CD-ROM
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CD-ROM-ը (անգլ.՝ Compact Disc Read-Only Memory, կարդացվում է՝ «սիդի-ռոմ») կոմպակտ-սկավառակի տարատեսակ է, որը ունի միայն արդեն գրված տվյալները կարդալու հնարավորություն (read-only memory — հիշողություն «միայն կարդալու հնարավորությամբ») :
CD-ROM-ը CD-DA-ի (ձայնագրությունների պահպանման համար սկավառակ) մշակված վերջնական տարբերակն է, որը թույլ է տալիս պահել այլ թվային տեղեկություններ (ֆիզիկական առումով առաջինից ոչնչով չի տարբերվում, փոխված է միայն գրվող ֆայլերի ֆորմատը): Սկվառակի վրա ինֆորմացիայի գրման համար հետագայում մշակվել են տարբերակներ ինչպես միապատիկ գրման համար (CD-R), այնպես էլ բազմակի վերագրման համար (CD-RW): CD-ROM-ների հետագա զարգացման արդյունքը դարձան DVD-ROM սկավառակները: