Կրթությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Սեբաստացի

Կրթությունը հնագայն ժամանակներից մինչև 19-րդ դար, Նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի հայ կրթատունը Երազամույն տաճարի (ենթադրվում է, որ եղել է այժմյան Զվարթնոցի տեղում) քրմական դպրոցն է։ Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հունարեն, մասամբ էլ ասորերեն ուսուցմամբ դպրոցներ։ Դրանք ազգային դպրոցներ չէին, բայց կարևոր դեր են կատարել հայ դպրության զարգացման գործում։

Հայոց դպրոցի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ, հայ գրերն ստեղծելուց հետո ձեռնամուխ է լինում կրթատներ հիմնելու գործին։ Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա[1]), հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ։ Դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեցական գործիչներ, որոնք լուսավորական գործունեության էին մեկնում Հայաստանի տարբեր գավառները։ Այստեղ սովորելու և կատարելագործվելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից։

Դպրոցը հատկապես ծաղկում է ապրել Ղազար Փարպեցու ուսումնապետության ժամանակ։ Հատուկ ուշադրություն է նվիրվել սաների ֆիզիկական դաստիարակությանը (մարզանք, խաղ, ձիավարժություն, զինավարժություն ևն)։

Վաղարշապատի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը։ Վաղարշապատից հետո Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել Հայաստանի միջնաշխարհում և գավառներում։

Առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հայոց լեզու
  • երգ
  • երաժշտություն
  • գրչության արվեստ

Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ և ունեցել ձեռագրատներ։

Գործել են նաև որոշակի թեքումով դպրոցներ։ Եթե Վաղարշապատի մայր վարժարանը բազմաճյուղ էր և մի քանի մասնագիտություն էր ուսուցանում, ապա Սյունյաց դպրոցին տրված էր թարգմանիչներ, Արշարունյաց դպրոցին՝ գրիչներ պատրաստելու մենաշնորհ։ Երբ եռյակ գիտությունների ուսումնառության համար արդեն թարգմանվել էին քերականական, ճարտասանական և Փիլիսոփայական մի շարք գրքեր, Դավիթ Անհաղթը, որպես արտաքին կամ աշխարհիկ գիտությունների դասընթաց, առաջարկեց քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Դա իրականացրեց Անանիա Շիրակացին։

Անանիա Շիրակացու գիտական դասագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ստեղծեց հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոն»-ը, ուր զետեղված են «Յոթ ազատ արվեստները»։ Կաթողիկոսարանը ժամանակին դասագիրքն արգելել է աշխարհիկ բովանդակության համար։ 400 տարի անց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ձեռք բերելով «Քննիկոն»-ի մեկ օրինակ, դրանով դասավանդել է Սանահինի և Բջնիի դպրոցներում։

Սյունյաց դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

8-9-րդ դարերում վերելք է ապրել Սյունյաց դպրոցը։ Այդ շրջանում բեղմնավոր գործունեությամբ աչքի էր ընկնում մի այլ կրթարան՝ Գեղարքունիք գավառի Մաքենյաց ուխտը։ 9-րդ դարում արաբ լծի թոթափումը, հայկական պետականության վերականգնումը, և դրա հետ կապված տնտեսական կյանքի, ինչպես նաև քաղաքների զարգացումը, նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկական մշակույթի զարգացման համար։ Բագրատունիները և Զաքարյանները Հայաստանում, իսկ Ռուբինյանները Կիլիկիայում հովանավորում էին գիտության, գրականության և արվեստի մարդկանց գործունեությունը։

Վանքերին կից, քաղաքներում դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքերին կից, քաղաքներում և այլ բնակավայրերում բացվեցին տարբեր տիպի դպրոցներ։ Դպրոցների մի մասն աշխարհիկ բնույթի էր և կոչվում էր հասարակական կամ ժողովրդական։ Պահվում էին պետության, եկեղեցու կամ հասարակական միջոցներով։ Այդպիսի դպրոցներ են գործել Անիում, Արգինայում, Վանում, Կարսում և այլուր։ Աշակերտներին ուսուցանում էին գրել, կարդալ, երգեցողություն և տարրական թվաբանություն։ Առանձին ուսումնասեր մարդիկ կազմակերպել են նաև մասնավոր բնույթի դպրոցներ, որոնք մատենագրության մեջ անվանվում են նաև առանձնական, իմաստնոց, տուն դպրանոց։ Դրանք տալիս էին սոսկ քահանայական կրթություն։ Ուսումնական տևողությունը երեք տարի էր։

Վանական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում են ունեցել նաև վանական դպրոցները, որոնք գործել են խոշոր վանքերին կից և եղել են երկու կարգի՝ տարրական և բարձր։ Տարրականում ուսուցանում էին՝

  • գրագիտություն
  • թվաբանություն
  • պատմություն
  • աշխարհագրություն
  • երաժշտություն

Այդ շրջանի դպրոցներում դասավանդման մեջ նկատվում էր աշխարհականացման պրոցես։

Նշանավոր դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի նշանավոր դեմքերից էին Հովհաննես Կոզեռնը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։

Կիլիկյան Հայաստանում դպրությունն առաջընթաց է ապրել 11-րդ դարի վերջից։ ժամանակի առաջավոր պետական գործիչներն ու մտավորականները առաջադրել են դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակության գաղափարը՝ ձգտելով կենսագործել այն։ Երկրի բազմաթիվ բնակավայրերում ու վանքերում բացվել են դպրոցներ։ Կրթությունը եղել է ձրի և մատչելի։ Նախնական կրթությունը սկսվել է 7 տարեկանից և տևել 3–5 տարի։

Առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցների առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստել են պետական և հասարակական մանր աստիճանավորներ։

Վարդապետարանների առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստել են գիտնականներ, պետական և հոգևոր բարձր աստիճանավորներ։ Ուսուցումը տարվել է ժողովրդի խոսակցական լեզվին մոտ՝ կիլիկյան միջին հայերենով։ Կիլիկիայում ուսումնագիտական խոշոր կենտրոններ են եղել Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվանցը, Մեծքարը, Սկևռան, Սիսը, Տարսոնը և այլն։

12-րդ դարի վերջի աչքի ընկնող ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարի վերջին աչքի ընկնող ուսումնական հաստատություններից է Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու դպրոցը, ուր սովորել է Մխիթար Գոշը։ Նոր Գետիկում նրա հիմնած վարդապետարանը, որը հետագայում կոչվել է Գոշավանք, լայն ճանաչում է ունեցել։ Այստեղ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Մխիթար Գոշի մահից հետո դպրոցը ղեկավարել է Մարտիրոս Վարդապետը, ապա՝ Կիրակոս Գանձակեցին։ Խորանաշատի գրչության դպրոցում, որը հիմնվել է 13-րդ դարի սկզբին, Մխիթար Գոշի աշակերտ Վանական Վարդապետի ջանքերով, որպես դասագիրք գործածվել են նրա որոշ երկեր։

Վարդան Արևելցու դպրոց Վարդան Արևելցին 13-րդ դարի Կարնո բերդում հիմնել է դպրոց, որը հետագայում տեղափոխվել է Խոր Վիրապ։

Դպրոցներ որոնք գործել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցներ են գործել նաև Հառիճում, Հաղարծնում, Երզնկայում (վերջինս գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլուր։ [[14–րդ դար|14-15-րդ դար]]երի ուսումնագիտական նշանակալից արդյունքի են հասնում Սյունյաց աշխարհի Հերմոնի դպրոցը, Եղվարդի, Այրի վանքի, Ցիպնավանքի և այլ դպրոցներ։ Այս դպրոցներում շեշտը դրվել է հատկապես գիտափիլիսոփայական, հասարակական առարկաների ուսումնասիրման և գրչագրական-ձեռագրագիտական հմտություն ձեռք բերելու վրա։

14-16-րդ դարերում պատմական խառնակ ու դժվարին պայմաններում խամրեցին ու վանական անապահով խցերում պարփակվեցին հայկական ուսումնական հաստատությունները։ Չնայած դրան՝ դպրոցներն արձագանքում էին ժամանակի համազգային բոլոր կարևոր իրադարձություններին։

