Մասնակից:Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ14
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան ՀՀ, Լոռու մարզ, գ․ Լեռնապատ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ18-րդ դար

Սուրբ Հովհաննես եկեղեցի , միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Այն գտնվում է Գուգարաց աշխարհի գողտիրկ անկյուններից մեկում՝ Լեռնապատ համայնքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին[2]։ 1869 թվականին Եկեղեցում ծառայություն են մատուցել քահանաներ Գարեգին Տեր-Գրիգորյանը և Տեր Հովսեփը։ Կառուցվել է եկեղեցուն կից ակումբ, գրադարան, գործել է ծխական դպրոց։ Այն ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է։ Ըստ գյուղացիների պատմածի՝ գմբեթը քանդող 4 գյուղացիները կուրացել են և դժբախտ վախճան են ունեցել։ Հետագայում եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են, այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է մոխրագույն քարից և պատերի վրա կա փոքր կորաձև պատուհաններ։ Այն բազիլիկ տեսքի է, որի դուռը գտնվում է արևելյան կողմում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լոռու մարզի հուշարձանների ցանկը։ Տես՝ «41 Լեռնապատ համայնք, 4․1»
  2. Քարհանյան, Գագիկ (2017). Գուգարաց աշխարհ, չքնաղ Լոռի. Ասողիկ.


ն ն Կատեգորիա:Լոռու մարզի գյուղեր