Jump to content

Դեկրետային ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի ժամային գոտիներ՝
     USZ1 Կալինինգրադի ժամանակ Կաղապար:MSK−1
     MSK Մոսկվայի ժամանակ  MSK (UTC+3, ամառը UTC+4)
     YEKT Եկատերինբուրգի ժամանակ MSK+2 (UTC+5, ամառը UTC+6)
     OMST Օմսկի ժամանակ MSK+3 (UTC+6, ամառը UTC+7)
     KRAT Կրասնոյարսկի ժամանակ MSK+4 (UTC+7, ամառը UTC+8)
     IRKT Իրկուտսկի ժամանակ MSK+5 (UTC+8, ամառը UTC+9)
     YAKT Յակուտսկի ժամանակ MSK+6 (UTC+9, ամառը UTC+10)
     VLAT Վլադիվոստոկի ժամանակ MSK+7 (UTC+10, ամառը UTC+11)
     MAGT Մագադանի ժամանակ MSK+8 (UTC+11, ամառը UTC+12)

Դեկրետային ժամանակը ժամանակի հաշվարկման մի համակարգ է, որում ժամանակը գոտայինից առաջ է 1 ժամով։ Դեկրետային ժամանակը ընդունվել է ԽՍՀՄ-ում 1930 թվականի հունիսի 16-ին։ 1981 թվականի ապրիլի 1-ից ԽՍՀՄ տարածքում մտցնում են[1] նաև ամառային ժամանակը, որը գերազանցում է գոտայինը 2 ժամով (այսինքն ևս 1 ժամ համեմատելով դեկրետայինի հետ)։

1982 թ.-ից մինչև 1986 թվականները ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դեկրետային ժամանակն այլևս չի օգտագործվել Միության 30 շրջաններում, Բալթյան երկրներում և Ռուսաստանի ինքնավար հանրապետություններում։ 1990 թվականին տեղի իշխանությունների որոշմամբ դեկրետային ժամանակը չէր օգտագործվում Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում։ ԽՍՀՄ ամբողջ տարածքում դեկրետային ժամանակ այլևս չէր օգտագործվում 1991 թվականի մարտի 31-ից[2]։ (Ընդ որում ամառային ժամանակի վրա անցումը պահպանվում է)։

1991 թվականի հոկտեմբերի 23-ին ՌԽԴՍՀ Գերագույն Խորհուրդը Ռուսաստանի տարածքում դեկրետային ժամանակին վերադառնալու որոշում էր կայացրել[3]։ Վերադարձումը կատարված էր եղել 1992 թվականի հունվարի 19-ին, բայց հետևյալ բացառություններով[4]՝

  • թույլատրվում է մոսկովյան ժամանակի մինուս մեկ ժամ նույն մոսկովյան ժամանակից օգտագործումը Կալինինգրադի մարզի ամբողջ տարածքում
  • թույլատրվում է Սամարայի ժամանակի փոխարեն Մոսկվայի ժամանակի օգտագործումը Ռուսաստանի դաշնության երրորդ ժամային գոտու բոլոր սուբյեկտների տարածքում (Ադըղեա, Դաղստան, Ինգուշիա, Կաբարդա-Բալկարիա, Կալմիկիա, Կարաչայ-Չերքեզիա, Մարիյ Էլ, Մորդովիա, Հյուսիսային Օսիա, Թաթարստան, Ուդմուրտիա, Չեչնիա և Չուվաշիա, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Արխանգելսկի մարզի հիմնական մասում, Աստրախանի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կիրովի, Կոստրոմայի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Ուլյանովի և Յարոսլավլի մարզ)
  • թույլատրվում է Մոսկվայի ժամանակի օգտագործումն Արխանգելսկի մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաև Կոմի Հանրապետության ամբողջ տարածքում (Եկատերինբուրգի ժամանակի փոխարեն)։
  • թույլատրվում է Օմսկի ժամանակի փոխարեն Եկատերինբուրգի ժամանակի օգտագործումը Տյումենի մարզի ամբողջ տարածքում։
  • թույլատրվում է Կրասնոյարսկի ժամանակի օգտագործումը Կրասնոյարսկի մարզի ամբողջ տարածքում (մարզի արևելյան մասում օգտագործվող Իրկուտսկի ժամանակի փոխարեն)։

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]