Գիլգամեշ արքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլգամեշի պատկերը Սարգոն Բ-ի պալատից (այժմ Լուվրի թանգարան)
1rightarrow.png  Տես նաև  Գիլգամեշ (էպոս) 

Գիլգամեշը, ըստ շումերական արքաների ցանկի, Ուրուկ քաղաքի 5-րդ արքան էր: Հաջորդել է Դումուզ արքային և թագավորել Ք.ա. 2652-ից մինչև 2602 թ.։ գիլգամեշը Լուգալբանդա արքայի և Նինսուն դիցուհու որդին էր։ Նա նկարագրվում է որպես մեկ երրորդով մարդ, իսկ երկու երրորդով աստված։

Գիլգամեշը հայտնի է հատկապես Գիլգամեշիի էպոսից։ Այս էպոսը կազմված է առասպելական հերոսապատումներից, որոնցում գլխավոր դերակատար է Գիլգամեշը։ Այս պատմությունները դարեր շարունակ փոխանցել են բանավոր կերպով, իսկ հետագայում գրի են առնվել սեպագրերով։ Այս էպոսի վերջնական տարբերակը հավանաբար ստեղծվել է մ.թ.ա. 12-րդ դարում։

Ըստ առասպելի, Գիլգամեշը պարտության է մատնել Ագգային՝ Քիշի արքային, և դրանով վերջ տվել Շումերի վրա Քիշի տիրակալությանը։ Սակայն ըստ պատմական տվյալների, ոչ թե Ուրուկն է պարտության մատնել Քիշին, այլ այն ժամանակ հզոր Ուր քաղաքը։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով