի Նազարովի սպանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mobygames.com/game/windows/empire-earth/rating-systems
  2. Ցանկը միանգամից սկսվում է երրորդ դարից, որովհետև նրանց կարելի է վարձել սկսած այս շրջանից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Вики по игре на английском языке

Русскоязычная вики связанная с Empire Earth