Վանական դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրակնօրյա դպրոց (ԱՄՆ Կենտուկի նահանգ)

Վանական դպրոցներ, միջնադարյան կրոնական դպրոցի տիպ։ Ստեղծվել են Հնդկաստանի բուդդայական տաճարներում, քրիստոնեության մուտք գործելուց հետո՝ տարածում ստացել Բյուզանդիայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում (վանքերին կից)։ Գոյություն է ունեցել վանական դպրոցների 3 տեսակ․ քահանայական-վանական (պատրաստել են հոգևորականներ եկեղեցական-ծխական ծառայության համար), վանքերին կից դպրոց հանրակացարաններ (տղաներին պատրաստել են վանական ծառայության), տղաներին գրագիտություն և եկեղեցական գրագրություն սովորեցնող (նախատեսված չէին եկեղեցիներում ու վանքերում ծառայողներ պատրաստելու համար)։ Վանական դպրոցներում ուսուցումն ունեցել է աստվածաբանական բնույթ՝ աշխարհիկ որոշ տարրերով։ Բալկաններում, Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում 15-16-րդ դարերում, դրանք կարևոր դեր են կատարել հարավսլավոնական ժողովուրդների և հույների մշակույթի պահպանման գործում։ Վանական դպրոցներում են գործել նաև հին Ռուսիայի վանքերին կից։ Բացվել են նաև կույսերի դպրոցներ, որոնք տարածում չեն ստացել։ 18-րդ դարում վանական դպրոցի հիման վրա բացվել են հոգևոր սեմինարիաներ և ուսումնարաններ։ Այժմ էլ որոշ բուդդայական տաճարներին և կաթոլիկական ժամանակակից վանքերին կից գործում են վանական դպրոցներին։ Վանական դպրոցներում են գործել նաև Հայաստանում, որոնք որոշակի դեր են խաղացել հայ ժողովրդի քաղաքականության, կրոնական և հոգևոր կյանքում։ Վանական դպրոցը 1869 թվականին կանոնադրության համաձայն աշակերտներ են պատրաստել Էջմիածնի դպրոցի համար։ Հայ իրականության մեջ Վանական դպրոցի տարատեսակ էր ժառանգավորացը։ Երևելի վանականներին կցում էին 3—4 աշակերտ, պարապմունքներն անց էին կացվում խցում։ Աշակերտը դառնում էր ուսուցչի փոքրավորը (մոնթը), ծառայում նրան և միաժամանակ սովորում նրանից։ Վանական դպրոցի տիպը Հայաստանում զարգացում չի ունեցել[փա՞ստ]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 266