Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։ Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Այն կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հունիսի 14-ին մեկնարկել է 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել (լուսանկարում) բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաշտոնական այլ անձինք։ Բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել։
Վերջերս մահացածներ՝ Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան • Իբրահիմ Ռաիսի • Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Գիտե՞ք, որ․․․
- ...ֆրանսիացի այս երգչուհին և դերասանուհին (նկարում) մենամարտել է տղամարդկանց հետ և մենաստանից առևանգել իր սիրելիին։
- ․․․տղամարդու հագուստ հագնելու համար այս մորուքավոր կինը հատուկ թույլտվություն է ստացել իշխանություններից։
- ․․․այս խոշոր կաթնասունի մահը երբեմն ներկայացվում է որպես 20-րդ դարի սկզբի կրկեսի կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրինակ։
- ․․․պատմությանը հայտնի է ցամաքային և ստորջրյա փոխադրամիջոցների բախման դեպք (լուսանկարում)։
- ...պատմության մեջ փետրվարը երեք անգամ ունեցել է 30 օր:
- ...1960-ական թվականներին կանանց բարձրակրունկ կոշիկների հասցրած վնասի պատճառով հատակի փոխարինումը ԱՄՆ-ում արժեցել է առնվազն կես միլիարդ դոլար, և այդպիսի կոշիկներ հագնելը կարգավորող հատուկ օրենք է ընդունվել։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
310 325 հոդված |
528 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիպեդիան հանուն կանանց
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1723 թ. – ծնվել է Ադամ Սմիթը, անգլիացի նշանավոր տնտեսագետ (մահ. 1790 թ.)։
- 1846 թ. – Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս IX-ը, ով դարձավ պատմության ամենաերկար կառավարած Հռոմի պապը։
- 1894 թ. – Սորբոնում սկսված կոնգրեսում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում կայացվեց Օլիմպիական խաղեր անցկացվելու մասին։
- 1923 թ. – ծնվել է Ղուկաս Չուբարյանը, հայ քանդակագործ, (մահ. 2009 թ.)։
- 1925 թ. – Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը՝ «Արտեկը»։
- 1930 թ. – ԽՍՀՄ-ն անցավ Դեկրետային ժամանակի։
- 1960 թ. – Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան։
- 1963 թ. – տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։
- 1999 թ. – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը։
Օրվա պատկեր