Կործանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովետական չորրորդ սերնդի Սու-27 կործանիչը
Ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչը

Կործանիչ, ռազմական ինքնաթիռ, նախատեսված է օդային նշանակետերի հետ պայքարելու համար։ Կիրառվում է հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ինչպես նաև, ռմբակոծիչների, բեռնատար ինքնաթիռների, քաղաքացիական ինքնաթիռների ուղեկցման և հակառակորդի ինքնաթիռներից վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար։ Երբեմն կործանիչներն օգտագործվում են վերգետնյա և ծովային նշանակետերի դեմ գրոհներում։

Կործանիչները դասվում են պաշտպանական սպառազինությունների տեսակին, սակայն վերջին զարգացումներով, այս մեքենաների սպառազինությունը գնալով ավելանում է, և նրանք հաջողությամբ կարող են օգտագործվել նաև տարբեր վերգետնյա և ծովային նշանակետերի դեմ գրոհներում։

Դասակարգում[խմբագրել]

  • Ճակատային կործանիչներ, նախատեսվում են հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ամեն մթնոլորտային պայմաններում։ Ինչպես նաև օգտագործվում են ցամաքային զորքերի կրակային օժանդակություն ապահովելու համար։
  • Պաշտպանական կործանիչ, նախատեսվում են օդային հաձակումներից (ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ) վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար, այս նշանակետերից մեծ հեռավորությունների վրա։
  • Կործանիչ-ռմբակոծիչ, հանդիսանում է երկու տեսակի ռազմական ինքնաթիռների միջանկյալ տեսակ, որը մասնակիորեն իրականացնում է, և պաշտպանական, և հարձակողական գործողություններ։

Տես նաև[խմբագրել]

Commons-logo.svg