15-16-րդ դարերի հիշարժան ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

15-16-րդ դարերի հիշարժան ուսումնական հաստատություններից են՝ Սևանի, Ասի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ 17-րդ դարի 1-ին կեսից, երբ երկրում համեմատաբար խաղաղ իրադրություն հաստատվեց, ժողովուրդը կրկին ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։ Այսպես, Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցը վերակենդանացավ, ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ և կոչվեց համալսարան։ Ուշագրավ երևույթ էր դարսակզբին կյանքի կոչված Տարանց անապատի դպրոցը, որի հիմնադիրներից էր Մովսես Գ Տաթևացին։ Նա դպրոցներ է հիմնել նաև Էջմիածնում, Երևանում և այլուր։ Աշխուժանում են Հովանա վանքի, Բաղեշի, Լիմ կղզու և այլ դպրոցներ։

Սան Խաչատուր Կեսարացու հիմնած հայկական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի 30–ական թվականներին Սյունյաց Մեծ անապատի սան Խաչատուր Կեսարացին հայկական դպրոց է հիմնել Նոր Զուղայում, որը եղել է նաև գրչության կենտրոն։ Դպրոցին առընթեր ստեղծված մատենադարանը այսօր էլ գործում է, ունի շուրջ 600 հայերեն ձեռագիր։ Բուն դպրոցը գոյատևել է մինչև 18-րդ դարի վերջը։

18-րդ դարի սկզբին Երևան է գալիս մի նոր հայ կրթարան, որը խոր հետք է թողել հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ։

Մխիթար Սեբաստացու հիմնած դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Սեբաստացին 1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում միաբանության վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ 1732 թվականից դպրոցն ուներ երկու բաժին՝ նորնծայարանի և քահանայության։ Դպրոց էին ընդունվում 12–16 տարեկան տղաներ՝ հիմնականում Կոստանդնուպոլսից և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից։ Սկզբնական շրջանում դասավանդվել են միջնադարյան հայկական դպրոցների ավանդական առարկաները (ճարտասանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, տրամաբանություն և այլն)։ Հետագայում, եվրոպական դպրոցների օրինակով, լայն տեղ են հատկացվել պատմալեզվագիտական ու աշխարհագրական առարկաներին։ Դպրոցի մատենադարանում պահվում են բազմաթիվ հայերեն ձեռագիր մատյաններ։

Մեսրոպյան վարժարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականին Զմյուռնիայում հիմնվեց Արևմտյան Հայաստանի առավել նշանավոր և համեմատաբար երկար գոյատևած (մինչև 1922 թվականը) ուսումնական հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում կրթական գործի տարածման ու զարգացման ասպարեզում խոշոր դեր են կատարել Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները։ Դպրոցները լայնորեն օգտագործել են համալսարանների ուսումնակրթական փորձը և մատենագիտական վիթխարի ժառանգությունը։ Դպրոցները ինչպես բուն Հայաստանում ու Կիլիկիայում, այնպես էլ գաղթավայրերում (Հնդկաստան, Հալեպ, Երուսաղեմ և այլն) ժողովրդի մեջ գրագիտություն տարածելուց բացի, եղել են գիտական, մշակութային, մատենագրական, ազգային–հասարակական կենտրոններ, գրականության և գիտության, արվեստի ստեղծման ու տարածման կրթատներ, արձագանքել ժամանակի կարևոր իրադարձություններին։ Ուսումնական հաստատություններին կից գործող գրչության կենտրոններում գրվել և ընդօրինակվել են ոչ միայն ձեռագրեր, այլև կազմվել դասագրքեր–ժողովածուներ։

Ուսումնական հաստատություն Ստեղծման տարեթիվ Հիմնադիր
Դպրոց 12-րդ դար Հովհաննես Տավուշեցի
Դպրոց 17-րդ դարի 30–ական թվականներ Սան Խաչատուր Կեսարացի
Դպրոց 1717 թվական Մխիթար Սեբաստացի
վարժարան 1799 դպրոց ------

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։